Յուրի Դոմբրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Դոմբրովսկի
Dombrovskiy UO.jpg
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 12), 1909 կամ մայիսի 12, 1909(1909-05-12)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 29, 1978(1978-05-29)[2][1] (69 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանKuzminskoye Cemetery
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գրական քննադատ և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերպատմվածք և վեպ

Յուրի Դոմբրովսկի (ռուս.՝ Юрий Осипович Домбровский, ապրիլի 29 (մայիսի 12), 1909 կամ մայիսի 12, 1909(1909-05-12)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 29, 1978(1978-05-29)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ։

Ծնվել և հասակ է առել մտավորականների ընտանիքում։ 1932 թվականին ավարտել է Բարձրագույն գրական դասընթացները («բրյուսովյան»)։ 1933 թվականին ձերբակալվել է և Մոսկվայից ուղարկվել Ալմա-Աթա։ Աշխատել է հնագետ, արվեստաբան, լրագրող, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Երկրորդ անգամ ձերբակալվել է 1936 թվականին, ազատ է արձակվել մի քանի ամիս անց, հասցրել է մինչև հաջորդ բանտարկությունը հրապարակել «Դերժավին» վեպի առաջին մասը։ Երրորդ ձերբակալությունը եղել է 1939 թվականին. պատիժը կրել է կոլիմյան ճամբարներում։ 1943 թվականին ազատ է արձակվել ժամկետից շուտ՝ հաշմանդամության պատճառով։ Վերադարձել է Ալմա-Աթա, աշխատել է թատրոնում։ Դասախոսություններ է կարդացել Շեքսպիրի մասին։ Զբաղվել է գրական գործունեությամբ։ Չորրորդ անգամ ձերբակալվել է 1949 թվականին։ 1955 թվականին ազատ է արձակվել, ապրել Ալմա-Աթայում, ապա նրան թույլ են տվել գրանցվել Մոսկվայում։

1964 թվականին «Նովի Միր» ամսագրում տպագրվել է նրա «Հնությունների պահապանը» վեպը։ Գրողի ստեղծագործության գագաթնակետն է հանդիսանում «Անպետք իրերի ֆակուլտետը» վեպը, որը նա սկսել էր գրել 1964 թվականին և ավարտել է 1975 թվականին։ Այդ գիրքը հակաքրիստոնեական և հակամարդկային աշխարհում քրիստոնեական և մարդասիրական արժեքների ճակատագրերի մասին է և այն մարդկանց մասին, ովքեր իրենց վրա են վերցրել այդ իդեալներին ու արժեքներին հավատարիմ մնալու առաքելությունը, իդեալներ եւ արժեքներ, որոնք «անպետք իրեր» են ստալինյան հասարակարգի համար։ Վեպի գլխավոր հակահերոսներն են «օրգանների» աշխատակիցները, չեկիստները՝ անմարդկային ռեժիմի չժանգոտող ատամնանիվները։ ԽՍՀՄ-ում վեպը չէր կարող լույս տեսնել, բայց 1978 թվականին այն ռուսերեն լույս տեսավ Ֆրանսիայում։ Մահից մեկ տարի առաջ՝ 1977 թվականին Դոմբրովսկին գրեց իր վերջին պատմվածքը՝ «Ձեռք, ոտք, վարունգիկ», որը մարգարեական դարձավ (լույս է տեսել 1990 թվականին, «Նովի Միր»-ի առաջին համարում)։ 1978 թվականի գարնանը, «Անպետք իրերի ֆակուլտետը» վեպի՝ Արևմուտքում լույս տեսնելուց քիչ ժամանակ անց, 68-ամյա Դոմբրովսկին դաժանորեն ծեծի է ենթարկվում Գրողների կենտրոնական տան ռեստորանի նախասրահում։ Մայիսի 29-ին նա վախճանվում է հիվանդանոցում, ներքին արյունահոսությունից։

1990-ականներին գրողի այրու ջանքերով լույս տեսավ Դոմբրովսկու ստեղծագործությունների վեցհատորյակը[3]։

Յուրի Դոմբրովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպանված է փախչելու փորձ կատարելիս; Մարիա Ռիլկե; «Թուխսը»; Չեկիստը; Ռեքվիեմ; «Չեմ պահպանել ոչ վարք, ոչ բարք ծնողական...»; Մկները; Բալլադ; «Ինչի՞ համար էիր դու կործանվում, Տրոյա...»; Մակագրություն գրքի վրա։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 164-183։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 162-163: