Յուրգա Շեդույկիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրգա Շեդույկիտե
Jurga at Sostines dienos 20190831 181927.jpg
Ի ծնե անունլիտ.՝ Jurga Šeduikytė
Ծնվել էփետրվարի 10, 1980(1980-02-10) (39 տարեկան)
Տելշյայ
ԵրկիրFlag of Lithuania.svg Լիտվա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Jurga Šeduikytė Վիքիպահեստում

Յուրգա Շեդույկիտե (լիտ.՝ Jurga Šeduikytė, ավելի հայտնի է Յուրգա բեմական անունով, փետրվարի 10, 1980(1980-02-10), Տելշյայ), լիտվացի երգչուհի և երգի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրգա Շեդույկիտեն ծնվել է Կլայպեդում (ներկայումս՝ Տելշյայ քաղաք) երաժշտական ընտանիքում[1]: 8 տարեկանում նա ընտանիքով տեղափոխվել է Պալանգա, որտեղ Յուրգան ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Սովորել է Վիլնյուսի համալսարանի լրագրության բաժնում[1]:

2002 թվականին նա մասնակցել է երիտասարդ կատարողների Fizz Superstar մրցույթին։ Նույն թվականին Dingau կեղծանվամբ առաջին անգամ ներկայացել է համերգով՝ Muscat կանանց ռոք խմբի կազմում'[1]։

2004 թվականին նա երգել է «Ugnies medžioklė su varovais» և «Tadas Blinda» մյուզիքլում։

2005 թվականին Յուրգա բեմական անունով սկսել է իր անհատական գործունեությունը։ Սեպտեմբերի 16-ին ներկայացել է «Aukso pieva» («Ոսկե մարգագետին») դեբյուտային ալբոմով)[1]։ Առաջին՝ «Nebijok» («Մի՛ վախեցիր») երգը 8 շաբաթվա ընթացքում Լիտվայում գրավել է առաջին տեղը։ Ալբոմը, որի պրոդյուսերը Անդրյուս Մամոնտովասն էր, ներառում էր լիտվերեն և անգլերեն 12 երգ, որոնք գրեթե բոլորը գրել է Յուրգան։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ և ավելի քան 120 համերգ է տվել Լիտվայում և Լատվիայում։ 2006 թվականին երգերը դարձել են մատչելի միջազգային առցանց խանութներում՝ Amazon, iTunes Music Store, Napster, eMusic, Virgin Megastore և Sony Connect։

Երկրորդ՝ «Instrukcija» ալբոմը («Հրահանգ») ներկայացրել է 2007 թվականի ապրիլին, որն ներառել է 13 երգ, որոնք գրել է Յուրգան Լիտվայում և Նոր Զելանդիայում։ Արդյունքների հետ կապված՝ նա գնացել է շրջագայության Լիտվայում, ինչպես նաև համերգներով հանդես է եկել Աննաբերգ բոննական ամրոցում։ 2007 թվականի հուլիսին նրա «5th Season» երգը Շվեդիայի Կարլշամն քաղաքում երգերի բալթյան փառատոնում շահել է գրան պրի[2]։ Նույն տարվա նոյեմբերի 1-ին նա ստացել է MTV Europe Music Awards մրցանակը՝ որպես լավագույն բալթյան կատարող։

2008 թվականի օգոստոսի 28-ին Յուրգան ունեցել է որդի՝ Ադո անունով։ Գրեթե մեկ տարի անց՝ 2009 թվականի օգոստոսի 26-ին, նա ամուսնացել է իր որդու հոր՝ Վիդաս Բարեյկիսի հետ, որը Suicide DJs խմբի վոկալիստն է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aukso pieva (2005)
  • Instrukcija (2007)
  • +37° (Goal of Science) (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Jurga: "Savo kompleksus palieku prie teatro durų"» (լիտվերեն)։ ve.lt։ 2014-06-07։ Վերցված է 2017-04-03 
  2. Jurga Wins the Baltic Song Contest in Karlshamn

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]