Յուսուֆ Ասլան
Յուսուֆ Ասլան | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 1947[1] |
Ծննդավայր | Յոզգաթ, Թուրքիա |
Վախճանի օր | մայիսի 6, 1972 |
Վախճանի վայր | Ալթընդաղ (Անկարա), Անկարայի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Karşıyaka Cemetery |
Թաղված | Karşıyaka Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Յուսուֆ Ասլան (թուրքերեն՝ Yusuf Aslan, 1947[1], Յոզգաթ, Թուրքիա - մայիսի 6, 1972, Ալթընդաղ (Անկարա), Անկարայի մարզ, Թուրքիա), Թուրքիայի ազգային-ազատագրական բանակի հիմնադիրներից մեկը։ Յուսուֆ Ասլանը ունի չերքեզական ծագումնաբանություն[2]։ Դենիզ Գեզմիշի և Հուսեյն Ինանի հետ միասին վարել է պարտիզանական պատերազմ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին Յուսուֆ Ասլանը ընդունվել է Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը և դարձել համալսարանի սոցիալիստ ուսանողների միության անդամ։ Դարձել է ուսանողական մի քանի ակցիաների կազմակերպիչ։ Դրանց թվին է դասվում նաև Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի օկուպացիան։ Դատապարտվել է ազատազրկման՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի ավտոմեքենան այրելու համար։ Կասկածվել է ԿՀՎ-ի հետ կապեր ունենալու մեջ։
1969 թվականին տեղափոխվել է Հորդանան, որտեղ անցել է ինքնաթիռների և ուղղաթիռների վարման կուրսեր։ Այնուհետև վերադարձել է Թուրքիա և Դենիզ Գեզմիշի հետ միասին սկսել է վարել պարտիզանական պատերազմ։ Վիրավորվել և ձերբակալվել է՝լեռներում տեղի ունեցած մարտերից մեկի ժամանակ։ Զինակիցների հետ միասին դատապարտվել է կախաղանի։ Դատավճիռը ի կատար է ածվել 1972 թվականի մայիսի 6-ին Անկարայի կենտրոնական բանտում։
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Acılara Yenilmeyen Gülümseyişler, Atilla Keskin, Gendaş Kültür, İstanbul, Mayıs 1999, ISBN 978-975-308-680-6
- Darağacında Üç Fidan, Nihat Behram, Everest Yayınları, İstanbul, Kasım 2007, 39. Basım, ISBN 978-975-316-817-5
- Emirle Gelen İdam Kararı, Veli Yılmaz, ISBN 975-7350-07-9
- Gülünün Solduğu Akşam, Erdal Öz, Can Yayınları, İstanbul, 1997, 27. Basım, ISBN 978-975-510-086-9
- İdam Tarih Oldu, Utancı Kaldı (Ölüme Oy Vermek...), Türey Köse, Ümit Yayıncılık, Adana, Mayıs 2004, 1. Basım, ISBN 979-975-8572-54-9
- İdam Gecesi Anıları, Halit Çelenk, Tekin Yayınevi, İstanbul, 1996, 13. Basım, ISBN 978-975-478-104-5
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կհանդիպենք վաղը (Յուսուֆ Ասլանի դերը կատարում է Մազլում Չիմենը)
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիշիր սիրելիս (Յուսուֆ Ասլանի դերը կատարում է Մուրատ Զուբին)