Դենիզ Գեզմիշ
Դենիզ Գեզմիշ թուրք.՝ Deniz Gezmiş | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1947 |
Ծննդավայր | Այաս, Անկարայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | մայիսի 6, 1972[1] (25 տարեկան) |
Մահվան վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Karşıyaka Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Թուրքեր |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Քաղաքական կուսակցություն | Թուրքիայի աշխատավորական կուսակցություն |
Deniz Gezmiş Վիքիպահեստում |
Դենիզ Գեզմիշ (թուրք.՝ Deniz Gezmiş, փետրվարի 27, 1947, Այաս, Անկարայի մարզ, Թուրքիա - մայիսի 6, 1972[1], Անկարա, Թուրքիա), թուրք իրավաբան, 1968 թվականին տեղի ունեցած թուրքական շարժման մասնակից[2]։ Գեզմիշը ընդհատակյա գործող Թուրքիայի ազգային ազատագրական բանակի թուրք.՝ Türkiye Halk Kurtuluş Ordusu) հիմնադիրներից և պարագլուխներից մեկն է եղել[3]։ Մինչև մահապատիժը, եղել է մարքսիզմ- լենինիզմ գաղափարախոսության մոլի պաշտպան և առաջամարտիկ։
Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիզ Գեզմիշը իր մանկությունը անց է կացրել Թուրքիայի մի քանի քաղաքներում, քանի որ նրա հայրը եղել է ուսուցիչ և տեղափոխվել է մի քաղաքից մյուսը։ Ավարտել է Ստամբուլի գիմնազիաներից մեկը։ Այդ տարիքից նրա մոտ առաջացել է քաղաքականության նկատմամբ սեր և սկսել է մասնակցել ձախական ուժերի հավաքներին։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին Գեզմիշը դարձել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության անդամ (թուրք.՝ Türkiye İşçi Partisi)։ 1966 թվականին ընդունվել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որտեղ էլ 1968 թվականի հունվարի 30-ին, մի խումբ ընկերների հետ միասին, հիմնադրել է «Իրավաբանների հեղափոխական կազմակերպությունը» (թուրք.՝ Devrimci Hukuklular Örgütü)։ Գեզմիշը եղել է 1968 թվականի Ստամբուլի ցույցերի գլխավոր կազմակերպիչը։ Նա ղեկավարել է ԱՄՆ դեսպանի այցի, ինչպես նաև ամերիկյան 6-րդ նավատորմի թուրքական ափ դուրս գալու դեմ ուղղված ցույցերը։ Մի քանի անգամ ձերբակալվել է` հեղափոխական գործունեության համար։
1969 թվականի մայիսի 31-ին, իրավաբան- ուսանողների հերթական ցույցի ժամանակ, Գեզմիշը վիրավորվել է և ձերբակալվել, իսկ համալսարանը փակվել է կառավարության հրամանով։ Գտնվելով ոստիկանանական հսկողության տակ` Գեզմիշը փախել է հոսպիտալից և տեղափոխվել Հորդանան` կապեր հաստատելով ՊԱԿ-ի հետ:
Պարտիզանական պատրաստություններ անցնելուց հետո` վերադարձել է Թուրքիա, որտեղ հիմնել է «Թուրքիայի ազգային ազատագրական բանակը» (թուրք.՝ Türkiye Halk Kurtuluş Ordusu)։
1971 թվականի հունվարի 11-ին մասնակցել է Անկարայի բանկերից մեկի թալանին, իսկ նույն տարվա մարտի 4-ին ԹԱԱԲժն գերի է վերցրել ամերիկացի չորս զինծառայողների։ Արդյունքում, Գեզմիշը` իր համախոհների Յուսուֆ Ասլանի և Հյուսեյն Ինանի հետ ձերբակալվել է Սիվասի մարզի Շարքըշլա գյուղի մոտ։ 1971 թվականի հոկտեմբերի 9-ին դատապարտվել է մահապատժի։ Որպես դատավճիռ նշված էր սահմանադրական կարգին սպառնալիք հասցնելը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Çandar Cengiz (ապրիլի 6, 2008)։ «The 68 generation, Deniz Gezmiş, and us»։ Turkish Daily News։ Վերցված է հունիսի 30, 2008(չաշխատող հղում)
- ↑ Mullenbach Mark J։ «Middle East/North Africa/Persian Gulf Region»։ Third-Party Interventions in Intrastate Disputes Project։ University of Central Arkansas։ Վերցված է հուլիսի 1, 2008
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Մայիսի 6 մահեր
- 1972 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարքսիստներ
- Թուրք հեղափոխականներ
- Թուրք աթեիստներ
- Անձինք Անկարայից
- Թուրք նախկին մուսուլմաններ
- Թուրք մարքսիստներ
- Թուրք սոցիալիստներ
- Թուրք քաղաքական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ