Յուջին Էլի
Յուջին Էլի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1886 |
Ծննդավայր | Williamsburg, Այովա շրջան, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1911 (24 տարեկան) |
Մահվան վայր | Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Այովա նահանգի համալսարան |
Մասնագիտություն | օդաչու |
Պարգևներ և մրցանակներ | |
Eugene Ely Վիքիպահեստում |
Յուջին Բյորտոն Էլի (անգլ.՝ Eugene Burton Ely, հոկտեմբերի 21, 1886, Williamsburg, Այովա շրջան, Այովա, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1911, Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի օդաչու, ով պատմության մեջ առաջինը իրականացրեց թռիչք և վայրէջք, օգտագործելով նավի տախտակամածը։ Այդպիսով դառնալով տախտակամածային օդագնացության պիոներ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուջի Էլին ծնվել է Վիլյամսբուրգ քաղաքում, Այովա նահանգ[2]։ 1901 թվականին Դավենպորտում ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Ըստ որոշ տվյալների 1904 թվականին դարձել է Այովա նահանգի համալսարանի շրջանավարտը։ Էլին հետաքրքրվում էր մրցարշավի ավտոմոբիլներով, նույնիսկ մասնակցել է մրցարշավների[3][4]։ Որպես վարորդ աշխատել է կաթոլիկ քահանայի մոտ, ով կիսում էր նրա կիրքն արագության նկատմամբ։ Այովա Սիթիից Պորտլենդ անցման ժամանակ արագության ռեկորդ է սահմանել Franklin ավտոմոբիլով։ 1907 թվականի օգոստոսի 7-ին Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է 17-ամյա Մեյբլ Հոլլիի հետ։ Երկու տարի անց նրանք տեղափոխվեցին Նևադա Սիթի[5]։
1910 թվականի սկզբին զույգը տեղափոխվեց Պորտլենդ։ Էլին զբաղվում էր մեքենաների վաճառքով, աշխատում էր գործարար և մեքենաներ վաճառող Հենրի Վեմի համար։ Հենց այդ ժամանակ էլ ձեռք բերեց Գլեն Քարթիսի Curtiss Model D դիզայնի չորս մխանոց բիպլաններից մեկը[6]։ Ինքը Վեմը ինքնաթիռ կառավարել չգիտեր, բայց փորձառու ավտոարշավորդ Էլին համոզեց նրան, որ կարող է ինքնաթիռը օդ բարձրացնել։ Սակայն առաջին թռիչքն ավարտվեց վթարով։ Միջադեպը տեղի ունեցավ ցածր բարձրության վրա, բայց ինքնաթիռը լրջորեն վնասվեց։ Էլին որպես վթարի մեղավոր գնեց տիրոջից աերոպլանը, վերանորոգեց այն և սովորեց թռչել։ Շուտով Էլին տեղափոխվեց Մինեսոտա, որտեղ ավիացիոն ցուցահանդեսներից մեկի ժամանակ հանդիպեց Գլեն Քարթիսին, ում հետ պայմանավորվեց համագործակցության մասին։ 1910 թվականի հոկտեմբերի 5-ին Յուջին Էլին դաշնային օդաչուի լիցենզիա ստացավ[7][8]։
Թռիչքի առաջին փորձերը նավերից
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականի հոկտեմբերին Էլին և Քարթիսը Մերիլենդում կայացած ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ հանդիպեցին կապիտան Վաշինգտոն Չամբերսի հետ, ով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարարի հրահանգով սովորում էր ավիացիայի կիրառման հնարավորությունները ռազմածովային ուժերի կարիքների համար։ Չամբերսն առաջարկեց մասնակցել փորձարկումներին և Յուջին Էլին համաձայնեց թռիչք կատարել նավի տախտակամածից[9][10]։
Ֆինանսիստ Ջոն Ռայանը փորձի համար առանձնացրեց 500 դոլար նավի տախտակամածին փայտե թռիչքուղի կառուցելու համար։ 1910 թվականի նոյեմբերի 14-ին բիպլան Curtiss Model D-ը Յուջին Էլի ղեկավարությամբ «Բիրմինգհեմ» հածանավի տախտակամածին կատարելով 25 մետրանոց ավտովազք, պլանավորելով 11 մետր բարձրությունից և վայրէջք կատարեց Համպտոն Ռոուդս ծովախորշի ափին։ Էլիի ինքնաթիռը թռչեց «Բիրմինգհեմ»-ից 2,5 մղոն հեռավորության վրա։ Չնայած ի սկզբանե պլանավորված էր թռչել ծովախորշի և նավահանգստի շուրջը։
1911 թվականի հունվարի 18-ին Էլին կատարեց պատմության մեջ նավի տախտակամածին վայրէջք կատարելու առաջին հաջող փորձը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի հոկտեմբերի 19-ին Մեյկոն կատարած ցուցադրական թռիչքի ժամանակ չկարողացավ ժամանակին ինքնաթիռը հանել վայրասլաց ուղղաձիգ թռիչքից, դա հանգեցրեց կործանման։ Էլին պարանոցի կոտրվածք ստացավ և մի քանի րոպե հետո մահացավ[8]։ Դիտորդները վերցրեցին ինքնաթիռի բեկորները և Յուջինի որոշ իրեր որպես հուշ։ Հուղարկավորել են հայրենի Վիլյամսբուրգում[9]։
Հիշատակ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականի փետրվարի 16-ին ԱՄՆ-ի կոնգրեսը հետմահու Յուջինին պարգևատրեց Թռիչքի վաստակի խաչով« ԱՄՆ-ի ռազմածովային ավիացիայի ստեղծման մեջ ունեցած զգալի վաստակի համար»։ Այսօր Յուժին Էլի անունը կարելի է տեսնել Նորֆոլկի ռազմածովային բազայի ամերիկյան ծովային ավիացիայի հազվագյուտ ցուցանադեսի ժամանակ, ինչպես նաև Նյուպորտ Նյուս քաղաքում տեղադրված գրանիտե հուշատախտակին, որի շրջանում 1910 թվականին Յուջինը կատարեց իր պատմական թռիչքը «Բիրմինգհեմ» հածանավից[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1900 census, Scott County, Iowa» (անգլերեն). Williamsburg (IA) Historical Commission Obituary Collection Index.
- ↑ «Davenport Daily Leader p. 4». Davenport Daily Leader. 1901 թ․ հունվարի 21.
- ↑ «Iowa City Daily Press August 26, 1904, p. 4; September 28, 1904, p. 4; December 3, 1904, p. 8; December 5». City Daily Press.
- ↑ Genforum Genealogy Արխիվացված 2012-03-05 Wayback Machine courtesy of Cathy Gowder
- ↑ «Nevada City Advocate». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Hiller B. Zobel, John H. Zobel, «Those Magnificent Men», pp.46-51». American Heritage. 2011.
- ↑ Mersky, P. (2011). «Ely's Flights – Part 1, The First Launch». Approach: The Naval Safety Center's Aviation Magazine. 56 (1): 3.
- ↑ 8,0 8,1 Skylark: the life, lies, and inventions of Harry Atwood. էջ 25.
- ↑ 9,0 9,1 «Cedar Rapids Evening Gazette, p.161». Cedar Rapids Gazette. 1911 թ․ հոկտեմբերի 21.
- ↑ 10,0 10,1 «U.S. Air Services, Vol. XVIII No. 3 p. 14». March 1933.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Moore J. H. The Short, Eventful Life of Eugene B. Ely(անգլ.) // United States Naval Institute Proceedings. — 1981.
- Щербаков В. 95 лет над палубой // Техника и вооружение : журнал. — 2007. — № 1. — С. 52. — ISSN 1682-7597.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Daring Birdman» kicked off a century of naval aviation». Bill Sizemore (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին.
- «Early Aviators — краткая биография» (անգլերեն).
- «First Flight Ship to Shore» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
- «С корабля в небо. К 100-летию морской авиации» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջին Էլի» հոդվածին։ |
|