Յունջին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունջին
Յունջինը 2022 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն허윤진
Ի ծնե անուն
  • Հո Յունջին
  • Ջենիֆեր Հո
Ծնվել էհոկտեմբերի 8, 2001(2001-10-08)[1] (22 տարեկան)
Գանգնամ թաղամաս, Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր
ԺանրերՔեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, փոփ երգիչ, պրոդյուսեր և երգերի հեղինակ
Գործունեություն2018-ներկա
Լեյբլ
  • Source Music
  • EMI Records/Universal Music Japan[2]
ԱնդամակցությունLe Sserafim
ԿայքՊաշտոնական կայք
Ստորագրություն
 Huh Yun-jin Վիքիպահեստում

Հո Յունջին (անգլ.՝ Huh Yun-jin, կորեերեն՝ 허윤진, հոկտեմբերի 8, 2001(2001-10-08)[1], Irwon-dong, Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[3]), կորեա-ամերիկացի երգչուհի, երգահան։ Նա հանդիսանում է հարավկորեական Le Sserafim գըրլ բենդի անդամը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 8-ին Սեուլի Գանգնամ թաղամասում, Հարավային Կորեա, սակայն մեծացել է Նյու Յորքի Նիսկայունա շրջանում, ԱՄՆ[4], որտեղ հանդես է եկել Ջենիֆեր Հո անունով[5]։ Նա Նիսկայունայի ավագ դպրոցի աշակերտուհի էր՝ նախքան Hanlim Multi Art School-ի կիրառական երաժշտության բաժին տեղափոխվելը 2019 թվականի մարտի 4-ին[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018: Produce 48[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին նա մասնակցել է Mnet հեռուստաալիքի «Produce 48» գոյատևման նախագծին՝ After School խմբի անդամ Լի Գա-յունի հետ միասին ներկայացնելով Pledis Entertainment լեյբլը[4]։ Նա դուրս է մնացել նախագծից մինչ շոուի եզրափակիչը՝ զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը.[7][8]։

2021-ներկա։ Դեբյուտը Le Sserafim-ում և սոլո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 24-ին հաղորդվել է, որ Յունջինը պայմանագիր է կնքել Source Music-ի հետ և տեղափոխվելու է Pledis Entertainment-ից, երկուսն էլ հանդիսանում են Hybe Labels-ի դուստր ընկերությունները[9]։ 2022 թվականի մարտի 14-ին Source Music-ը հայտարարել է Hybe Corporation լեյբլի հետ համագործակցությամբ նոր գըրլ բենդի՝ Le Sserafim-ի դեբյուտի մասին[10][11]։ 2022 թվականի ապրիլի 9-ին նա ներկայացվել է որպես խմբի վեցերորդ և եզրափակիչ անդամ[12]։ Խումբը դեբյուտ է ունեցել 2022 թվականի մայիսի 22-ին՝ «Fearless» մինի ալբոմով։ Յունջինը մասնակցել է ալբոմի՝ «Blue Flame» երգի ստեղծման գործընթացին[13]։ 2022 թվականի օգոստոսի 9-ին նա թողարկել է իր առաջին՝ «Raise Your Glass» սինգլը՝ նշելու Le Sserafim-ի հետ իր դեբյուտի 100-րդ օրը[14]։ Նա նաև գրել է երեք երգ Le Sserafim-ի երկրորդ՝ «Antifragile» մինի ալբոմի համար՝ «Impurities», «No Celestial» և «Good Parts (when the quality is bad but I am)»։ Մինի ալբոմը թողարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին[15]։

2023 թվականի հունվարի 9-ին Յունջինը թողարկել է իր երկրորդ՝ «I ≠ Doll» սինգլը[16]։ Թրեպ բիթոփ ռոք ժանրի երգը, գրված Յունջինի կողմից, նկարագրում է նրա կյանքը որպես այդոլ, որը քննադատվում է բացառապես իր արտաքինի հիման վրա[16][17]։ Անվանումը հղում է «idol» (հայերեն՝ այդոլ՝ քեյ փոփ կուռք) և «doll» (հայերեն՝ տիկնիկ) բառերին[16]։ Յունջինի կողմից պատկերազարդված երաժշտական տեսահոլովակում պատկերված է նրա անցած ճանապարհը որպես հասարակական գործչի, որը «նավարկում է այն ուշադրության և քննադատության մեջ, որը նա ստանում է»[17][18][19]։ Rolling Stone India-ն երգը անվանել է «ուշադրության կենտրոնում մշտապես ապրելու բարդությունների և դրան հաջորդող կարծիքների սուր քննադատություն»[20]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
KOR
[21]
«Raise Your glass» 2022 Սինգլն ալբոմում ընդգրկված չէ
"I ≠ Doll" 2023 199
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Որպես երգահան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր տեղեկությունները վերցված են Կորեական երաժշտության հեղինակային իրավունքի ասոցիացիայից (KOMCA)[22]։

Տարեթիվ Արտիստ Երգ Ալբոմ Տեքստ Երաժշտություն Ծան.
2022 Le Sserafim «Blue Flame» Fearless Yes Yes [23]
Յունջին «Raise y_our glass» Ալբոմում ընդգրկված չէ Yes Yes
Le Sserafim «Impurities» Antifragile Yes No [15]
«No Celestial» Yes No [15]
«Good Parts (when the quality is bad but I am)» Yes No [15]
2023 Յունջին «I ≠ DOLL» Ալբոմում ընդգրկված չէ Yes No

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ Ծան.
2018 «Produce 48» Մրցույթի մասնակից Զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը [8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Huh Yunjin (Le Sserafim) Profile
  2. «LE SSERAFIM - UNIVERSAL MUSIC JAPAN» (ճապոներեն). Universal Music Japan. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 Kembali Merilis Lagu Self-Produce, Simak Perjalanan Karier dan Fakta Menarik Yunjin LE SSERAFIM (ինդոն.)
  4. 4,0 4,1 «[DA:인터뷰①] '기린즈' 이가은×허윤진 "미래 알 수 없지만 같이 데뷔하길"». Naver (Korean). 2018 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Huh Yunjin (LE SSERAFIM) Profile & Facts (Updated!)». Kpop Profiles (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 30. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
  6. Kim, D (2019 թ․ մարտի 4). «Idols Attend Entrance Ceremony At Hanlim Arts School». Soompi. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Kim, Ye-eun (2022 թ․ ապրիլի 8). «Meet the members of LE SSERAFIM, K-Pop's newest girl group». hypebae. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. 8,0 8,1 Cha, E (2018 թ․ օգոստոսի 31). «Eliminated "Produce 48" Contestants Share Thoughts And Gratitude To Their Fans». Soompi. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Chin, Carmen (2021 թ․ օգոստոսի 25). «'Produce 48' contestant Heo Yun-jin reportedly joins upcoming HYBE girl group». NME. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «[단독]'프듀48' 허윤진, 사쿠라·김채원 하이브 新걸그룹 합류» [[Exclusive] 'Produce 48' Heo Yun-jin, Sakura and Kim Chae-won join Hybe's new girl group]. Star News (կորեերեն). 2021 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին.
  11. «'프듀48' 허윤진, 아이즈원 사쿠라·김채원과 한 그룹될까 "확인 불가"» ['Produce 48' Heo Yun-jin, IZone's Sakura and Kim Chae-won will join the group "Can't be confirmed"]. Naver (կորեերեն). 2021 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին.
  12. Ahn, Hana (2022 թ․ ապրիլի 9). «르세라핌, 마지막 멤버 허윤진 공개...일렉 기타 메고 '당당+열정'» [Le Sserafim, last member Huh Yun-jin revealed... Electric guitar carrying 'Dangdang + Passion']. MBN Star (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  13. Kim, Ye-na (2022 թ․ ապրիլի 13). «르세라핌, 5월 2일 데뷔…하이브 '월클' 제작진 총출동» [Le Sserafim to debut on May 2nd... Hybe's "World Class" production team has been mobilised]. X Sports News (Korean). Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «LE SSERAFIM's Huh Yun-jin shares new self-produced song, 'Raise y_our glass'». NME. 2022 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Jin, Joo-hee (2022 թ․ հոկտեմբերի 4). «르세라핌, 'ANTIFRAGILE' 트랙리스트 전격 공개» [Revealing Le Sserafim's tracklist for "Antifragile"]. n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  16. 16,0 16,1 16,2 Yoon, So-yeon (2023 թ․ հունվարի 9). «Huh Yun-jin of Le Sserafim releases self-written song 'I ≠ Doll'». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  17. 17,0 17,1 Yeo, Gladys (2023 թ․ հունվարի 9). «Le Sserafim's Huh Yunjin drops 'I ≠ Doll', a new solo track about the spotlight of fame». NME. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  18. Ánh, Sáng (2023 թ․ հունվարի 10). «Huh Yunjin (Le Sserafim) kể về góc khuất khi trở thành thần tượng qua ca khúc solo» [Huh Yunjin (Le Sserafim) talks about the hidden corner of becoming an idol through a solo song]. Billboard Vietnam (վիետնամերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  19. Frances, Lai (2023 թ․ հունվարի 9). «Le Sserafim's Huh Yunjin Shares Her Thoughts About Idoldom On 'I ≠ Doll'». Uproxx. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  20. Dongre, Divyansha (2023 թ․ հունվարի 9). «Song You Need to Know: Huh Yunjin, 'I ≠ Doll'». Rolling Stone India. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  21. Peak chart positions for singles on the Circle (formerly Gaon) Digital Chart:
    • «I ≠ DOLL». Circle Chart (կորեերեն). January 8–14, 2023. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. «(10035206) 님의 작품목록 입니다» [List of works for artist "10035206" (Huh Yun-jin)]. Korea Music Copyright Association. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  23. Yeo, Gladys (2022 թ․ ապրիլի 27). «Upcoming HYBE girl group LE SSERAFIM preview debut record 'Fearless'». NME. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]