Յուկա Կինոսիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուկա Կինոսիտա
ճապ.՝ 木下ゆうか
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1985(1985-02-04) (39 տարեկան)
ԾննդավայրԿիտակյուսյու, Ֆուկուոկա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունյություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր

Յուկա Կինոսիտա (木下 ゆうか, փետրվարի 4, 1985(1985-02-04), Կիտակյուսյու, Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնացի տեսաբլոգեր, որը զբաղվում է, տեսախցիկի առջև սնունդ ուտելով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկան սննդի թեմային նվիրված առաջին յուԹյուբյան հիմնական ալիքը ստեղծել է 2014 թվականի մայիսի 21-ին[1][2]։ 2016 թվականի ապրիլին 15-ին ստեղծել է երկրորդ ալիքը[3]։ 2018 թվականի փետրվարի դրությամբ նրա տեսահոլովակները հիմնական ալիքում ունեցել են մեկ միլիարդ հետևորդ[1] և ավելի քան 22 միլիոն՝ երկրորդում[3]։

Կինոսիտան ամեն օր տեսանյութեր է բեռնում։ Դրանցում նա ուտում է 5000 և 23000 կալորիա էներգետիկ արժեք ունեցող ուտեստներ, սովորաբար նրա տեսահոլովակները տևում են 5-7 րոպե, սակայն երբեմն նա բեռնում է ավելի երկար տեսանյութներ։ Օրինակ տեսանյութերից մեկում Յուկան միանգամից ուտում է 100 կտոր հաց ջեմով, 4 դույլ KFC հավ և10 կիլոգրամանոց մի ձմերուկ[4]։

Կինոսիտայի տեսահոլովակները հասկանալի են անգլալեզու հեռուստադիտողներին, քանի որ դրանք ուղեկցվում են անգլերեն սուբտիտրներով։ Նրա անձը մեծ հետաքրքրություն է առաջացրել Արևմուտքում[5][6]։ Նա մասնակցել է ճապոնական «Օրգի» թոք շոուին[7]։

Կինոսիտան փսխելու, դեֆեքացիայի ցանկություն չի զգում և չի գիրանում՝ չնայած կերած հսկայական քանակությանը։ Նրա ստամոքսը, ըստ երևույթին, կարող է շատ ձգվել, և ինքը պնդում է, որ շատ արագ նյութափոխանակություն ունի։ Բժշկական հետազոտությունը Կինոսիտայի մոտ առողջական լուրջ խնդիրներ չի հայտնաբերել[8]։

Յուկա Կինոսիտան ամունացած է, երեխաներ չունի[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «木下ゆうか Yuka Kinoshita — О канале». YouTube. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «芸能事務所をやめてYouTuberになった理由 大食いタレント木下ゆうか» (ճապոներեն). Kadokawa Corporation. 2015 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,0 3,1 «木下ゆうかのゆるちゃん!/YukaKinoshita 2nd — О канале». YouTube (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  4. Анастасия Кривец (2016 թ․ հունիսի 30). «Самая прожорливая японка. Видеоблогер съедает по 5 килограммов еды и остаётся стройной». Medialeaks. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  5. Mills, Kelly-Ann (2016 թ․ հուլիսի 20). «This is how a woman eating 137 bananas in one go sparked a diplomatic row». Mirror (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Amazing video shows Japanese woman gobble up 100 slices of bread». Mail Online (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «A Japanese Woman's Impressive Appetite Leaves the Internet Hungry for More - Icidici» (անգլերեն). Global Voices. 2015 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  8. «На кого подписаться: Японка, которая ест за десятерых». Wonderzine. 2016 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  9. «日本一YouTuber・はじめしゃちょーの謝罪動画はドル箱!? ジャニーズとほぼ同額のファンクラブが波紋» (ճապոներեն). Livedoor News[en]. 2017 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «はじめしゃちょー「二股疑惑」謝罪 モデル宿泊には「やましいことは一切していない」» (ճապոներեն). J-Cast News. 2017 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]