Յուլիե Էգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիե Էգե
Ծնվել էնոյեմբերի 12, 1943(1943-11-12)[1][2]
ԾննդավայրՆորվեգիա Սաննես, Ռուգալանն, Նորվեգիա
Մահացել էապրիլի 29, 2008(2008-04-29)[3][1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ՄասնագիտությունԴերասան, Մոդել
Ակտիվ շրջան1967-1988
Ամուսին(ներ)Անդերս Բիե

Յուլիե Էգե (նորվ.՝ Julie Ege jʉːliə ˈeːɡə, նոյեմբերի 12, 1943(1943-11-12)[1][2], Høyland, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա - ապրիլի 29, 2008(2008-04-29)[3][1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիեն ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 12-ին Նորվեգիայի Սաննես քաղաքում։ Դեռ երիտասարդ տարիներից նա աշխատում էր որպես մոդել, իսկ 1962 թվականին եղել է «Միսս Նորվեգիայի» և «Միսս Տիեզերքի» թեկնածու։ Յուլիեն 1967 թվականին տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, որտեղ սկսում է ուսումնասիրել անգլերենը մասնագիտացված դպրոցում։

1967 թվականին նա դեբյուտ է անում, որպես դերասան նորվեգական «Stompa till Sjos!» ֆիլմում։ Հետագայում նա նկարահանվում է ոչ մեծ դերերում, որոնցից են՝ « On Her Majesty's Secret Service» ֆիլմը, որտեղ նա խաղացել է սկանդինավցի մի աղջկա դեր, «The Magnificent Seven Deadly Sins»,«Craze» և ուրիշներում։

Յուլիեն ամուսնացած է եղել երկու անգամ և ունեցել է երկու աղջիկ։ Առաջին անգամ ամուսնացել է նորվեգացի սպայի հետ, իսկ երկրորդ անգամ անգլիացի ատամնաբույժի հետ։

Դերասանական կարիերայի ավարտից հետո, նա ապրել է Օսլոյում, աշխատում էր այնտեղի հիվանդանոցներից մեկում որպես՝ բուժքույր։ Յուլիեն մահացել է Կրծքագեղձի քաղցկեղից 2008 թվականի ապրիլի 29-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stompa til Sjøs! (1967)
  • On Her Majesty's Secret Service (film)|On Her Majesty's Secret Service (1969)
  • Up Pompeii (film)|Up Pompeii (1971)
  • Creatures the World Forgot (1971)
  • The Magnificent Seven Deadly Sins (1971)
  • Rentadick (1972)
  • Go for a Take (1972)
  • The Alf Garnett Saga (1972)
  • The Final Programme (film)|The Final Programme (1973)
  • Not Now, Darling (1973)
  • Kanarifuglen (1973)
  • Craze (film)|Craze (1974)
  • The Legend of the 7 Golden Vampires (1974)
  • Percy's Progress (1974)
  • The Mutations (1974)
  • Bortreist på ubestemt tid (film)|Bortreist på ubestemt tid (1974)
  • Den siste Fleksnes (1974)
  • The Amorous Milkman (1975)
  • De Dwaze Lotgevullen von Sherlock Jones (1975)
  • Fengslende dager for Christina Berg (1988)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիե Էգե» հոդվածին։