Յուլիա Ռեդա
Յուլիա Ռեդա գերմ.՝ Julia Reda | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1986[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Բոն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Մայնցի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ասպիրանտ |
Աշխատավայր | Gesellschaft für Freiheitsrechte? |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր[2][3], ընկերության նախագահ և փոխնախագահ |
Քաղաքական կուսակցություն | Pirate Party Germany? (մարտի 27, 2019)[4] և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (2009) |
Կայք | juliareda.eu |
Julia Reda Վիքիպահեստում |
Յուլիա Ռեդա (գերմ.՝ Julia Reda, նոյեմբերի 30, 1986[1], Բոն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի քաղաքական գործիչ և Գերմանիայից Եվրոպական խորհրդրանի պատգամավոր: Նա Գերմանիայի Ցանցահենական կուսակցության, կանաչներ՝ եվրոպական ազատ դաշնակցության կուսակցական խմբակի անդամ է և վերջինիս փոխնագահը (2014 թվականից սկսած)[5]: Նա Եվրոպայի երիտասարդ ցանցահենների նախագահն է[6]:
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
16 տարեկանից նա դարձել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախակենտրոնների անդամ[7]: Մայնցի համալսարանում սովորել է քաղաքականություն և հրապարակախոսություն[6]: 2009 թվականին ակտիվորեն մասնակցել է Ցանցահենական կուսակցության կյանքին, իսկ 2010-2012 թվականներին դարձել է երիտասարդ ցանցահենների նախագահ (գերմ.՝ Junge Piraten): 2013 թվականին դարձել է Եվրոպայում ցանցահենների հիմնադիրներից մեկը, իսկ 2014 թվականին գլխավորել է Եվրոպական խորհրդարանում Գերմանիայի ցանցահաններ կուսակցության համար ընտրությունների ցուցակը, որը հետագայում այնտեղ շահել է առաջին տեղը[8]:
Եվրոպական խորհրադարանում Ռեդան միացել է կանաչներ՝ եվրոպական ազատ դաշնակցության կուսակցական խմբակին: Նա Եվրախորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի անդամ է, ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կոմիտեի և հանրագրերի քննարկման կոմիտեի փոխնախագահ[5]: Նա նաև ինտերխմբի թվային օրակարգի ղեկավար կոմիտեի ներկայացուցիչն է[9]:
Politico 2016-ի անգլալեզու քաղաքական հանդեսի եվրոպական հրատարակությունը Ռեդային 37-րդ տեղն է տվել՝ Եվրախորհրդարանի 40 նշանակալի անդամների շարքում[10]:
Հեղինակային իրավունքի ռեֆորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեդան հայտարարում էր, որ մտադիր է կենտրոնանալ հեղինակային իրավունքների ռեֆորմի վրա՝ օրենսդրական տեսանկյունից[11]:
2014 թվականի նոյեմբերին նշանակվել է 2001 թվականի հեղինակային իրավունքների մասին դիրեկտիվի խորհրդարանական վերանայման զեկուցող[12]: Զեկույցի իր ծրագրում[13], առաջարկել է միջոցներ ձեռնարկել ԵՄ-ի ամբողջ մասշտաբով հեղինակային իրավունքի միասնականացման, դրա ժամկետի տևողության կրճատման, կրթական նպատակներով զգալի բացառություններ թույլ տալու[14] և հրատարակիչների նկատմամբ հեղինակների դիրքորոշումն ամրապնդելու ուղղությամբ[15]:
Շահագրգիռ կողմերի արձագանքը երկդիմի էր՝ գերմանական գեղարվեստական՝ Initiative Urheberrecht կոալիցիան[16], ընդհանուր առմամբ, ողջունել է նախագիծը, իսկ SACD-ի ֆրանսիական կոլեկտիվ հասարակությունը հայտարարել է, որ դա «անընդունելի է»[17], գրող և հեղինակային իրավունքի համակարգի ազատականացման կողմնակից Կորի Դոկտորոուն այդ առաջարկությունները անվանել է «զարմանալիորեն խելամիտ»[18], իսկ Շվեդիայի Ցանցահենական կուսակցությունից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ամելիա Անդերսդոթերը քննադատել է նրանց՝ որպես չափազանց պահպանողական[19]:
2015 թվականին հեղինակային իրավունքների հարցերով զբաղվող կոմիտեն ընդունել է զեկույցը, սակայն Եվրոպայում համայնապատկերի ազատության սահմանափակման ուղղումով[20]։ Ռեդան կտրականապես դեմ է արտահայտվել դրան[21], սակայն ավելի ուշ ուղղումն ընդունվել Է Եվրախորհրդարանի լիագումար նիստում[22]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.europarl.europa.eu/meps/de/124816/JULIA_REDA_home.html
- ↑ http://www.europarl.europa.eu/meps/en/xml.html?country=DE
- ↑ http://www.europarl.europa.eu/meps/en/124816
- ↑ https://www.youtube.com/watch?v=q2qS56P-7kA — 2019.
- ↑ 5,0 5,1 «Julia REDA | Home | MEPs | European Parliament» (անգլերեն)։ www.europarl.europa.eu։ Վերցված է 2017-07-29
- ↑ 6,0 6,1 «Julia Reda › Piratenpartei Deutschland» (գերմաներեն)։ 2014-03-27։ Վերցված է 2017-07-29
- ↑ «Julia Reda - Gebürtige Bonnerin ist Spitzenkandidatin der Piraten für Europawahlen»։ General-Anzeiger Bonn (գերմաներեն)։ 2014-09-01։ Վերցված է 2017-07-29
- ↑ «Пиратская партия получила одно место в Европарламенте» (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-29
- ↑ «Julia Reda – DAI» (անգլերեն)։ www.digitalagendaintergroup.eu։ Վերցված է 2017-07-29
- ↑ «JULIA REDA»։ POLITICO (անգլերեն)։ 2016-05-19։ Վերցված է 2017-07-29
- ↑ Julia Reda։ «I will continue the cooperation with Greens/EFA»
- ↑ «In Europe, Pirates Are Writing The Copyright Law - TorrentFreak»։ TorrentFreak (անգլերեն)։ 2015-01-04։ Վերցված է 2017-07-29
- ↑ «DRAFT REPORT on the implementation of Directive 2001/29/EC of the European Parliament and of the Council of 22 May 2001 on the harmonisation of certain aspects of copyright and related rights in the information society - PE 546.580v02-00» (անգլերեն)։ www.europarl.europa.eu։ Վերցված է 2017-07-29
- ↑ «The Pirate Party's lone MEP might just fix copyright across the EU» (անգլերեն)։ www.newstatesman.com։ Վերցված է 2017-07-29
- ↑ «Authors’ Licensing and Collecting Society»։ www.alcs.co.uk։ Վերցված է 2017-07-29
- ↑ «EU-Urheberrecht: Oettinger und Reda auf der Suche»։ Initiative Urheberrecht - Kreativität ist was wert։ Վերցված է 2017-07-29
- ↑ «Droit d'auteur : un projet de rapport inacceptable au Parlement européeen»։ SACD։ 2017-02-21։ Վերցված է 2017-07-29
- ↑ «They put a Pirate Party MEP in charge of EU copyright reform: you won't believe awesomesauce that followed»։ Boing Boing։ Վերցված է 2017-07-29
- ↑ «Pirate Party MEP Fails to Deliver True Copyright Reform - TorrentFreak»։ TorrentFreak (անգլերեն)։ 2015-01-25։ Վերցված է 2017-07-29
- ↑ «Freedom of panorama: EU proposal could mean holiday snaps breach copyright»։ The Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2017-07-29
- ↑ Julia Reda։ «Freedom of Panorama under threat»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 2017-07-29
- ↑ «European Parliament as it happened: 9 July 2015»։ BBC News (անգլերեն)։ 2015-07-09։ Վերցված է 2017-07-29
|