Յորթ Վիգդիս
Յորթ Վիգդիս նորվ.՝ Vigdis Hjorth | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[1] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և ռադիոհաղորդավար |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Berg Upper Secondary School? |
Պարգևներ | |
Vigdis Hjorth Վիքիպահեստում |
Յորթ Վիգդիս (նորվ.՝ Vigdis Hjorth, հուլիսի 19, 1959, Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգ գրող, ռադիոհաղորդավարուհի։
Յորթը ունի բակալավրի կոչում։ Աշխատել է մանկական ռադիոյում։ Այժմ իր ժամանակը տրամադրում է մանկական գրքեր գրելու համար։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ դանիերեն, իսլանդերեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն և այլն։
Վիգդիսը ունի երեք երեխա և բնակվում է Օսլոյի Նեսոյա կղզում։ Ստեղծագործական ոգեշնչման համար տարբեր ժամանակներ բնակվել է Կոպենհագենում, Բերգենում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։
2009 թվականին խախտելով ճանապարհաերթևեկության կանոնները՝ հայտնվել է 30-օրյա կալանքի տակ։ Բանտը նրան ոգեշնչել է գրելու համար իր «Երեսուն օր Սանեֆյորդում» աշխատությունը։
Գրական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յորթ Վիգդիսը հեղինակ է բազմաթիվ գրքերի։ Դրանք են
- Պելե-Ռանգարը դեղին տնից — մանկական գիրք (1983)
- Յորգեն + Աննե հավասար է ճշմարտություն — մանկական գիրք (1984)
- Հոտած Ռիկարդը — մանկական գիրք (1985)
- Անտառի միջով — վեպ (1986)
- Դրամա Հիլդի հետ — վեպ (1987)
- Անկյունում, երեկոյան — մանկական գիրք (1987)
- Ձեռքը սրտին — վեպ (1989)
- Պոեմ տատիկի համար — վեպ (1990)
- Լեզվով համբույր և երազանք — երիտասարդական վեպ (1990)
- Ֆրանսիական բացահայտում — վեպ (1992)
- Շերիֆի մահը — վեպ (1995)
- Կուրացումը մշակույթում — վեպ (1995)
- Լռություն — վեպ (1996)
- Շնորհակալությունը, շատ լավ — վեպ (1998)
- Հեղինակի էրոտիկ խոստովանությունները — պատմվածք (1999)
- Առաջին անգամ — անչափահասների համար գիրք (1999)
- Ի՞նչ է մայրը — վեպ (2000)
- Եթե միայն — վեպ (2001)
- Գոյության առավելություններն ու թերությունները — վեպ (2005)
- Փոփոխությունների անիվ — վեպ (2007)
- Եզակի թվի երրորդ դեմը — վեպ (2008)
- Խոսիր ինձ հետ — վեպ (2010)
- Երեսուն օր Սանեֆյորդում (2011)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Յորթ Վիգդիսի հեղինակած «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի հիման վրա էկրանավորվել է համանուն ֆիլմը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յորթ Վիգդիսը իր ստեղծագործական կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների և գովեստի խոսքերի։ 1983 թվականին «Pelle-Ragnar i den gule gården» աշխատության համար Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից «Մանկական և պատանեկան գրականության համար» արժանացել է մրցանակի։ 1984 թվականին «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի համար արժանացել է Նորվեգացի քննադատների միության պարգևին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #120846373 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.aschehoug.no/detdumaalese2/Nyheter-og-artikler/Aschehougprisen-til-Vigdis-Hjorth
- ↑ EDVARD-prisen // TONOs Formidlerpris — 1928.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Hjorth, Vigdis". Dagbladet. Archived from the original on February 26, 2002. (անգլ.)
- Յորթի կենսագրությունը: Արխիվացված 2013-08-25 Wayback Machine (նորվ.)