Յովաննա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յովաննա
Բնօրինակ անունհուն․՝ Γιοβάννα
Ի ծնե անունհուն․՝ Ιωάννα Φάσσου Καλπαξή
Ծնվել էնոյեմբերի 14, 1938(1938-11-14)[1] (84 տարեկան)
Ամալյաս, Ilida Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands, Հունաստան
Երկիր Հունաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և գրող
Գործիքներվոկալ
ԿրթությունԱթենքի կոնսերվատորիա
Կայքyovannakalpaxi.wixsite.com/official
 Yovanna Վիքիպահեստում

Յովանա (ի ծնե Իոանա Ֆասու Կալպակսի (հուն․՝ Ιωάννα Φάσσου Καλπαξή, նոյեմբերի 14, 1938(1938-11-14)[1], Ամալյաս, Ilida Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands, Հունաստան), հույն երգչուհի և գրող, Եվրատեսիլ 1965 երգի մրցույթում Շվեյցարիայի ներկայացուցիչ։ Ճանաչված հույն նկարիչ Կոստատ Ֆասոսի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքում ավարտելով երաժշտական ակադեմիայի օպերային երաժշտության բաժինը, երգչուհին որոշում է սկսել փոփ կատարողի կարիերա։ 1950-ական թվականներին սկսում է մասնակցել երաժշտական փառատոներին, ինչպես տեղական, այնպես էլ ուրիշ երկրներում։ Առավել հայտնի է դառնում Խորհրդային միության տարածքում, հատկապես Վրաստանի ԽՍՀ-ում[2]։

1965 թվականին Յովանան մասնակցում է Շվեյցարիայում կայանալիք Եվրատեսիլի մասնակցի ընտրության մրցույթին։ Կատարում է «Non, à jamais sans toi» (հայերեն՝ Ո՛չ, ես երբեք քեզ հետ չեմ լինի) երգը, և ընտրվում որպես երկրի ներկայացուցիչ Եվրատեսիլի տասերորդ մրցույթում, որը կայանալու էր Նեապոլում[3]։ Երգը կատարվել է վերջում և զբաղեցրել ութերորդ հորիզոնականը՝ տասնութից[4][5]։

Յովանան շարունակում է հանդես գալ ելույթներով հիմնականում Հունաստանում և Գերմանիայում՝ մինչև 1980-ական թվականները, երբ որոշում է նվիրվել գրական ստեղծագործություններին։ Նա լույս է ընծայում բանաստեղծությունների ժողովածու, իսկ 1986 թվականին հրապարակում է իր առաջին վեպը՝ «Άντε γεια» վերնագրով (հայերեն՝ Առայժմ), որը Հունաստանում ճանաչվում է բեսթսելեր և որի հիման վրա նկարահանվում է ֆիլմ։ Նա այժմ հրապարակել է արդեն յոթ գրական աշխատանքներ, որոնցից մի քանիսը նույնպես հարմարեցվում են հեռուստատեսությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Անիտա Տրավերսի
Շվեյցարիան Եվրատեսիլ երգի մրցույթում
Շվեյցարիան Եվրատեսիլ 1965 երգի մրցույթում
Հաջորդող՝
Մադելին Պասկալ