Ամալյաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամալյաս
Αμαλιάς
Συντριβάνι, Αμαλιάδα - panoramio (1).jpg
Կոորդինատներ: 37°48′0″ հս․ լ. 21°21′0″ ավ. ե. / 37.80000° հս․. լ. 21.35000° ավ. ե. / 37.80000; 21.35000
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ6 մետր
Բնակչություն16 763[1] մարդ մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ26220
Փոստային ինդեքսներ272 00, 270 69, 273 00
Պաշտոնական կայքamaliada.gr
##Ամալյաս (Հունաստան)
Red pog.png

Ամալյաս[2] (հունարեն՝ Αμαλιάς[1] ή Αμαλιάδα), քաղաք Հունաստանում՝ Պելեպոնեսի հյուսիս-արևմուտքում: «Կալիկրատիս» ծրագրով 2011 թվականից Արևմտյան Հունաստան պերեֆերիայի Էլիդա պերեֆերիական միավորի Իլիդա դեմոսի վարչական կենտրոնն է[3]: Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 16,763 մարդ[1]: Քաղաքը գտնվում է Էլիդա հարթավայրում, Հոնիական ծովափից 6 կմ հեռավորության վրա, Պիրգոսից 16 կմ հյուսիս-արևմուտք և Պատրասից 60 կմ հարավ:

Ժամանակակից քաղաքն ունի խիստ ուղղանկյան տեսք: Փողոցների մեծամասնությունը տարածվում են արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ: Քաղաքի արևմտյան եզրին տեղկայված է մարզադաշտ, որը օգտագործվում է հասարակական հավաքույթների համար: Այն նաև տեղական ֆուտբոլային ակումբի բազան է: Քաղաքով է անցնում նաև Պատրաս-Պիրգոս երկաթուղին: Ամալյասից 6 կմ հարավ-արևմուտք գտնվում են երկու ավազային լողափերը՝ Կուրուտասը և Պալուկին:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյասը իր անվանումը ստացել է հունական թագուհի Ամալյա Օլդենբուրգի պատվին:

Ֆրանգավիլի բյուզանդական վանք Ամալյասում

Ամալյաս դեմոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյաս դեմոսի մեջ են մտնում 8 բնակավայրեր: Ըստ 2011 թվականին բնակչության թիվը կազմում է 18303 մարդ:[1]. Տարածքը կազմում է 66,977 քառակուսի կիլոմետր[4].

Անվանում Բնակչություն (2011)[1], մարդ
Այոս Իոանիս 431
Ամալյաս 16763
Կուրուտաս 433
Մարատեա 260
Պալուկի 143
Պանայիա 122
Ցաֆլիկա 91
Ցիխլիկա 60

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 15565[5]
2001 18476[5]
2011 16763[1]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի արևմտյան հատվածում կա փողոց, որը անվանվել է Հիրոսիմա՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների:

Սպորտային թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչված տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոս Բելոյանիս (19151952) - հույն քաղաքական գործիչ, Հունական կոմունիստական կուսակցության անդամ
  • Յովանա (ծնվ. 1940) - հույն երգչուհի և երգերի հեղինակ
  • Միցոս Ալեքսանդրոպուլոս (ծնվ. 1924) - հույն գրող

Եղբայր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-12-25-ին։ Վերցված է 2017-06-04 
  2. Греция. Справочная карта. Масштаб 1:1000000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  3. Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372.
  4. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 359. — ISSN 1106-5761.
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22