Յոն Սավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոն Սավա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1900(1900-12-10)
ԾննդավայրՖոքշանի, Ռումինիա
Մահացել էհոկտեմբերի 26, 1947(1947-10-26) (46 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Մասնագիտությունվիզուալ արտիստ, ռեժիսոր, դրամատուրգ, լրագրող, ծաղրանկարիչ և փաստաբան
ԱշխատավայրՅասսի ազգային թատրոն և Բուխարեստի ազգային թատրոն

Յոն Գրիգորեի Սավա (ռումիներեն՝ Ion Sava, դեկտեմբերի 10, 1900(1900-12-10), Ֆոքշանի, Ռումինիա - հոկտեմբերի 26, 1947(1947-10-26), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ[1], թատրոնի տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոն Սավան ծնվել է 1900 թվականին Ֆոքշանի քաղաքում` ուսուցիչ, հետագայում կոմերցիոն պաշտոնյա Գրիգորե Սավայի ընտանիքում։ 1925 թվականին ավարտել է Յաշի համալսարանը։ Աշխատել է որպես լրագրող, ծաղրանկարիչ։ 1937-1938 թվականներին հրատարակել է «Կարիկատուրա» հանդեսը։ 1930 թվականին աշխատել է Յաշի ազգային թատրոնում, բեմադրել Շեքսպիրի, Սարդուի, Նուշիչի, Կարաջալեի և այլոց գործերից։ Եղել է նորարար ռեժիսոր և բեմանկարիչ, պատրաստել է դիմակներ։ 1938 թվականին պայմանագիր է կնքել Բուխարեստի ազգային թատրոնի հետ, 1940 թվականին դարձել է թատրոնի տնօրեն, սակայն 2 ամիս անց հրաժարվել է այդ պաշտոնից։ Հեղինակել է «Թատրոնի վերաթատերականացումը» գիրքը[2]։ 1943 թվականին իտալական Artisti Associati ընկերությունը Ռումինիայի ազգային կինոյի հետ համատեղ նկարահանել է ռումինա-իտալական «Escadrila albă» (Սպիտակ ջոկատ) ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարիստը Յոն Սավան է[3], գլխավոր դերերում` Կլադիո Գորա, Լյուչիա Ստուրձա-Բուլանդրա, Տինո Բիանչի, Մարիելլա Լոտտի[4]։

Սավան մահացել է 1947 թվականին Բուխարեստում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ion Sava, Teatralitatea teatrului, cuvânt înainte de Liviu Ciulei, Ed. Eminescu, București 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SAVA, Ion (1900-1947) | Personalități Armene». personalitati.araratonline.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Dan Gîju, Amazoanele văzduhului: escadrila sanitară pe Frontul de Est
  4. Ionescu, pp. 86–87

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]