Բուխարեստի ազգային թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բուխարեստի ազգային թատրոն ռումիներեն՝ Teatrul Național „Ion Luca Caragiale” | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ռումինիա |
Գտնվելու վայրը | Բուխարեստ |
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1973 |
Անվանված է | Յոն Լուկա Կարաջալե |
Կայք | tnb.ro/ro |
National Theatre Bucharest Վիքիպահեստում |
Բուխարեստի ազգային թատրոն (ռումիներեն՝ Teatrul Naţional), Ռումինիայի ազգային թատրոններից մեկն է, որը գտնվում է Բուխարեստ մայրաքաղաքում։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն համնադրվել է 1852 թվականին որպես Teatrul cel Mare din Bucureşti Բուխարեստի Մեծ Թատրոն, որի առաջին տնօրենը Կոստաշե Կարագիալն էր։ Այն դարձել է ազգային հաստատություն, 1864 թ. վարչապետ Միհաիլ Կոգալնիցեուի հրամանով պաշտոնապես անվանվել Ազգային Թատրոն 1875։ Հիմա այն ղեկավարվում է Ռումինիայի Մշակույթի նախարարության կողմից։
Ապրիլի 1836 թվականին Societatea Filarmonica, մշակութային ընկերություն որը հիմնադրվել է Յոն Հալիադե Ռադուլեսկու և Յոն Կամպինեուի կողմից, գնեց Կամպինենցի Պանդոկը, որ կառուցի Ազգային Թատրոնը այդ վայրում և այդ նպատակով սկսեց փող և անհրաժեշտ իրեր հավաքել։ 1840 թվականին Obşteasca Adunare (օրենսենդիր ճյուղ, որը հիմնադրվել է օրինաչափ կանոնադրությամբ հաստատված Ռուսաստանի կայսրության կետերի համաձայն) առաջարկեց Ալեքսանդր Երկրորդ Գիկային, Վալախիայի արքայազնին մի նախագիծ, ըստ որի Ազգային Թատրոնը պետք է կառուցվեր պետության օգնությամբ։ Հարցումը ընդունվել է 1840 թ․ հունիսի 4-ին։ Արքայազն Ջորջ Բիբեսկը թատրոնի կառուցման նոր ծրագիր ընդունեց և ընտրեց նոր վայր՝ անմիջապես նախկին Ֆիլարե պանդոկի տեղում։ Տարբեր պատճառներ կան թե ինչու է այդ վայրն ընտրվել։ Այն գտնվում է կենտրոնում, ուղիղ Podul Mogoşoaiei այսօրվա Կալեա Վիկտորիայի մեջտեղում։ 1838 թվականի երկրաշարժը վնասել էր վերանորոգման կարիք ունեցող պանդոկը և այն պետք է քանդվեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարեստի ազգային թատրոն» հոդվածին։ |
|