Յոհանես Քարստեն Հաուխ
Յոհանես Քարստեն Հաուխ դան․՝ Johannes Carsten Hauch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1790[1][2][3][…] |
Ծննդավայր | Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[4] |
Վախճանվել է | մարտի 4, 1872[1][2][5][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[6][4] |
Գերեզման | Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող, համալսարանի դասախոս և կենդանաբան |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Կոպենհագենի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Աշխատավայր | Կոպենհագենի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Ռիննա Հաուչ |
Զավակներ | Ադամ Հաուչ և Լյուդվիգ Ալֆրեդ Հաուչ |
![]() |
Յոհանես Քարստեն Հաուխ (մայիսի 12, 1790[1][2][3][…], Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[4] - մարտի 4, 1872[1][2][5][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[6][4]), դանիացի բանաստեղծ, դրամատուրգ, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհանես Քարստեն Հաուխը ծնվել է Նորվեգիայում։ Մոր մահից հետո՝ 1803 թվականին, հոր հետ տեղափոխվում է Դանիա։ 1807-1814 թվականներին՝ 17 տարեկան հասակում կամավոր մասնակցել է անգլո-դանիական պատերազմին։ 1808 թվականին ընդունվել է Կոպենհագենի համալսարան, ստանալով կենդանաբանի մասնագիտություն։ 1816 թվականին Հենրիկ Ստեֆենսի և Ադամ Գոտլոբ Ալենշլեգերի ազդեցության ներքո սկսել է տարվել գրականությամբ։ 1820 թվականին ստացել է թեկնածուի աստիճան, 1821 թվականին՝ կենդանաբանության դոկտորի աստիճան։ Գիտական աստիճան ստանալուց հետո մեկնել է Փարիզ՝ սովորելու Նիսի համալսարանում։ 1823 թվականին վնասում է ոտքը և ստիպված են լինում անդամահատել այն։ 1820-ական թվականներին տարվում է կրոնական միստիկայով։
1826 թվականին ինքնասպանության անհաջող փորձը շրջադարձային է լինում նրա կյանքում։ Հռոմում ուսուցանում է Վերածննդի դարաշրջանի արվեստագետների աշխատանքերը և 1827-1846 թվականներին դասավանդում է Սորո ակադեմիայում։ 1846-1848 թվականներին եղել է սկանդինավյան լեզուների և գրականության պրոֆեսոր, 1851 թվականին դասախոսել է Կոպենհագենի համալսարանում։
Մահացել է 1872 թվականին, Հռոմում։ Թաղված է բողոքական գերեզմանոցում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաուխը հեղինակ է մի շարք պատմական վեպերի և քնարական բանաստեղծությունների։
- «Ալքիմիկոսը» («Guldmageren», 1836)
- «Տիբերիոս» (1828)
- «Գրիգոր VII» (1829)
- «Վիլհելմ Ցաբերն» (1834)
- "Valdemar Atterdag» (1861)
- «Լեհական ընտանիք» («En polsk familie» DL։ 1-2, 1839)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Houe P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.britannica.com/EBchecked/topic/256984/Johannes-Carsten-Hauch
- ↑ 5,0 5,1 5,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 6,0 6,1 6,2 Хаух Йоханнес Карстен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carsten Hauch (դան.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհանես Քարստեն Հաուխ» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1790 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 1872 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Դանիացի գրողներ
- Դանիացի բանաստեղծներ
- Դանիացի դրամատուրգներ
- Կենդանաբաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Դանիացի վիպասաններ
- Գիտությունների դոկտորներ
- Դանիացի գիտնականներ