Յոհանես Պյաեզուկե
Յոհանես Պյաեզուկե | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1892 |
Ծննդավայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 8, 1918 (25 տարեկան) |
Մահվան վայր | Օրշա, Մոգիլյովյան նահանգ, Western Oblast, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ |
Johannes Pääsuke Վիքիպահեստում |
Յոհանես Պյաեզուկե (էստ․՝ Johannes Pääsuke; մարտի 30, 1892, Տարտու, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1918, Օրշա, Բելառուս), էստոնացի վաղամեռիկ լուսանկարիչ և ռեժիսոր, էստոնական կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկը, նկարահանել է առաջին էստոնական խաղարկային ֆիլմը՝ «Արջի որսը Պյարնումաաում»։
Կենսագրություն և ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհանես Պյաեզուկեն ծնվել է 1892 թվականին։ Հայրը առևտրական էր, իսկ մայրը տնային տնտեսուհի, նրանք ունեցել են 6 երեխա, Յոհանեսը նրանց 4-րդ երեխան էր։ Լուսանկարչությամբ զբաղվել արդեն 15 տարեկանից[1]։ Արդեն 1913 թվականի օգոստոսի 2-ին բացվել է նրա լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Պյաեուզեկն կատարել է ավելի քան 1000 լուսանկար։
1912 թվականին հիմնել է Էստոնիայի առաջին կինոստուդիան («Estonia Film Tartus») և նկարահանել իր առաջին ֆիլմը, այն վավերագրական ֆիլմ էր, որը պատմում է Շվեդիայի թագավոր Գուստավ V-ի Տալլին (այն ժամանակ Ռեվել) կատարած այցի մասին։ Հաջորդ ֆիլմը 1914 թվականին նկարահանված «Արջի որսը Պյարնումաաում» գեղարվեստական կարճամետրաժ համր ֆիլմն էր («Karujaht Pärnumaal»), որը փաստորեն էստոնական առաջին ֆիլմն էր։ Ֆիլմը հանդիսանում է սատիրակական կատակերգություն գերմանական բարոնների մասին[2]։
1915 թվականին նա զորակոչվում է զինվորական ծառայության և մասնակցում Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմի ժամանակ նա շարունակում է լուսանկարչական իր աշխատանքը։ Այդ տարիների լուսանկարների մեծ մասը մնացել են Ռուսաստանում, որովհետև դրանք պատվիրված էին զինվորականների կողմից։
Ընդհանուր թվով նա նկարահանել է մոտ 40 ֆիլմ, որոնցից պահպանվել են միայն 10-ը (5 կինոխրոնիկա, 4 վավերագրական և 1 գեղարվեստական)։ Պյաեզուկեն մահացել է երկաթուղային վթարից 1918 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kaelep, 83–4.
- ↑ «estonian culture — cinema». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johannes Pääsuke. Man with two Cameras About the 2005–6 exhibition at the Hungarian Museum of Ethnography.
- Johannes Pääsuke. Man with Two Cameras About the 2003 exhibition at the Estonian National Museum, Tartu.
- էջը IMDb կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Յոհանես Պյաեզուկե – երկու տեսախցիկով մարդը". Տարտուի Էստոնայի ազգային թանգարան, ISBN 9985-9414-9-7, 2008