Յոզեֆ Շմիդտ
Յոզեֆ Շմիդտ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | գերմ.՝ Josef Schmidt |
Բնօրինակ անուն՝ | լեհ.՝ Józef Szmidt |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | Լեհաստան և Գերմանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 28, 1935[1] |
Ծննդավայր՝ | Miechowice, Բիտոմ, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ |
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 29, 2024[2] (89 տարեկան) |
Մահվան վայր՝ | Zagozd, Gmina Drawsko Pomorskie, Drawsko County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան |
Ակումբ՝ | Śląsk Wrocław? |
Հասակ՝ | 184 սանտիմետր |
Քաշ՝ | 77 կիլոգրամ |
Յոզեֆ Շմիդտ (գերմ.՝ Jozef Schmidt, մարտի 28, 1935[1], Miechowice, Բիտոմ, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ - հուլիսի 29, 2024[2], Zagozd, Gmina Drawsko Pomorskie, Drawsko County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան, գերմանական ծագմամբ լեհ թեթևատլետ, եռացատկորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆ Շմիդտը ծնվել է 1935 թվականին Գերմանիայի Վերին Սիլեզիա նահանգի Միեխովիցե քաղաքում (այժմ՝ Բիտոմի մաս)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածքը դարձել է Լեհաստան մաս, և Շմիդտը ստացել է Լեհաստանի քաղաքացիություն։
Շմիդտի անունը դասվել է լեհ նշանավոր մարզիկների շարքում։ Նա 13 անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն՝ 10 անգամ եռացատկում (1958, 1960, 1962, 1963, 1965, 1966, 1967, 1969, 1970 և 1971 թթ.), 1 անգամ հեռացատկում (1961 թ.), 2 անգամ փոխանցումավազքում (4x100 մ, 1959 և 1960 թթ.)։ 1960 թվականին Օլշտինի մարզադաշտում նա եռացատկում ցուցաբերել է 17,03 մ՝ դառնալով աշխարհում առաջինը մարզիկը, որը հաղթահարել է 17 մ[3]։ Լեհական «Przegląd Sportowy» մարզական շաբաթաթերթը երկու անգամ (1960 և 1964 թվականներին) նրան ճանաչել է «տարվա մարզիկ»։ 2010 թվականին նա արժանացել է Օլշտինի պատվավոր քաղաքացու կոչման[4][5]։
1958 և 1962 թվականներին Շմիդտը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1960 և 1964 թվականներին՝ եռացատկի օլիմպիական չեմպիոն[6]։
1975 թվականին Շմիդտը գաղթել է Գերմանիա։ 1992 թվականին վերադարձել է Լեհաստան, բնակություն հաստատել Դրաւսկո-Պոմորսկիե քաղաքում, ձեռք բերել հողատարածք և զբաղվել հողագործությամբ։ Յոզեֆ Շմիդտը մահացել է քաղցկեղից, 2024 թվականի հուլիսի 29-ին՝ 89 տարեկան հասակում[7]։ Նրա մահից մեկ շաբաթ առաջ մահացել էր նրա կինը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 2,2 ie żyje Józef Schmidt, legenda polskiej lekkoatletyki (польск.)
- ↑ «Triplo, una storia italiana» (իտալերեն). fidal.it. Վերցված է 17 March 2013-ին.
- ↑ «Jak „śląski kangur" Honorowe Obywatelstwo Olsztyna odbierał». Olsztyn24 (լեհերեն). Վերցված է 2024-07-29-ին.
- ↑ S (2024-07-29). «Legendary Polish Athlete Józef Szmidt Passes Away at 89». PolandDaily24.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-29-ին.
- ↑ «Nie żyje Józef Schmidt, legenda polskiej lekkoatletyki». sport.interia.pl (լեհերեն). Վերցված է 2024-07-29-ին.
- ↑ 7,0 7,1 «Nie żyje wybitny polski lekkoatleta Józef Szmidt». www.tvp.info (լեհերեն). Վերցված է 2024-07-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Շմիդտ» հոդվածին։ |
|