Յոզեֆ Կարստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոզեֆ Կարստ
գերմ.՝ Josef Karst
Ծնվել է 1871[1][2]
Մահացել է 1962[1][2]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն արևելագետ, բանասեր և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Ստրասբուրգի համալսարան
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[2]


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարստ (այլ կիրառումներ)

Յոզեֆ Կարստ (գերմ.՝ Josef Karst, 1871[1][2] - 1962[1][2]), գերմանացի հայագետ-լեզվաբան։ Աշակերտել է Հայնրիխ Հյուբշմանին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «Կիլիկյան հայերենի արտասանությունն ու ձայնավորները» թեմայով, որտեղ քննել է կիլիկյան հայերենի հնչյունաբանությունը, արել կարևոր եզրահանգումներ։ Առանձնապես արժեքավոր է «Կիլիկյան հայերենի պատմական քերականություն» (1901) ուսումնասիրությունը, որը ներառում է կիլիկյան հայերենի հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսական առանձնահատկությունները։

Կարստը «Հայոց ազգագրական դիրքը» («Հուշարձան», առթիվ 100-ամյա հոբելենի Մխիթարյան միաբանության, 1911) աշխատության մեջ կատարել է հայերենի և ասուրերենի, սումերերենի, ուրալալթայան, ինչպես նաև այլ լեզուների համեմատություններ։ 1928 թվականին հրատարակել է «Ալարոդյաններ և նախաբասկեր» գիրքը, որտեղ այն կարծիքն է հայտնել, թե Հայաստանի տարածքից են դուրս եկել Կովկասից մինչև Պիրենեյներ տարածված ցեղերը։

Խոսելով հայերենի արդի բարբառների մասին՝ Կարստը նշում է դրանց ուսումնասիրման կարևորությունը լեզվի պատմության հարցերում։ Կարստը երկհատորանոց աշխատություն է նվիրել (1905) Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերի թարգմանությանը, ուսումնասիրությանը և աղբյուրներին, առանձին աշխատություն՝ իրավունքի տարբեր ճյուղերի տեսությանը (Armenisches Rechtsbuch sempadsch Kodex aus dem 13, Strasburg, 1909, Bd 1—2)։ Արժանի գնահատական տալու հետ մեկտեղ, Կարստը որոշ գիտնականների օրինակով համարում է, թե իբր հայ իրավունքը մեխանիկորեն փոխառնված է օտար իրավունքի աղբյուրներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png