Jump to content

Յոզեֆ Իզենզեյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Իզենզեյե
գերմ.՝ Josef Isensee
Ծնվել էհունիսի 10, 1937(1937-06-10)[1] (87 տարեկան)
Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունիրավաբան, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան և Saarland University?
ԱնդամակցությունՎեստֆալիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][4]
Հայտնի աշակերտներPeter Axer?
Պարգևներ

Յոզեֆ Իզենզեյե (գերմ.՝ Josef Isensee, հունիսի 10, 1937(1937-06-10)[1], Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2]), գերմանացի իրավաբան-սահմանադրագետ և փիլիսոփա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի հունիսի 10-ին Հիլդեսհայմում։ Ուսումնասիրել է իրավունք և փիլիսոփայություն Ֆրայբուրգ իմ Բրայսգաուում, Վիեննայում և Մյունխենում։ 1962-1970 թվականներին աշխատել է Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանում, որտեղ նաև 1967 թվականին պաշտպանել է իր ատենախոսությունը «Օժանդակության սկզբունքը սահմանադրական իրավունքում. պետության և հասարակության հարաբերությունների կարգավորման հետազոտություն» (Subsidiaritätsprinzip und Verfassungsrecht: eine Studie über das Regulativ des Verhältnisses von Staat und Gesellschaft) թեմայով։ 1970 թվականին ստացել է «սահմանադրական և վարչական իրավունք» և «հարկային իրավունք» առարկաների դասավանդման արտոնագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #120326264 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. CONOR.Sl