Լեյլա Յոզեֆովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոզեֆովիչ Լեյլաից)
Լեյլա Յոզեֆովիչ
Ծնվել էհոկտեմբերի 20, 1977(1977-10-20) (46 տարեկան)
Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա
Երկիր Կանադա
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
ԼեյբլPhilips Classics Records?
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Julia R. Masterman School?, Colburn School? և Encore School for Strings?
ԱմուսինKristjan Järvi?
Պարգևներ

Լեյլա Յոզեֆովիչ (անգլերեն՝ անգլ.՝ Leila Josefowicz), ամերիկացի ջութակահարուհի է։

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին Տորոնտոյում։ Լեյլան ծնվել է Տորոնտոյում (Կանադա), բայց նրա ծնունդից քիչ անց ընտանիքը տեղափոխվել է Կալիֆորնիա (ԱՄՆ)։ Նրա հայրը ֆիզիկոս է, իսկ մայրը կենսաբան։ Լեյլան արդեն 3 տարեկան հասակում նվագում էր մի մանրակազմ ջութակ։ Այնուհետև իր ծնողների հետ մեկտեղ նա սովորում է Սուզուկիի ջութակի մեթոդը։ Այստեղ պարզվում է, որ նա ունի փայլուն լսողություն։ Հինգ տարեկանից նա լուրջ սկսում է զբաղվել ջութակով։ Նրա առաջին ուսուցիչը Աւդել Լուն է լինում։ Ութ տարեկանից նա սովորում է Քոլբուրնի երաժշտական դպրոցում, Ռոբերտ Լիփսեթի դասարանում։ Տասներեք տարեկան հասակից նա սովորում է Ֆիլադելֆիայի Քուրթիսի անվան երաժշտական ինստիտուտում, տարբեր վաստակավոր ջութակահարների դասարաններում։ Նա նվագել է տարբեր սիմֆոնիկ նվագախմբերում կատարելով բազմաթիվ շրջագայութուններ։ 1994 թվականին նա առաջին անգամ նվագում է Նյու Յորքի Քարնեջի Հոլում՝ կատարելով Չայկովսկու ջութակի կոնցերտը (դիրիժոր՝ Նեվիլլ Մարիներ)։ Նույն թվականին նա պայմանագիր է ստորագրում Ֆիլիփս Քլասսիկի հետ և ձայնագրում է Յան Սիբելիուսի և Պյոտր Իլյիչ Չայկովսկու ջութակի կոնցերտները՝ նույն դիրիժորի գլխավորությամբ։ Նա նաև տարված է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Բացի դասական րեպերտուարից նա նաև կատարում է ջազ և բազմաթիվ իմպրովիզացիաներ։ Կատարելով տարբեր շրջագայություններ նա կատարել է նոր կոմպոզիտորների գրած կոնցերտներ՝ տարբեր նվագախմբերի հետ միասին։ Բացի ամերիկայան նվագախմբերից, նա նաև հանդես է եկել տարբեր եվրոպական նվագախմբերի հետ՝ Լոնդոնի Սիմֆոնիկ Նվագախումբ, Լայպցիգի և Մյունխենի նվագախմբեր, Չեխիայի նվագախումբ և այլն։ Հանդես է եկել աշխարհի բոլոր ծայրերում։ Լեյլան պարգևատրվել է բազմաթիվ ամերիկյան մրցանակներով։ Նա նվագում է 1708 թվականին պատրաստած Ստրադիվարիուսի "Ռուբի" ջութակը և 1739 թվականի Գվարներիուս դել Ջեզուի պատրաստած "Էբերսոլթ" ջութակը։ Նա ձայնագրել է բազմաթիվ ձայնասկավառակներ։