Լեյլա Յոզեֆովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Յոզեֆովիչ
Ծնվել է հոկտեմբերի 20, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}}) (39 տարեկան)
Միսիսոգա
Երկիր Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտություն ջութակահար
Գործիքներ ջութակ
Լեյբլ Philips Classics Records
Շրջանավարտ Curtis Institute of Music
Ամուսին Kristjan Järvi

Լեյլա Յոզեֆովիչ (անգլերեն՝ անգլ.՝ Leila Josefowicz), ամերիկացի ջութակահարուհի է։

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին Տորոնտոյում։ Լեյլան ծնվել է Տորոնտոյում (Կանադա), բայց նրա ծնունդից քիչ անց ընտանիքը տեղափոխվել է Կալիֆորնիա (ԱՄՆ)։ Նրա հայրը ֆիզիկոս է, իսկ մայրը կենսաբան։ Լեյլան արդեն 3 տարեկան հասակում նվագում էր մի մանրակազմ ջութակ։ Այնուհետև իր ծնողների հետ մեկտեղ նա սովորում է Սուզուկիի ջութակի մեթոդը։ Այստեղ պարզվում է, որ նա ունի փայլուն լսողություն։ Հինգ տարեկանից նա լուրջ սկսում է զբաղվել ջութակով։ Նրա առաջին ուսուցիչը Աւդել Լուն է լինում։ Ութ տարեկանից նա սովորում է Քոլբուրնի երաժշտական դպրոցում, Ռոբերտ Լիփսեթի դասարանում։ Տասներեք տարեկան հասակից նա սովորում է Ֆիլադելֆիայի Քուրթիսի անվան երաժշտական ինստիտուտում, տարբեր վաստակավոր ջութակահարների դասարաններում։ Նա նվագել է տարբեր սիմֆոնիկ նվագախմբերում կատարելով բազմաթիվ շրջագայութուններ։ 1994 թվականին նա առաջին անգամ նվագում է Նյու Յորքի Քարնեջի Հոլում՝ կատարելով Չայկովսկու ջութակի կոնցերտը (դիրիժոր՝ Նեվիլլ Մարիներ)։ Նույն թվականին նա պայմանագիր է ստորագրում Ֆիլիփս Քլասսիկի հետ և ձայնագրում է Յան Սիբելիուսի և Պյոտր Իլյիչ Չայկովսկու ջութակի կոնցերտները՝ նույն դիրիժորի գլխավորությամբ։ Նա նաև տարված է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Բացի դասական րեպերտուարից նա նաև կատարում է ջազ և բազմաթիվ իմպրովիզացիաներ։ Կատարելով տարբեր շրջագայություններ նա կատարել է նոր կոմպոզիտորների գրած կոնցերտներ՝ տարբեր նվագախմբերի հետ միասին։ Բացի ամերիկայան նվագախմբերից, նա նաև հանդես է եկել տարբեր եվրոպական նվագախմբերի հետ՝ Լոնդոնի Սիմֆոնիկ Նվագախումբ, Լայպցիգի և Մյունխենի նվագախմբեր, Չեխիայի նվագախումբ և այլն։ Հանդես է եկել աշխարհի բոլոր ծայրերում։ Լեյլան պարգևատրվել է բազմաթիվ ամերիկյան մրցանակներով։ Նա նվագում է 1708 թվականին պատրաստած Ստրադիվարիուսի "Ռուբի" ջութակը և 1739 թվականի Գվարներիուս դել Ջեզուի պատրաստած "Էբերսոլթ" ջութակը։ Նա ձայնագրել է բազմաթիվ ձայնասկավառակներ։