Յարցևի տուն (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Յարցևի տուն
Дом, в котором жил А.М.Горький.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Ղրիմ
Տեղագրություն Ռուսաստան / Ուկրաինա[1]
Յարցևի տուն (Յալթա)ը գտնվում է Ղրիմում
Յարցևի տուն (Յալթա)
Կոորդինատներ: 44°29′45.500000099203″ հս․ լ. 34°9′43.000000098412″ ավ. ե. / 44.49597222224977600° հս․. լ. 34.16194444447177858° ավ. ե. / 44.49597222224977600; 34.16194444447177858

Յարցևի տուն (ռուս.՝ Дом Ярцева), եռահարկ տուն Ղրիմի Յալթա քաղաքի Վոյկովի փողոց, 9 հասցեով։ Կառուցվել է 1890-ական թվականների վերջին։ Պատմության հուշարձան է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահարկ տունը պատկանել է ռուս բնանկարիչ Գրիգորի Ֆեոդորովիչ Յարցևին (1858-1918)։ Այն կառուցվել է 1890-ական թվականների վերջին՝ հենց Յարցևի նախագծով (այդ տարիներին Յալթայի գլխավոր ճարտարապետ Նիկոլայ Կրասնովի մանակցությամբ)[2]։

Այստեղ Յարցևին հյուրընկալվել է Մաքսիմ Գորկին, հաճախ եղել են Անտոն Չեխովը, Լեոնիդ Անդրեևը, Իվան Բունինը, Մարիա Երմոլովան և այլք[2]։

Հուշատախտակը

Մաքսիմ Գորկին 1899-1900 թվականներին ապրել է տան կողաշենքերից մեկում։ Մյուսում, որը դուրս է գալիս փողոց, եղել է բժիշկ Լեոնիդ Սրեդինի բնակարանը: Հիվանդության պատճառով նա Մոսկվայից տեղափոխվել էր Յալթա։ Նրա բնակարանն այդ օրերին յուրատեսակ գրական սրահ էր և Յալթայի առաջադեմ մտավորականության կենտրոնը։ Երեկոյան «Սրեդինի պատշգամբ» էին գալիս գրողներ, բժիշկներ, նկարիչներ, ուսուցիչներ, դերասաններ։ Այստեղ եղել են Գորկին, Չեխովը, Մամին-Սիբիրյակը, Կուպրինը, Տելեշովը, Շալյապինը, Երմոլովան, նկարիչներ Վասնեցովը, Նեստերովը, Մյասոեդովը[3]։ Այդ է հավաստում նաև տան պատին փակցված հուշատախտակը։

Ընթերցելով Չեխովի և Գորկու նամակները Սրեդինին՝ կարելի է համոզվել, որ համեստ վիրաբույժ Սրեդինը մեծ ավանդ է ունեցել երկու մեծ գրողների միջև բարեկամության հաստատման գործում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 «Дом художника Г. Ф. Ярцева (Ялта)»։ Վերցված է 2019 Հունվար 20 
  3. 3,0 3,1 «Дом Ярцева — ул. Войкова, 9»։ Վերցված է 2019 Հունվար 20