Ալեքսանդր Կուպրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուպրին Ա.ից)
Ալեքսանդր Կուպրին
Александр Куприн
Ծնվել էօգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1870[1][2][3]
ԾննդավայրՆարովչատ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][4]
Վախճանվել էօգոստոսի 25, 1938(1938-08-25)[1][4][5][…] (67 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Մասնագիտությունգրող, օդաչու, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ, մանկագիր և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի երկրորդ կադետական կորպուս[6] և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան[6]
Ժանրերպատմվածք, վիպակ, ակնարկ, Թերթոն, հրապարակախոսություն և ֆանտաստիկա
Գրական ուղղություններնատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներՄենամարտ
Պարգևներ
ԱմուսինԵլիզավետա Գեյնրիխ
ԶավակներKsenia Kuprina?
Изображение автографа
Ալեքսանդր Կուպրին Վիքիքաղվածքում
 Aleksandr Kuprin Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Կուպրին (ռուս.՝ Александр Иванович Куприн, օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1870[1][2][3], Նարովչատ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][4] - օգոստոսի 25, 1938(1938-08-25)[1][4][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4]), ռուս գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականին Նարովչատ քաղաքում (այժմ՝ Պենզայի մարզում)։ 1873 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ 10 տարի անցկացրել է զինվորական ուսումնական փակ հաստատություններում, 4 տարի ծառայել հետևակային գնդում։ 1894 թվականին թողել է ծառայությունը և մեկնել Կիև։ Շրջելով Ռուսաստանի հարավում՝ կատարել է տարբեր աշխատանքներ։ 1901 թվականից ապրել է Պետերբուրգում։ 1919 թվականին Գատչինայից, որ գեներալ Յուդենիչի զորքերով կտրված էր Պետրոգրադից, Կուպրինն ընտանիքով անցել է Ֆինլանդիա, 1920 թվականին՝ Փարիզ։ 1937 թվականին Կուպրինը, լինելով ծանր հիվանդ, վերադարձել է Խորհրդային Միություն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին տպագրվել է Կուպրինի առաջին պատմվածքը։ Այնուհետև լույս են տեսել «Մոլոք» (1896) վեպը և «Օլեսյա» (1898) վիպակը։

Նրա ստեղծագործությունն առավել արգասավոր է եղել 1905–1907 թվականների հեղափոխությունից առաջ՝ հասարակական վերելքի շրջանում և հեղափոխության տարիներին։ «Մենամարտ» (1905, հայերեն հրատարակություն` 1960) վեպը պատկերում է ցարական բանակի սպայական կազմի անիմաստ կյանքն ու հոգեկան անկումը։ «Յամա»-ն (մաս 1, 1909, մաս 2, 1914–1915, հայերեն հրատարակություն` 1975) անբարոյականության խոցի վերացմանն օգնելու փորձ է։

Կուպրինը պատմվածքի մեծ վարպետ է («Կրկեսում», 1902, «Ճահիճ», 1902, «Վախկոտը», 1903, «Ձիագողերը», 1903, «Կարմրուկ», 1904, և այլն)։ Ռեակցիայի տարիներին համակվել է հոռետեսությամբ («Ծովային հիվանդություն», 1908, «Աշակերտ», 1908, և այլն)։

1917 թվականի հեղափոխությանը նախորդած տարիներին գրել է «Զմրուխտ» (1907), «Սուլամիթ» (1908), «Հեռագրիչը» (1911), «Նռնաքարե ապարանջան» (1911), «Գոգա Վեսելով» (1916) ուշագրավ գործերը։ Այդ շրջանում հեղինակն զբաղվել է նաև գեղարվեստական ակնարկով, պատկերել աշխատավոր մարդու արիությունն ու հոգեկան գեղեցկությունը։

Կուպրինի տարագրության տարիներն արգասավոր չեն եղել («Ոսկի աքաղաղ», 1923, «Ժանետ», 1932-1933)։

Կուպրինը քննադատական ռեալիզմի վերջին ներկայացուցիչներից է։ Իր կենսասիրությամբ, մարդասիրությամբ, լեզվի ու թեմատիկայի հարստությամբ նա դարձել է ռուսական ամենաընթերցվող գրողներից մեկը։ Նրա ստեղծագործություններից շատերը բեմադրվել, կինոնկարահանվել ու թարգմանվել են տարբեր լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Собрание сочинений, тт. 1–9, Москва, 1970–1973
  • Պատմվածքներ, Երևան, 1956
  • Պատմվածքներ, Երևան, 1968
  • Սպիտակ պուդելը, Երևան, 1953

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Афанасьев В.И., А.И. Куприн. Критико-биографический очерк, 2 изд., испр. и доп., Москва, 1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կուպրին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կուպրին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 17