Յան Օլշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Օլշևսկի
Jan Olszewski 3.jpg
 
Կուսակցություն՝ Movement for Reconstruction of Poland?
Կրթություն՝ Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ և Q9383032?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, արհմիութենական գործիչ և գրող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 20, 1930(1930-08-20)[1]
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Վախճանի օր փետրվարի 7, 2019(2019-02-07)[2] (88 տարեկանում)
Վախճանի վայր Վարշավա, Լեհաստան[3]
Գերեզման Պովոնզկի ռազմական գերեզմանատուն
Թաղված Պովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
 
Պարգևներ

Սպիտակ Արծվի շքանշան և Cross of Freedom and Solidarity?

Յան Ֆերդինանդ Օլշևսկի (լեհ.՝ Jan Ferdynand Olszewski, օգոստոսի 20, 1930(1930-08-20)[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - փետրվարի 7, 2019(2019-02-07)[2], Վարշավա, Լեհաստան[3]), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի վարչապետ (դեկտեմբերի 23 1991 թվական - հունիսի 5 1992 թվական):

1953 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է Արդարադատության նախարարությունում և Գիտությունների ակադեմիայում: 1956 թվականին կոչով հանդես եկավ մամուլում, որը վերաբերում էր Կրայովայի բանակին ռեաբիլիտացիային, իսկ արդեն 1957 թվականին նրան արգելվեց լրագրությամբ զբաղվել: 1960-ական թվականներին մի քանի դատական պրոցեսներում հանդես է եկել որպես այլադավանների փաստաբան: Իր իրավապաշտպան գործունեության շնորհիվ Օլշովսկին շուտով հայտնի դարձավ ընդդիմադիր շրջանակներում: Մասնակցել է ընդդիմադիր գիտակների՝ Լեհական անկախ համաձայնության կազմակերպմանը, հեղինակել է «Քաղաքացի և Անվտանգության ծառայություն» հոդվածը, որը պարունակում էր գործնական հանձնարարություններ՝ ձերբակալության և հարցաքննության դեպքերի հետ կապված:

1981 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Լեհաստանում ռազմական դրության ներմուծումից հետո, Օլշևսկին չդադարեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: 1980-ական թվականների վերջում մասնակցել է Լեհաստանի իշխանության և ընդդիմության «կլոր սեղանին»:

1991 թվականին ընտրվեց Սեյմում, մասնակցեց նոր Սահմանդրության նախապատրաստման հանձնաժողովի աշխատանքներին: Օլշևսկին ներկայացնում էր «Կենտրոնի համաձայնություն»(լեհ.՝ Porozumienie Centrum) կուսակցությունը, որի կարկառուն գործիչները Կաչինսկի եղբայրներն էին: Շուտով՝ ընտրություններից հետո, նախագահ Լեհ Վալենսան Օլշևսկուն առաջարկեց գլխավորել կառավարությունը: Ընդ որում՝ Օլշևսկին պնդում էր, որ իր ղեկավարած կառավարության կազմի մեջ չմտնի Լեհաստանում տնտեսության «շոկային թերապիայի» ճարտարապետ Լեշեկ Բալցերովիչին: Օլշևսկին իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Վատիկան (1992 թվականի փետրվար):

Օլշևսկու վարչապետությունը մռայլվեց, երբ իր և նախագահի միջև հակասություններ առաջացան, սի սա էլ հանգեցրեց վարչապետական կաբինետի հրաժարականի: Այդ պաշտոնն զբաղեցնելիս Օլշևսկու կատարած կարևոր գործողությունը լյուստրացիայի մասին օրենքի ներդրումն էր (որը, սակայն, շուտով ճանաչվեց ոչ սահմանադրական): Ինչպես ավելի ուշ գրել է լեհ քաղաքագետ Ալեքսանդր Սմոլյարը (Aleksander Smolar)՝ «Հասարակության գիտակցության մեջ պահպանվում է լյուստրացիայի կոպիտ փորձերի մասին հիշողությունը. Լեհաստանի բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ Լեհ Վալենսային, հրապարակայնորեն մեղադրել են, թե նրանք եղել են գաղտնի ոստիկանության լրտեսներ: Մամուլում երկրի ղեկավարներիից հրապարակվեցին տասնյակ անուններ»[4]: 1992 թվականի հունիսի 5-ին Օլշևսկու կառավարությանն անվստահության քվե հայտնեցին:

1995 թվականին մասնակցել է Լեհաստանի նախագահական ընտրություններին և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ստանալով 1 225 453 (6,86 %) քվե: Հենց այդ ժամանակ էլ նա հիմնեց Լեհական վերակառուցման շարժում կուսակցությունը, որը գլխավորեց մինչև 2011 թվականը: Ավելի ուշ սատարել է Կաչինսկի եղբայրներին և «Լեհական ընտանիքների լիգա», «Իրավունք և արդարություն» իրավական կուսակցություններին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Օլշևսկին արժանացավ Լեհաստանի բարձրագույն պարգևին՝ «Սպիտակ արծիվ» շքանշանին:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է նաև Օլշևսկու նախկին պաշտպանյալը՝ Յացեկ Կուրոնը, ով զբաղեցրեց երրորդ տեղը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]