Յան Գունար Ռյոյսե
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1975[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա[1] |
Կրթություն | Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, երգիչ և երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Յան Գունար Ռյոյսե (նորվ.՝ Jan Gunnar Røise, սեպտեմբերի 24, 1975[1][2], Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա[1]), թատրոնի և կինոյի նորվեգացի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Նորվեգիայի ժողովրդական թատերական ակադեմիայում։ Բեմում նրա դեբյուտը կայացել է Նորվեգիական ժողովրդական թատրոնում 2000 թվականին «1001 գիշեր» պիեսի բեմադրության ժամանակ[6]։ Այնտեղ շարունակում է խաղալ մինչև այժմ՝ ավելի քան 30 պիեսներում[7]։ Ի թիվս նրա առանցքային դերերի կարելի է նշել Բենջամին (Յուհան Ավգուստ Ստրինդբերգի «Զատիկ»), Կերուբինո (Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Ռագնար Բրուվիկ (Իբսենի «Սոլնեսի կառուցողը»), Յալմար Էկդալ (Իբսենի «Վայրի բադ»), Ջիմ Օ’Քոնոր (Թենեսի Ուիլյամս «Ապակե հրեշը»)[6][8]։
Ռյոյսե հաճախ խաղում է փոքրիկների համար․ նա մասնավորապես խաղացել է «Առյուծասրտի եղբայրներ»-ից Կառլի և Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպպի»-ից պարոն Նիլսոնի, «Կարդամոնից մարդկանց և ավազակներին»-ից Ջոնաթանի և Թուրբյորն Էգների «Արկածները անտառում» Մկնիկի դերերը[6]։
Ռյոյսե հաճախ է հրավիրել արտասահմանյան (հիմնականում ամերիկյան) մուլտֆիլմերի նորվեգերեն ձայնավորման համար։ «Znett» ֆիլմերի մասին նորվեգական ամսագիրը գրել է, որ «նրանց համար, ովքեր ունեն երեխաներ, ամեն կիրակի առավոտ սկսվում է Յան Գունար Ռյոյսեի ձայնով»[9]։
Ռյոյսեի մասնակցությամբ ամենանշանավոր ֆիլմերից են «Հավայներ, Օսլո» (2004), «Ընկեր Պեդերսեն» (2006), «Բավականին բարի մարդ» (2010), «Սովորական աշխատանքային օր» (2010, Էրլոնդ Լու սցենարով)։ Դերասանը նաև հրավիրվել է հոլիվուդյան «Ոչինչ» (2011) սարսափ ֆիլմի նկարահանումներին[10][11]։
Ռյոյսե հանդիսանում է Nicolai փոփ-ռոք խմբի վոկալիստը, նաև նվագում է ստեղնաշարային գործիքներ և ուկուլելե։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ https://web.archive.org/web/20151117015226/http://heddaprisen.no/pub/heddaprisen/prisen/?aid=1375
- ↑ https://www.heddaprisen.no/vinnere/2012
- ↑ Barn ble den store vinneren under Kanonpris-utdelingen i Trondheim — Montages.
- ↑ 6,0 6,1 6,2 «Большая норвежская энциклопедия» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-16
- ↑ «Jan Gunnar Røise» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-16
- ↑ «Røise, Jan Gunnar» (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-16
- ↑ «The dub. Intervju med Jan Gunnar Røise» (նորվեգերեն)։ «Znett» N1.2009։ Արխիվացված օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-16
- ↑ Adèle Cappelen Blystad. (10.03.2010)։ «Taus om Hollywood-rollen» (նորվեգերեն)։ «Seher.no»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-16
- ↑ Kristine Kleppo. (16.06.2010)։ ««The Thing» får premieredato» (նորվեգերեն)։ «Abcnyheter.no»։ Արխիվացված օրիգինալից 2010-06-17-ին։ Վերցված է 2011-01-16
|