Յան Անվելտ
Յան Անվելտ | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 18, 1884[1] |
| Ծննդավայր | Վիլյանդիմաա, Էստոնիա |
| Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1937[2] (53 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Գրական անուն | Eessaare Aadu[1] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, հեղափոխական, ուսուցիչ և հրապարակախոս |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Ամուսին | Alma Ostra-Oinas? |
| Զավակներ | Jaan Anvelt? |
Անվելտ Յան Յանովիչ (կեղծանունը՝ Էսսաարե Աադու, ապրիլի 18, 1884[1], Վիլյանդիմաա, Էստոնիա - դեկտեմբերի 11, 1937[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Էստոնիայի կոմկուսի ղեկավարներից, հրապարակախոս, գրող։ Կոմկուսի անդամ 1907 թվականից։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում և Էստոնիայում։ Նարվայում լույս ընծայվող բոլշևիկյան «Կիյր» («Ճառագայթ») թերթի կազմակերպիչներից և խմբագիրներից (1912—1914)։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ եղել է Նարվայի խորհրդի և ժամանակավոր հեղկոմի նախագահ։ 1918 թվականի նոյեմբերից Էստոնիայի Խորհրդային Հանրապետության (Էստլանդիայի աշխատանքային կոմունայի) ժողկոմխորհի նախագահ։ 1921–1925 թվականներին գտնվել է ընդհատակում, բուրժուական էստոնիայում։ 1925 թվականին եկել է ԽՍՀՄ։ 1935 թվականից՝ Կոմինտերնի Ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի անդամ և պատասխանատու քարտուղար։ Անվելտը գրել է պատմության, էկոնոմիկայի, քաղաքականության վերաբերյալ գործեր, գեղարվեստական երկեր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Deutsche Nationalbibliothek Record #1031783318 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Анвельт Ян Янович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://web.archive.org/web/20160913062105/http://entsyklopeedia.ee/artikkel/anvelt_jaan
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Անվելտ» հոդվածին։ |
| ||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 438)։ |
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 11 մահեր
- 1937 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Խորհրդային պետական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային հրապարակախոսներ
- Խորհրդային գրողներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Կոմինտերնի գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ (կարմիրներ)