Յանինա Կոնարսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանինա Կոնարսկայա
Ծնվել էապրիլի 30, 1900(1900-04-30)[1]
ԾննդավայրԼոձ, Լեհական թագավորություն
Վախճանվել էհունիսի 9, 1975(1975-06-09)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
Պարգևներ
Վաստակի արծաթե խաչ
ԱմուսինԱնտոնի Սլոնիմսկի[2]
 Janina Konarska Վիքիպահեստում

Յանինա Կոնարսկայա-Սլոնիմսկայա (լեհ.՝ Janina Konarska-Słonimska), ծննդյամբ՝ Յանինա Զեյդեման (լեհ.՝ Janina Seideman, ապրիլի 30, 1900(1900-04-30)[1], Լոձ, Լեհական թագավորություն - հունիսի 9, 1975(1975-06-09)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ նկարչուհի և քանդակագործ, 1932 թվականի Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերի արվեստի մրցույթի արծաթե մրցանակակիր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանինա Զեյդեմանը ծնվել է ունևոր հրեա ձեռնարկատիրոջ ընտանիքում[4]։ Նա լավ կրթություն է ստացել. սովորել է Վարշավայի Կազիմիր Կոխանովսկու դպրոցում, այնուհետև՝ Ազգային մանկավարժական դասընթացներում, հետո Գեղարվեստի դպրոցի գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության դասընթացներում։ Եղել է Վլադիսլավ Սկոչիլյասի գրաֆիկայի դասարանի սիրելի աշակերտուհիներից։

1918 թվականին վերցրել է Կոնարսկայա կեղծանունը, որը, որպես պաշտոնական ազգանուն, նրա կողմից ընդունվել է 1924 թվականին։ Այդ ժամանակ էլ Զեյդեման ընտանիքի անդամները հուդաիզմից կրոնափոխ են եղել և դարձել կաթոլիկ՝ վերցնելով Կոներսկի ազգանունը։ 1920 թվականին՝ Խորհրդա-լեհական պատերազմի ընթացքում, նկարչուհին Ակադեմիական լիգայի հոսպիտալում եղել է բուժքույր՝ հոգ տանելով վիրավոր զինվորների մասին։

Լեհաստանի երկրորդ հանրապետության ժամանակաշրջանում Յանինա Կոնարսկայան կազմակերպել է մի քանի հաջողված ցուցահանդեսներ և դարձել գրաֆիկայի գծով անցկացված Միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի դափնեկիր։ Նրա փայտափորագրական աշխատանքները հիմնականում սրբապատկերներ էին, կենդանիների պատկերներ, որոնք առևտրային հաջողություն ունեցան։ 1932 թվականին Լոս Անջելեսի արվեստի և գրականության օլիմպիադայում «Դահուկորդը» փորագրության համար (այլ տվյալներով՝ «Մարզադաշտ» փորագրության համար) Կոնարսկայան արժանացավ արծաթե մեդալի։

Յանինա Կոնարսկայայի գերեզմանը Լյասկի գյուղի Անտառային գերեզմանոցում

20-րդ դարի 20-ական թվականներին Յանինա Կոնարսկայան մտավ «Սկամանդր» (լեհ.՝ Skamander) գրական խմբի մեջ։ Գեղեցկության (բարեկազմ կապուտաչյա շիկահեր), բանականության և տաղանդի շնորհիվ բազմաթիվ երկրպագուներ ուներ գրողների և բանաստեղծների շրջանում։ Բացի այդ, նա Լոձի տեքստիլի մագնատի միակ բարեկամուհին էր, նրա հսկայական կարողության միակ ժառանգորդը։ Կոնարսկայան հայտնի էր իր բուռն սիրավեպերով, այդ թվում՝ Կազիմեժ Վեժինսկու հետ։ 1932 թվականին Յանինա Կոնարսկայան մասնակցել է 1962 թվականի Օլիմպիական խաղերի արվեստի մրցույթին և «տպագիր գրաֆիկա» անվանակարգում «Մարզադաշտ» ստեղծագործության համար ստացել արծաթե մեդալ[3][5]։

1934 թվականի մարտին Յանինա Կոնարսկայան ամուսնացել է գրող և բանաստեղծ Անտոնի Սլոնիմսկու հետ։ Ամուսնությունը երջանիկ էր, բայց անզավակ։ Ամուսնությունից հետո նա աստիճանաբար հեռացավ գեղարվեստական գործունեությունից՝ իր ողջ ժամանակը նվիրելով ընտանիքին։

Յանինա Կոնարսկայա-Սլոնիմսկայան մահացել է 1975 թվականի հունիսի 9-ին, Վարշավայում։ Թաղված է Լյասկի գյուղի Անտառային գերեզմանոցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://encyklopediateatru.pl/autorzy/993/-
  3. 3,0 3,1 Wagner, Juergen. "Olympic Art Competition 1932"
  4. Janina Konarska-Słonimska
  5. Kramer, Bernhard (2004 թ․ մայիս). «In Search of the Lost Champions of the Olympic Art Contests» (PDF). Journal of Olympic History. 12 (2): 29–34. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանինա Կոնարսկայա» հոդվածին։