ՅանԳո
ՅանԳո անգլ.՝ YanGo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1998 (24 տարեկան) |
Ծննդավայր | Կրամատորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | վիդեո բլոգեր, յություբեր, դերասան և երաժիշտ |
![]() |
ՅանԳո (անգլ.՝ YanGo, իսկական անունը՝ Յան Վիտալիևիչ Գորդիենկո[1] (ուկրաիներեն՝ Ян Віталійович Гордієнко), հոկտեմբերի 25, 1998, Կրամատորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]), ուկրաինացի տեսաբլոգեր[3][4][5], դերասան, երաժիշտ և հեռուստահաղորդավար։ Ուկրաինայի ամենահայտնի բլոգերներից մեկն է[6]։
2022 թվականի ապրիլի 7-ի դրությամբ նրա գլխավոր YanGo ալիքն ունի 4,61 միլիոն բաժանորդ և ընդհանուր առմամբ 287,9 միլիոն դիտում[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Գորդիենկոն ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 25-ին Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում[2]։ Հաճախել է լողի, կարատեի, հոկեյի և այլ մարզական խմբակներ։ Չնայած նոր նախասիրությունների նկատմամբ հետաքրքրությունը արագ կորցնելուն, երբ սկսել է տեսահոլովակներ նկարահանելով զբաղվել, այդ ժամանակ նա արդեն լուսանկարների շարքից իր խաղալիքներով ստեղծել է սեփական մինի մուլտֆիլմերը։ 2014 թվականին Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության սկսվելուց հետո Գորդիենկոյի ընտանիքը հարկադրված Է եղել տեղափոխվել Կիև[8]։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
YouTube-ում իր հիմնական ալիքը ստեղծել է 2014 թվականի հոկտեմբերին[7][2]։
Նրա տեսահոլովակների սկզբնական թեմատիկան եղել է «Vine» ձևաչափը, սակայն ավելի ուշ իր ալիքում Գորդիենկոն սկսել է թողարկել «լեթսփլեյ» ձևաչափով հոլովակներ և համանման թեմատիկայի այլ ժամանցային տեսանյութեր[9]։
2016 թվականի հուլիսի տվյալներով՝ Twitter-ում զբաղեցրել Է ամենահայտնի ռուսալեզու բլոգերների երրորդ տեղը՝ զիջելով Մաքս Տարասենկոյին (TheBrianMaps) և Կատյա Քլեփին[10]։ 2017 թվականի հուլիսի տվյալներով՝ Յանն ընդգրկվել է Ռուսաստանում ամենահայտնի YouTube-բլոգերների թոփ հնգյակում[11]։ 2020 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ իր ալիքում ունեցել է ավելի քան 4,49 մլն բաժանորդ[12]։
2016 թվականի վերջին Գորդիենկոն և այլ տեսաբլոգերներ նկարահանվել են Թիմուր Բեկմամբետովի «Տոնածառ 5» ֆիլմում[13][14]։ Հետագայում նա իր գործընկեր վիդեոբլոգերների հետ նկարահանվել է նաև «Կոտրել բլոգերներին» ֆիլմում։
Գորդիենկոյին հրավիրում են մասնակցելու YouTube բլոգինգի ոլորտին վերաբերող տարբեր շոուների. 2016 թվականի հուլիսին նա մասնակցել է «Ուկրաինա» հեռուստաալիքի «Ուկրաինան է խոսում» թոք շոուին[15][16]։ Նույն ամռանը նա վիդեոբլոգինգին նվիրված «Hype Camp» նախագծի քասթինգիժյուրիի անդամներից էր։ Յանը դեռևս մասնակցում է նախագծին, բայց որպես ուսուցիչ[17][18]։ 2019 թվականին նա միացել է Սբերբանկի «Kino is #thismine» նախագծին, որտեղ երիտասարդը կարճամետրաժ ֆիլմեր է ստեղծում, սցենարներ գրում նրանց համար և ընտրում դերասաններ[19]։ 2020 թվականին Յուլիա Կովալի հետ նա դարձել է «Արծիվ թե գիր» ճանապարհորդական շոուի 24-րդ եթերաշրջանի հաղորդավարը[20][21]։ Մասնակցել է «Comedy Club»-ի ամանորյա թողարկմանը։ 2020 թվականին Յան Գորդիենկոն դարձել է այնպիսի ապրանքանիշների դեսպան, ինչպիսիք են Calvin Klein-ը և Nike-ը[22]։
Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսանյութի անվանում | Դիտումների քանակ |
---|---|---|
2015 | ![]() |
1,9 մլն |
2017 | ![]() |
10,3 մլն |
![]() |
18,7 մլն | |
2018 | «Соболев Diss Challange» | 4 մլն |
«ПОТ!» | 2.2 մլն | |
KIKI Ду Ю Лов Ми? (На русском) | 3,8 մլն |
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Գորդիենկոյի ընտանիքի մասին գրեթե տեղեկություններ չկան, հայտնի է, որ նա ունի կրտսեր եղբայր՝ Տիխոնը, ում հետ Յանը երբեմն տեսանյութեր է նկարահանում YouTube ալիքի համար[23]։ 2020 թվականից Յանը և մոդել Վալերիա Ռուդենկոն քաղաքացիական ամուսնությամբ ապրում են Կիևում[24][25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ФОП ГОРДІЄНКО ЯН ВІТАЛІЙОВИЧ» (ուկրաիներեն)(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 «Ян Гордиенко: от YouTube-блогера до ведущего «Орла и решки»» (ռուսերեն)։ 2020-05-18։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-22-ին։ Վերցված է 2020-12-09
- ↑ «Как украинец из Краматорска стал кумиром миллионов»։ ФАКТЫ։ 2018-02-27։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին։ Վերցված է 2018-05-28
- ↑ «Почему современные дети любят дикие мультики и наносящих макияж мальчиков»։ Lenta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-14-ին։ Վերցված է 2018-05-28
- ↑ «Я блогер: новый спецпроект Артёма Сорокина на Вікна-новини» (ռուսերեն)։ СТБ։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին։ Վերցված է 2018-05-28
- ↑ «Шо там у YouTube-ров: самые популярные каналы в Украине»։ bit.ua Медіа про життя і технології в ньому (ուկրաիներեն)։ 2017-05-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է 2021-04-20
- ↑ 7,0 7,1 «YanGo» (անգլերեն)։ YouTube։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-13-ին։ Վերցված է 2018-02-02
- ↑ «Блогер Ян Гордиенко впервые — об Украине и слухах о гомосексуальности»։ Life.ru (ռուսերեն)։ 2017-04-14։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է 2021-04-20
- ↑ «Биография Яна Гордиенко — статьи и новости на 7days.ru»։ 7Дней.ру (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-09
- ↑ «Твиттер выбрал самого популярного в России видеоблогера» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-09-ին։ Վերցված է 2016-27-07
- ↑ «Затерянные в глобальной паутине: день блогеров отмечают во всем мире» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին։ Վերցված է 2017-14-07
- ↑ «YanGo — YouTube»։ www.youtube.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-23-ին։ Վերցված է 2020-12-09
- ↑ «В Москве прошла премьера комедии «Ёлки 5»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-22-ին։ Վերցված է 2016-12-20
- ↑ «Тимур Бекмамбетов представил трейлер новогодней комедии «Ёлки 5»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-02-ին։ Վերցված է 2016-11-01
- ↑
YanGo Моё видео сводит с ума детей (полный выпуск) Говорить Україна
- ↑ «Говорит Украина: как обрести популярность в соцсетях? (эфир от 22.07.2016)»։ ТелеНеделя (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-03-ին։ Վերցված է 2018-05-28
- ↑ «Российские блогеры устраивают «Фабрику звёзд» в собственном замке» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-27-ին։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Антихайп: почему зазнались видеоблогеры?»։ Cosmopolitan (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-29-ին։ Վերցված է 2018-05-28
- ↑ «Сбербанк запустил первую в России молодёжную платформу короткометражного кино «Кино — #этомоё» — СберБанк»։ www.sberbank.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-21
- ↑ «Блогеры Ян Гордиенко и Юлия Коваль стали новыми ведущими шоу «Орёл и Решка»»։ Вокруг ТВ (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-23-ին։ Վերցված է 2020-08-08
- ↑ «Ведущий Ян Гордиенко»։ Орёл и Решка (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-08-ին։ Վերցված է 2020-12-09
- ↑ «ЯнГо, Януля, Ян Гордиенко. Интервью с тем самым парнем с ютьюба | Герои»։ srsly.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-01-ին։ Վերցված է 2020-12-21
- ↑
Ролики Яна со своим братом Тихоном (մաս 1) + (մաս 2)+ (մաս 3)
- ↑ «Экс-ведущий «Орла и Решки» Ян Гордиенко рассказал, как познакомился со своей девушкой»։ Вокруг ТВ (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է 2021-04-20
- ↑ «У гості до ЯнГо: із ким зустрічається та скільки заробляє найпопулярніший український блогер»։ ТСН.ua (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է 2021-04-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
YanGo | Моё видео сводит с ума детей (полный выпуск) | Говорить Україна
Big Russian Boss Show #27 | ЯнГо (մաս 1) + (մաս 2)
Ян Гордиенко: «Мой женский идеал — Маша Вэй»
- Чемпион мира Сергей Шубенков и блогер Ян Гордиенко — о беге, соцсетях и мотивацииArchived 2018-05-28 at the Wayback Machine.
- Блогер Ян Гордиенко впервые — об Украине и слухах о гомосексуальностиArchived 2018-06-12 at the Wayback Machine.
|