Jump to content

Յակոբ Ակկերետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոբ Ակկերետ
անգլ.՝ Jakob Ackeret
Ծնվել էմարտի 17, 1898(1898-03-17)[1][2]
Ցյուրիխ, Շվեյցարիա[1][2]
Մահացել էմարտի 27, 1981(1981-03-27)[1] (83 տարեկան)
Գոսսաու, St. Gallen Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[1][2] կամ Կյուսնախտ, Մայլենի շրջան, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, military flight engineer, գյուտարար և ավիատիեզերքային ճարտարագետ
Հաստատություն(ներ)Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1]
Գործունեության ոլորտմեխանիկա, ֆիզիկա[3], aeronautical engineering?[3], aviation equipment?[3], Հիդրոդինամիկա[3] և աերոդինամիկա[3]
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][5]
Գիտական ղեկավարՓոլ Շերեր[6] և Robert Dubs?
Եղել է գիտական ղեկավարՌիչարդ Մեյեր[6], Ռոմանո Գրեգորիգ[6], Ֆրանսուա Բատար[6], Գոթֆրիդ Դատվայլեր[6], Իոհանիս Արգիրիս, Գեորգ Գյարմաթի[6] և Վալտեր Թրաուպել[6]
Հայտնի աշակերտներՎերներ ֆոն Բրաուն և Նիկոլաուս Ռոթ[6]
Պարգևներ
 Jakob Ackeret Վիքիպահեստում

Յակոբ Ակկերետ (գերմ.՝ Jakob Ackeret, մարտի 17, 1898(1898-03-17)[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[1][2] - մարտի 27, 1981(1981-03-27)[1], Գոսսաու, St. Gallen Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[1][2] և Կյուսնախտ, Մայլենի շրջան, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]), շվեյցարացի մեխանիկ գիտնական, ով ուսումնասիրություններ է կատարել աերոդինամիկայի բնագավառում։ Եղել է 20-րդ դարի ավիացիոն բնագավառի առաջատար փորձագետներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին ավարտել է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցը (ETH), եղել է Աուրել Ստոդոլայի աշակերտը։ 1921-1927 թվականներին աշխատել է Լյուդվիգ Պրանդտլի մոտ Գյոթինգենում։ 1927 թվականին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ստացել է դոկտորի կոչում։ Աշխատել է Ցյուրիխի Escher Wyss AG ընկերությունում որպես գլխավոր ինժեներ։ Եղել է Ցյուրիխի աերոդինամիկայի պրոֆեսոր (1931)։ Վերներ ֆոն Բրաունը եղել է նրա աշակերտներից։ Զբաղվել է գազատուրբինների հաշվարկներով, հայտնի է պտուտակների և արագընթաց հոսքերի վերաբերյալ իր հետազոտություններով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել գործնական ինժեներական խնդիրների լուծմանը, ինչպես, օրինակ, նավերի և օդանավերի համար փոփոխական քայլով պտուտակների մշակումը։ Նրա ամենագլխավոր հայտնագործությունը փակ օղակով գազային տուրբինն է (Կուրտ Քելլերի հետ համատեղ)։

Նշանակալի ներդրում է ունեցել գերձայնային աերոդինամիկայի հետազոտություններում։ Հաշվարկվել է օդանավերի վերելքի ուժը և գերձայնային պրոֆիլների դիմադրությունը։ Հոսքի արագության և ձայնի արագության հարաբերակցության հաշվարկման համար նա առաջարկել է «Մախի թիվ» հասկացությունը։ 1935 թվականին Հռոմում կայացած կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է գերձայնային աերոդինամիկական խողովակի նախագիծը։

1976 թվականին ընտրվել է ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի օտարերկրյա անդամ[9] «բարձր արագության և գերձայնային գազային հոսքերի ուսումնասիրման գործում ունեցած ներդրման համար, ինչը հանգեցրել է թռիչքի մասին գիտության զգալի զարգացմանը»։

  • Լյուդվիգ Պրանդտլի օղակ, 1965,
  • Տիմոշենկոյի մեդալ, 1969։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 www.accademiadellescienze.it (իտալ.)
  2. 1 2 3 4 5 6 verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
  3. 1 2 3 4 5 6 7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. ↑ CONOR.Sl
  6. 1 2 3 4 5 6 7 8 Mathematics Genealogy Project — 1997.
  7. ↑ https://www.asme.org/about-asme/participate/honors-awards/achievement-awards/timoshenko-medal
  8. ↑ https://aiaa.org/guggenheim/medal-recipients/
  9. ↑ «Jakob Ackeret» (HTML). www.nae.edu (անգլերեն). National Academy of Engineering. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Ակկերետ» հոդվածին։