Jump to content

Յագնոբացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յագնոբացիներ
Յագնոբացի երեխաները։
Ընդհանուր քանակ

5 — 13,5 հազար

Բնակեցում
Տաջիկստան Տաջիկստան
Լեզու(ներ)
Յարնոբերեն, տաջիկերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Օսեր

Յաղնոբացիներ (յագն․՝ йағнобӣ)՝ փոքրաթիվ իրանալեզու ժողովուրդ, որը բնակվում է Տաջիկստանում և համարվում է տեղի ազգային փոքրամասնություն։

Բնակեցման շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաղնոբացիների պատմական բնակեցման տարածաշրջանը համարվում է Յաղնոբ (տաջ․՝ Яғноб) գետի հովիտը։ Այս տարածքը գտնվում է Սոգդիյան մարզի հարավային հատվածում։ 1970—1971 թվականներին մոտ 4000 յագնոբացիներ ստիպողաբար տեղահանվեցին Զաֆարաբադի և Վարզոբյան շրջաններ։ Պատճառն «երկրաշարժային գոտու վտանգավորությունն էր», սակայն իրականում ուղղակի պետք էին աշխատողներ այդ տարածքում բամբակը աճեցնելու համար։ Շատերը հաստատվեցին նաև մայրաքաղաք Դուշանբեում, մի մասն էլ վերադարձավ իրենց հայրենի վայրը։

Յաղնոբերենը սոգդիերենի (այդ լեզվի արևելյան բարբառներից մեկի) միակ «կենդանի» մնացած ճյուղն է, որը փրկվել է պարսկերենի կործանիչ ազդեցությունից մի հեռավոր լեռնային հովտում։ Այսօրվա դրությամբ յաղնոբերենի ամենամոտիկ բարեկամական լեզուն հանդիսանում է օսերենը, որը նույնպես պատկանում է իրանական լեզուների հյուսիս–արևելյան ենթաճյուղին։ Հիշեցնենք, որ տեղի պետական լեզուն հանդիսացող տաջիկերենը պատկանում է հարավարևմտյան ենթաճյուղին։ Այնուամենայնիվ, յաղնոբերենի և օսերենի նախահայրեր հանդիսացող լեզուները մեր դարաշրջանից ի վեր հանդես էին գալիս որպես առանձին լեզուներ, և համաժամանակյա մակարդակի վրա այս լեզուները բավականին տարբերվում են միմյանցից։ Գրեթե բոլոր յագնոբացիներն երկլեզու են՝ յագնոբերենից բացի օգտագործվում է նաև տաջիկերենը, որով վարում են դասընթացները և սովորում են դպրոցում։ Տաջիկերենն ունեցել է և շարունակում է ունենալ մեծ ազդեցություն յագնոբացիների լեզվի վրա, հիմնականում ազդելով բառապաշարի վրա։ Այսօրվա դրությամբ այս փոքր ազգը մեծամասնությամբ ձուլվել է տաջիկական միջավայրում։

Քանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանակությունը մոտ 5 հազար մարդ է, որոնք 2000 թվականի մարդահամարով արձանագրվել էին որպես տաջիկներ։ Այլ տվյալների համաձայն, յագնոբացիներն հասնում են 13,5 հազարի, որոնցից 6,6 հազարը ապրում է Զաֆարաբադի շրջանում, 3,5 հազարը՝ Դուշանբեում, 1,3 հազարը՝ Վարզոբյան շրջանում (Վերին Վարզոբում), 1,1 հազարը՝ Գիսարյան շրջանում, 0,7 հազարը՝ Խաթլոնի նահանգի սահմանագլխին՝ Ռուդակիում և Խուռոսոնյան շրջանում։ Միայն 300 յագնոբացի է բնակվում իրենց հայրենիքը հանդիսացող Յագնոբ գետի հովտում։

Հիմնական զբաղմունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական զբաղմունքներն են հողագործությունն ու անասնապահությունը։

Հավատացյալները սուննի իսլամի հետևորդներ են։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]