Յագերմաստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յագերմաստեր
Изображение логотипа
17-03-16-Jägermeister-Miniaturen-RR7 8310.jpg
Տեսակապրանքային նշան և բրենդ
Ենթատեսակherbal liqueur?
Բաղադրամասերanise seed? և կոճապղպեղ
Ալկոհոլի պարունակություն35 % (V/V)
ԱրտադրողMast-Jägermeister SE?
Ստեղծման տարի1935
jagermeister.com
Commons-logo.svg Jägermeister Վիքիպահեստում

Յագերմաստեր, ինչպես նաև[1] (գերմ.՝ Jägermeister՝ յեգերմաստեր, բառացի՝ գլխավոր եգեր[2]), 35% թնդությամբ գերմանական լիկյոր։ Պատրաստված է բույսերից։

Պատկանում է դառը խմիչքների կարգին։ Լիկյորը ստացվում է 56 բաղադրամասերի՝ բույսերի, արմատների, կեղևների թրմումից, և պահվում է կաղնու տակառներում մոտ 12 ամիս։ Խմիչքի ստույգ բաղադրությունը գաղտնի է պահվում։ Լիկյորի շշի պիտակի վրա պատկերված է եղջերու, իսկ եղջյուրների կենտրոնում՝ խաչ՝ ինչպես Սուրբ Գուբերտի (որսորդների հովանավոր) լեգենդում։ Պիտակը երիզված է գերմանացի գրող և անտառապահ Օսկար ֆոն Ռիզենտալի բանաստեղծությունով։ Տարբերանշանում օգտագործվել է հին Jägermeiſter անվանումը՝ երկար s գրվածքի ոճով։

Յագերմաստերը, ինչպես շատ ուրիշ դառը խմիչքներ, նպաստում է մարսողությանը։ Օգտագործվում է սառեցված, ինքն իրենով կամ կոկտեյլներում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիկյորը թողարկվել է 1935 թվականին Mast-Jägermeister SE (հիմնադրված 1878 թվականին) կազմակերպության կողմից, որը տեղակայված է Ստորին Սաքսոնիայի Վոլֆենբյուտտել քաղաքում։ Բաղադրատոմսը ստեղծվել է 1934 թվականին կազմակերպության հիմնադրի որդու՝ Կուրտ Մաստի կողմից[3]։ Նախնական բաղադրությունը մշակվել է որպես դեղամիջոց նյութափոխանակության բարելավման համար։

Խմիչքի անունը որոշել է նրա ստեղծողը։ Ավագ Յագերի կամ Յագերմաստերի պաշտոնը արմատներով գնում է դեպի միջնադար։ Կուրտ Մաստը հետաքրքրված էր որսորդությամբ, ուստի նոր արտադրանքի անվանումը համապատասխանեցվել է այդ բառին։

Նացիստական Գերմանիայի անտառային տնտեսությունը վարում էր Հերման Գյորինգը, որի նախաձեռնությամբ 1934 թվականին ընդունվել են որսորդության նոր կանոններ։ Դրա հետ կապված՝ Վերմախտի զինվորները այդ խմիչքն անվանել են «Գյորինգի շնապս»։

Որպես ապրանքանիշի խորհրդանշան՝ եղջյուրների միջև խաչով եղջերուի օգտագործումը կախված է հնագույն լեգենդի հետ, ըստ որի՝ կոմս Հուբերտ Լիեժացին, ծննդյան տոնի գիշերը զբոսնելով անտառում, տեսել է եղջերուի, որի եղջյուրների միջև շողում էր կաթոլիկ խաչը։ Տեսածի ազդեցության տակ կոմսը ձեռնադրվել է վանական և իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերել եկեղեցուն։ Մահվանից հետո նա սրբադասվել է։ Սուրբ Հուբերտը համարվում է որսորդների և որսորդության հովանավորը։

1970-ական թվականներից լիկյորը արտահանվում է աշխարհի մի շարք երկրներ։

Կոկտեյլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յագերմաստերի բաժակը (30մլ), գցելով Ռեդ Բուլի էներգետիկով լցված բաժակի մեջ, ստացվում է «Եգերբոմբ» անվանմամբ կոկտեյլը[4]։
  • The Four Horsemen of the Apocalypse-ը (Ապոկալիպսիսի չորս հեծյալները) կոկտեյլ է, որը հավասար քանակությամբ պարունակում է Յագերմաստեր, Rumple Minze (Անանուխի համով շնապս), Goldschläger (շվեյցարական շնապս դարչին) և Բակարդի 151[5]։

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանավորել է Porsche 956-ին

ԱՄՆ-ում Յագերմաստերը ավելի հայտնի է դարձել Pantera, Metallica, Slayer մետալ խմբերի մասնակցությամբ մարքեթինգային ընկերությունների շնորհիվ։ Տարբեր երկրներում խմիչքը գովազդվում է երաժշտական խմբերի և երգիչների կողմից, Ֆինլանդիայում՝ Nightwish, HIM, Stam1na, Kotiteollisuus, Korpiklaani, Նորվեգիայում՝ Trollfest, Pantheon I, 1349, Մեծ Բրիտանիայում՝ Enter Shikari։ Ներկայումս Յագերմաստերը հանդիսանում է ալտերնատիվ մետալ խմբերի համերգային շրջագայությունների հովանավորը, այդ թվում՝ Hemlock, Dog Fashion Disco և 8mm Overdose։ Արդյունքում ռոք և մետալ խմբերը այդ խմիչքին նվիրում են իրենց կոմպոզիցիաները, մասնավորապես՝ Inkubus Sukkubus խմբի երգը (The Beast with Two Backs ալբոմ), որտեղ խմիչքը բանաստեղծորեն անվանվում է Պանի երակերից հոսող քաղցրագույն արյուն։ Trollfest[6] և Crossfaith[7] խմբերն ունեն նաև Jagermeister անվամբ երգ։

1970-2000-ական թվականներին Jägermeister-ը եղել է տարբեր սպորտաձևերի հովանավորը, այդ թվում՝ եվրոպական ավտոմրցաշարերի (Ֆորմուլա 1, DTM և այլն)։ Ավելի ուշ ընկերությունը ամբողջությամբ դադարեցրել է սպորտային միջոցառումների հովանավորությունը՝ պատճառաբանելով սպորտի և ալկոհոլային խմիչքների անհամատեղելիությունը։

2016 թվականին ընկերությունն իր դիզայնի մեջ կատարել է աննշան փոփոխություն՝ հանրությանը ներկայացնելով տեսանյութ, որտեղ երևում է շշի ձևի և ապրանքանիշի գույնի փոփոխությունը։ Ավստրալիայում Jägermeister-ը հովանավորում է AIR Charts-ը[8]՝ Ավստրալիայի պաշտոնական անկախ երաժշատակն շքերթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Федор Евсевский Библия бармена. — 2-е изд.. — Евробукс, 2004. — С. 152. — 304 с. — ISBN 5-9900239-1-X
  2. Толковый словарь Ушакова. Д. Н. Ушаков. 1935—1940.
  3. «Курт Маст – мастер, создавший Jagermeister»։ jagermeister.com։ Mast-Jägermeister SE։ Վերցված է 2019-11-26 
  4. «Jagerbomb»։ Drinknation.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-29 
  5. «Four Horsemen of the Apocalypse»։ Drinknation.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-29 
  6. TrollfesT «Villanden» Archived 2010-02-08 at the Wayback Machine.(անգլ.)
  7. Using Thematic Thinking to Achieve Business Success. — 2014. — С. 97.
  8. «New Australian Music Charts | Australian Indie Music Charts»։ web.archive.org։ 2009-06-21։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-21-ին։ Վերցված է 2020-09-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]