Մուրսիլիս Բ (ծննդյան թվականն անհայտ - մ. թ. ա. 1295), Նոր Խեթական պետության թագավոր մ. թ. ա. 1321 - մ. թ. ա. 1295 թվականներին։ Նրա ժամանակ վերականգնվել է Խեթական պետության հզորությունը. Եգիպտոսի հետ կիսել է Հյուսիսային Ասորիքի տիրապետությունը և նվաճել է համարյա ամբողջ արևմտյան Փոքր Ասիան։ Երկու արշավանք է ձեռնարկել դեպի Հայկական լեռնաշխարհ. առաջինի ժամանակ հարձակվել է Հայասայի Ուրա (հայերեն՝ Ուռեն) սահմանային քաղաքի վրա (Հայասան, ըստ պայմանավորվածության, չէր վերադարձրել Խեթական պետությունից իր մոտ ապաստանած ստրուկներին), երկրորդ արշավանքին ներխուժել է Ճորոխի ավազանը, գրավել Հայասայի Արիպսա և Դուկկամա քաղաքները։ Հայասայի և Խեթական պետության միջև կնքվել է պայմանագիր, որով Հայասան պարտավորվել է զինվորներ տալ Մուրսիլիս Բ-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 101)։