Մուշեղ Դուրմիշյան
Jump to navigation
Jump to search
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1910[1] |
---|---|
Ծննդավայր | Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 20, 1961[1] (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1930) |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ և ախտաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վիքիդարան | Մուշեղ Դուրմիշյան |
Մուշեղ Գրիգորի Դուրմիշյան (դեկտեմբերի 27, 1910[1], Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 20, 1961[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ախտաբան-ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955)։
1930 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1932-1933 թվականներին եղել է Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտի բնության դիալեկտիկայի ամբիոնի վարիչ։ Աշակերտել է Լ․ Օրբելուն, աշխատել Ա. Սպերանսկու լաբորատորիայում։ Դուրմիշյանը ներվիզմի ուսմունքի կողմնակիցներից էր։ Ուսումնասիրել է մարդու օրգանիզմում ընթացող ախտաբանական երևույթների և նյարդա-հոգեկան աշխարհի միջև ստեղծված հարաբերությունների փոխադարձ կապերը, ինչպես նաև ճառագայթային հիվանդության հարցերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 462)։ ![]() |
|
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 1961 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ախտաբաններ
- Հայ ֆիզիոլոգներ