Մուսասիր
Մուսասիր | |
---|---|
Խալդի աստծուն նվիրված տաճարը Մուսասիրում (վերակազմություն) | |
Տեսակ | բնակավայր և հնագիտական հուշարձան |
Երկիր | Իրան |
Musasir Վիքիպահեստում |
Մուսասիր (Արդինի, Մուծածիր, Արդա աստծո քաղաք, Մուզասիր), ուրարտական քաղաք Վանի թագավորությունում, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Մուսասիր երկրամասում[1]։
Վերակառուցվել է Ռուսա 1֊ի կողմից։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոմանք նույնացրել են հայկական Մուշ քաղաքի հետ, իսկ ոմանք էլ տեղադրում են Իրաքի հյուսիս-արևմտյան մասում, քրդական Մուջաջիր (Մուջեսիր) գյուղի շրջակայքում[1], Ռևանդուզ ավանից 18 կիլոմետր դեպի հյուսիս[2]։
Ըստ մեկ այլ վարկածի՝ Հալդյան կամ Հայկյան գլխավոր սրբատեղի Մուսասիրի տաճարը գտնվել է պատմական Մոկաց աշխարհի Մոկք Առանձնակ (Մուսասիր-Արդինի) գավառի՝ Առնոս (Ալուռիաս) լեռան մոտ։
Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 879 թվականին, Ասորեստանի թագավոր Աշուրնասիրպալ Բ-ի (մ․թ․ա․ 883-859) Նեմրութ լեռան տարածքում թողած սեպագիր արձանագրությունում[1]։
Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսասիրը եղել է Վանի թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը, որտեղ կառուցվել էր Խալդի աստծո և նրա կնոջ՝ Բագբարտուի տաճարները[1], որը ուխտատեղի է եղել հայերի և ասորիների համար[3]։
Կործանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսասիրը, ինչպես նաև Մուսասիր երկրամասը Վանի թագավորությունից անջատվել ու գրավվել, ապա ավերվել է Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի կողմից մ.թ.ա. 714 թվականին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 901 — 992 էջ։
- ↑ Another Cuneiform Brick Inscription Found in Rabat Tepe Արխիվացված 2011-06-18 Wayback Machine(անգլ.)
- ↑ Գիրք։Меликишвили: Урартские клинообразные надписи
|