Մուլթնոմա ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլթնոմա
Multnomah Falls on 2 August 2012.jpg
Տեսակջրվեժ
ԵրկիրԿոլումբիա
Վարչատարածքային միավորՄուլտնոմա շրջան
ՎայրColumbia River Gorge?
Աշխարհագրական
տեղադրություն
Columbia River Gorge?
Բարձրություն (ԲԾՄ)191 մետր
Հարաբերական
բարձրություն
189 մետր
Պահպանման տարածքMount Hood National Forest?

Մուլթնոմա ջրվեժ, ջրվեժ, որը գտնվում է Մուլթնոմա ծոցում` Կոլումբիա գետի կիրճում, Թրոթդեյլից արևելք, ԱՄՆՕրեգոն նահանգի Կորբեթ և Դոդսոն համայնքների միջև։ Ջրվեժ կարելի է հասնել Կոլումբիա գետի պատմական մայրուղուց և միջպետական ​​84-ից։ Այն Օրեգոն նահանգի ամենաբարձր ջրվեժն է՝ 620 ոտնաչափ (189 մ) բարձրությամբ։

Ջրվեժին շրջապատող հողը մշակվել է Սայմոն Բենսոնի կողմից 1925 թվականին։ Միաժամանակ կառուցվել է նաև արահետ, կամուրջ և դրանց հարակից օթյակ։ 1981 թվականին Մուլթնոմա ջրվեժի օթյակը և հետիոտնի համար նախատեսված հարակից արահետները ավելացվել են Պատմական վայրերի ազգային ռեգիստրում։ Մասնավորապես, Օրեգոն նահանգի տարածքում պահպանվում է անջատման շավիղը, որը ջրվեժից 100 ոտնաչափ (30 մ) բարձրության վրա է։ Վերջինս ուղղված է դեպի ջրվեժի եզրը։ Ջրվեժ ամեն տարի այցելում է ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկ[1]՝ Մուլթնոման դարձնելով ԱՄՆ-ի տարածքում՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, ամենաշատ այցելվող բնական հանգստի վայրը[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժն ընկնում է երկու հիմնական աստիճաններով․ ստորին ջրվեժը 542 ոտնաչափ (165 մ) բարձրությամբ է, իսկ վերինը՝ 69 ոտնաչափ (21 մ)։ Նրանց միջև հեռավորությունը 9 ոտնաչափ (3մ) է, հետևաբար ջրվեժի ընդհանուր բարձրությունը 620 ոտնաչափ (189 մ) է։ Երկու ջրվեժների առաջացումը պայմանավորված է բազալտի գոտով, որը վերին անկումների հիմքում ավելի հեշտությամբ է քայքայվել[3]։

Բարձրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլթնոմա ջրվեժը Օրեգոն նահանգի ամենաբարձր ջրվեժն է։ Ջրվեժի մոտակայքում և Միացյալ Նահանգների անտառային ծառայության մոտ կա ցուցանակ, որտեղ Մուլթնոման հիշատակվում է որպես ԱՄՆ-ի երկրորդ ամենաբարձր ջրվեժը[4]։ Այնուամենայնիվ, այս տարբերակման շուրջ որոշակի թերահավատություն է առաջացել, քանի որ Մուլթնոմա ջրվեժը Համաշխարհային ջրվեժների ցանկում նշված է որպես ԱՄՆ-ի 156-րդ ամենաբարձր ջրվեժը (այստեղ չեն տարբերակվում սեզոնային և տարեկան ջրվեժները)[5][6]։ Համաշխարհային ջրվեժների տվյալների շտեմարանը վիճարկում է այն պնդումները, որ Մուլթնոմա ջրվեժը բարձրությամբ չորրորդ ջրվեժն է Միացյալ Նահանգներում։ Սրա մասին պնդում են այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են Համաշխարհային աշխարհագրության հանրագիտարանը (2014) և այլն։

Ջրի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժը ողջ տարվա ընթացքում ջուր ստանում է Լարչ լեռան ստորգետնյա աղբյուրներից, որոնք սնվում են ձյունով, իսկ մնացած սեզոններին՝ գարնանային տեղումներով։ Այս աղբյուրը պատկանում է Մուլթնոմա ծոցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում և վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժն առաջացել է շուրջ 15000 տարի առաջ[1] կախված հովտի վերջում և ստեղծվել է Միսուլայի ջրհեղեղներից[7][8]։ Ըստ մուլթնոմա ցեղի (որի անունն է կրում ջրվեժը) լեգենդի՝ ջրվեժը ստեղծվել է այն բանից հետո, երբ մի երիտասարդ կին Մուլթնոմա գյուղը ժանտախտից փրկելու համար զոհաբերվեց Մեծ Հոգուն՝ նետվելով ժայռից, և մուլթնոմա ժողովուրդը փրկվեց։ Նրա մահից հետո ջուրը սկսեց ժայռն ի վար հոսել՝ ստեղծելով ջրվեժը։

Անկումները հիշատակվել են Ուիլյամ Քլարկի և Մերիվետեր Լյուիսի հետազոտությունների օրագրերում 1805 թվականին Կոլումբիա գետի կիրճով անցնելու ընթացքում։

Անհատների անվանման ծագումն անհասկանալի է։ Գիտնական Լյուիս Ա. Մաքարթուրը «Օրեգոնի աշխարհագրական անվանումներում» ենթադրում է, որ ծագումով Մասաչուսեթս նահանգից հայտնի առևտրային գործավար Ս.Գ. Ռիդը, հավանաբար առաջինն է եղել, ով Կոլումբիա գետի երկայնքով տարածված տեղանքները ժողովրդականացնելու գաղափարի համար կիրառել է այս անունը[9]։

Հետվերակառուցման շրջանի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելուները ջրվեժի մոտ, 1915

1884 թվականից սկսած՝ Օրեգոնի երկաթուղային և նավիգացիոն ընկերությունը գործարկեց Մուլթնոմա ջրվեժի մոտակայքում գտնվեղ իրենց երկաթգծի կանգառը, որը տարածվում էր Փորթլենդից մինչև Վաշինգտոնի Պասկո։ Այս կանգառը շարունակում էր գործել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը[10], և ներառում էր փայտանյութի լարային կամուրջ, որը տարածվում էր ջրվեժի վրա ներկայիս կամրջի տեղում[9]։ 1891-ին կամուրջը ամրացվեց, բայց ապամոնտաժվեց 1899 թվականին[9]։

1915 թվականի հունվարի 28-ին Սամուել Ս. Լանկաստերը Փորթլենդի «Progressive Business» տղամարդկանց ակումբին առաջարկեց, որ Մուլթնոմա ջրվեժից դեպի Լարչ լեռան գագաթ ձգվի արահետ[9]։ Ակումբը հավաքեց մի քանի հարյուր դոլար՝ ճանապարհի կառուցումը ֆինանսավորելու համար, և Փորթլենդի ֆինանսիստ Սայմոն Բենսոնն ու նրա որդին՝ Ամոս Ս. Բենսոնը, խոստացան լրացուցիչ 3000 դոլար հատկացնել[9]։ Միացյալ Նահանգների անտառային ծառայությունը ընդհանուր առմամբ ստացավ 1500 ԱՄՆ դոլար և համաձայնեց ուսումնասիրել և կառուցել արահետը՝ այն պայմանով, որ այն չպետք է անցներ Լարչ լեռան գագաթով։ Բենսոնը ֆինանսավորեց իտալացի աշխատավորներին, որպեսզի կամուրջ կառուցեն ջրվեժի մոտ՝ այցելուների մուտքի համար[11]։ «Benson Footbridge» կոչվող այս կամուրջը տարածվում է ջրվեժի ստորին մասում՝ 105 ոտնաչափ (32 մ) բարձրության վրա, և ապահովում է ընդարձակ տեսարան ջրվեժի անկումները դիտելու համար[9]։

1915 թվականին՝ կառուցման աշխատանքների իրականացման մի օր, Բենսոնը նվիրեց ավելի քան 1400 ակր (570 հա) հող, որը ներառում էր ջրվեժների մեծ մասը, ինչպես նաև Փորթլենդ քաղաքի մերձակայքում գտնվող Ուահկինա ջրվեժները[9]։ Այնուհետև Օրեգոնի երկաթուղային և նավիգացիոն ընկերությունը հողամասը նվիրեց Մուլթնոմա ջրվեժի ջրամբարի բազային՝ պայմանավորվելով, որ նույն տարի այդ տարածքում օթյակ կկառուցվի[12]։

Այդ տարեվերջին քաղաքի կողմից ընտրվեց ճարտարապետ Ա. Դոյլը, որը նախագծեց Փորթլանդի «Meier & Frank» կառույցը։ Պատվիրվեց նախագծել նաև Մուլթնոմա ջրվեժի օթյակը, որի կառուցումն ավարտվեց 1925 թվականին[13]։ Տնակը, որը կառուցվել է կասկադների ճարտարապետական ​​ոճով՝ օգտագործելով բնական ճեղքված դաշտաքարը, տեղադրված է անկանոն։ Շենքն ունի երկաթե տանիք՝ խցիկներով և մեծ ծխնելույզներով[9]։ Քսաներորդ դարի սկզբին օթյակը ճանապարհորդներին տրամադրում էր ինչպես սնունդ, այնպես էլ հյուրանոց[12]։ Ժամանակավորապես այն ապահովում է սնունդով, ունի նվերների խանութ և մեկնաբանական կենտրոն[12]։ Օթյակն ու հետիոտնային ուղին ավելացվեցին Պատմական վայրերի ազգային ռեգիստրին 1981 թվականին[13]։

Մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկները դիտում են Վաշինգտոնում Կոլումբիա գետի հյուսիսային ափին գտնվող Մուլթնոմա ջրվեժը

Ի տարբերություն կիրճի երկայնքով տարածված մյուս ջրվեժների՝ Մուլթնոմա ջրվեժի տարածքը հասանելի է Օրեգոն նահանգի Թրութդեյլ քաղաքից դեպի արևելք գտնվող Միջպետական 84-ից։ Այս ջրվեժը Օրեգոն նահանգի կողմից հիշատակված է որպես «գեղատեսիլ տարածք»[2]։ Ջրվեժը Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում ամենաշատ այցելվող բնական հանգստի գոտին է, այն ունի տարեկան ավելի քան երկու միլիոն այցելու[2]։ Ճանապարհից ներքև գտնվող հանգստի գոտին և թունելը (ինչպես նաև «Union Pacific Railroad»-ի ճանապարհը) թույլ են տալիս միջպետական ճանապարհորդներին ցանկացած ուղղությամբ կանգ առնել և այցելել ջրվեժներ։

Ամառային սեզոնի և արձակուրդների ընթացքում ավտոմայրուղու մուտքի երկայնքով ավտոկայանատեղը կարող է շատ արագ լցվել մարդկանցով, որին հետևում է դարպասի իջնելը և ընթերցասրահի ցուցանակի տեղադրումը մայրուղու երկայնքով, որտեղ նշված է, որ կայանատեղին լիքն է, և ոչ մի զբոսաշրջիկ չի կարող շարժվել։

Հետիոտնային ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառած ջրվեժը, 2013

Ոտքի սալիկապատ ճանապարհը տանում է դեպի Բենսոնի հետիոտնային կամուրջ։ Վերջինս 45 ոտնաչափ (14 մ) երկարությամբ կամուրջ է, որը տուրիստներին թույլ է տալիս ստորին կասկադից 105 ֆուտ (32 մ) բարձրության վրա հասնել։ Ջրվեժի վերին սահմանից հետո արահետը շարունակում է բարձրանալ ևս 785 ոտնաչափ (239 մ). այն բաղկացած է տասնմեկ անջատումներից, որոնք հասնում են ջրվեժից 100 ոտնաչափ (30 մ) վերև գտնվող ժայռաբեկորների մի անտառապատ զանգվածի։ Ճանապարհն այնուհետև իջնում ​​է դեպի ջրվեժի դիտակետ (բարձրությունը 660 ոտնաչափ (200 մ) է), որտեղից այն նայում է ջրվեժի եզրին։ Այս ճանապարհից տեսանելի է թռչնի աչքի ձև ունեցող Կոլումբիայի կիրճը, ինչպես նաև Փոքր Մուլթնոման, որը վերին անկումից համեմատաբար փոքր է։ Վերին անկումը գետնից տեսանելի չէ։

Հետիոտնային ուղիների երկայնքով կան մի շարք արահետային հանգույցներ, որոնք բարձրանում են դեպի ջրվեժների դիտակետը․ դրանք թույլ են տալիս 5,4 մղոն (8,7 կմ) արահետով անցնել մոտակա այլ ջրվեժներ։

Տեխնիկական սպասարկման խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին այս շրջանում եղավ անտառային հրդեհ, որը վնասեց ջրվեժին մոտ գտնվող ավելի քան 1600 ակր (650 հա) տարածք, և արդյունքում փակվեց «Perdition Trail»-ը։ Վերջինս արշավային արահետ էր, որը ճյուղավորվել էր հիմնական արահետից դեպի ջրվեժների դիտակետը։ Արահետը մշտապես փակ է և անցում կատարելու համար վտանգավոր։

1995 թվականի սեպտեմբերին, երբ այստեղ աշխատանքներ էին իրականացվում ավերված տարածքները վերականգնելու համար, էրոզիայի արդյունքում թուլացած 400 տոննա կրաքարը ջրվեժի երեսի 225 ոտնաչափ (69 մ) բարձրությունից ընկավ դեպի վերին կասկադային ջրավազան, Բենսոնի կամրջի վերին շրջանում։ Դրա պատճառով 70 ոտնաչափ (21 մ) ջուր և խոշոր ավազ տարածվեց կամրջի վրայով՝ աննշան վնասվածքներ պատճառելով հարսանեկան խնջույքի մասնակից քսան հոգու, որոնք պատահաբար գտնվել էին այդ պահին կամրջի վրա և լուսանկարվում էին[14]։

2014 թվականի հունվարի 9-ին ժայռաբեկոր ընկավ, որը վնասեց կամրջի անցուղու և բետոնե ճաղավանդակի մի մասը, ինչը անտառային ծառայությանը ստիպեց փակել կամուրջը մինչև վերանորոգման ավարտը[15]։

2017 թվականի սեպտեմբերին օթյակին վնաս հասցրեց Կոլումբիա գետի կիրճում գտնվող «Eagle Creek» հրդեհը, որի արդյունքում օթյակն ու մուտքը ջրվեժ հասարակության համար փակ դարձավ։ Օթյակը վերաբացվեց 2017 թվականի նոյեմբերի 29-ին, չնայած որ ԱՄՆ անտառային ծառայությունը հայտարարել էր, որ ջրվեժի հետիոտնային մուտքը փակ կլինի մինչև անորոշ ամսաթիվ՝ սողանքների հետ կապված մտավախությունների պատճառով[16]։ Բենսոնի կամրջի հետիոտնային ճանապարհը վերաբացվեց 2018-ի հունիսին[17], մինչդեռ մնացած արահետները՝ վերին Մուլթնոմա գետի և Ուահկինա ջրվեժի երկայնքում, Լարչ լեռան գագաթին գտնվող Սատանայի և Անգելի հանգստավայրերը վերանորոգվեցին և վերաբացվեցին 2018-ի նոյեմբերին[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեգոնի երկաթուղային և նավիգացիոն ընկերության կողմից կառուցված փայտե կամուրջ, 1888  
Ջրվեժը՝ դիտարկման կետից  
Ջրվեժի վերին մասը  
Ջրվեժի կողքով անցնող «Union Pacific Railroad» շոգեքարշը  
Ջրվեժի ստորին մասը  
Մուլթնոմա ծոցի ստորին մասը  
Մուլթնոմա ջրվեժը՝ ներսից  
Ջրվեժի մոտ կառուցված կամուրջ  
Մուլթնոմա ջրվեժի կամուրջը ավելի մեծ պլանով  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Multnomah Falls»։ State of Oregon։ Oregon Secretary of State։ Վերցված է December 29, 2017 
  2. 2,0 2,1 2,2 «Columbia River Gorge National Scenic Area: Multnomah Falls»։ United States Department of Agriculture։ United States Forest Service։ Վերցված է January 16, 2018 
  3. «Multnomah Falls plummets 620 feet»։ Multnomah Falls Lodge։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2016-ին։ Վերցված է October 8, 2016 
  4. «Columbia River Gorge National Scenic Area»։ United States Department of Agriculture։ United States Forest Service։ Վերցված է January 9, 2018 
  5. «Tallest Waterfalls in the U.S.»։ World Waterfall Database։ Արխիվացված է օրիգինալից August 29, 2014-ին։ Վերցված է August 28, 2012 
  6. «Multnomah Falls»։ World Waterfalls Database։ Արխիվացված է օրիգինալից December 15, 2012-ին։ Վերցված է August 28, 2012 
  7. «Missoula Flood & Multnomah Falls, Oregon - Glacial Lake Missoula Flood Features»։ Waymarking.com։ February 5, 2007։ Վերցված է October 18, 2016 
  8. «Missoula Floods»։ The Columbia River։ Վերցված է October 18, 2016 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «Benson Footbridge»։ Columbia River Highway։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2015-ին։ Վերցված է December 27, 2017  Excerpted from Hadlow, Robert W. (September 1995). Historic American Engineering Record, Multnomah Falls Footbridge.
  10. «Multnomah Falls»։ Oregon History Project։ Վերցված է December 29, 2017 
  11. Topinka, Lyn։ «Multnomah Falls, Oregon, Benson Bridge»։ Columbia River Images։ Վերցված է January 9, 2018 
  12. 12,0 12,1 12,2 «Multnomah Falls Lodge»։ Columbia River Highway։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2015-ին։ Վերցված է December 27, 2017  Excerpted from Hadlow, Robert W. (September 1995). Historic American Engineering Record, Multnomah Falls Lodge.
  13. 13,0 13,1 [[[:Կաղապար:NRHP url]] «National Register of Historic Places Registration Form: Multnomah Falls Lodge and Footpath»]։ National Park Service։ March 11, 1981։ Վերցված է July 11, 2011 
  14. «Columbia Gorge Waterfalls, Historic The Dalles»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-17-ին։ Վերցված է 2010-09-07 
  15. Blackman Teresa։ «Large rock falls on iconic bridge at Multnomah Falls»։ KGW Newschannel 8, Portland։ Արխիվացված է օրիգինալից May 30, 2014-ին։ Վերցված է 10 January 2014 
  16. Ryan, Jim (November 29, 2017)։ «Multnomah Falls Lodge reopens after fire closure»։ The Oregonian։ Վերցված է December 28, 2017 
  17. Hale, Jamie (June 28, 2018)։ «Benson Bridge reopens at Multnomah Falls, upper trail still closed»։ The Oregonian։ Վերցված է December 7, 2018 
  18. «Forest Order No. 06-22-01-18-13»։ United States Forest Service։ November 23, 2018։ Վերցված է December 7, 2018 


Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ջրային մարմիններ Կատեգորիա:Կոլումբիա Կատեգորիա:Ջրվեժներ Կատեգորիա:Ջրվեժներ այբբենական կարգով