Մուլեն Ռուժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլեն Ռուժում
տեսակգեղանկար
նկարիչԱնրի դը Տուլուզ-Լոտրեկ[1]
տարի1892[1]
բարձրություն1230 միլիմետր
լայնություն1410 միլիմետր
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ[2]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ[3]
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ
կայք
Ծանոթագրություններ
 At the Moulin Rouge (Toulouse-Lautrec) Վիքիպահեստում

«Մուլեն Ռուժում» (ֆր.՝ Au Moulin Rouge), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1892 թվականին[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 123 × 141 սմ։

Այսօր «Մուլեն Ռուժում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում[5] (Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուլեն Ռուժում» ստեղծագործության կենտրոնում Անրի դը Տուլուզ-Լոտրեկը պատկերել է երեք տղամարդու և երկու կնոջ, որոնք նստած են սեղանի շուրջ՝ կաբարեում։ Նրանք բոլորը հայտնի են․ ձախ ծայրին գրող Էդուար Դյուժարդենն է և նրանից՝ ժամ-սլաքի ուղղությամբ՝ պարուհի Լա Մակարոնան, լուսանկարիչներ Պոլ Սեկոն և Մորիս Գիբերը, ու թիկունքով նստած կանկան պարող Ժաննա Ավրիլը։ Վերջինս աչքի է ընկնում իր վառ շիկակարմիր մազերով։ Դիմացի աջ հատվածում, այլ սեղանի մոտ նստած է անգլիացի պարուհի Մեյ Միլթոնը՝ վառ ներկած կարմիր շուրթերով։ Նրա դեմքը լուսավորված է բնորոշ կանաչ գույնով ու ստվերներով։ Հետին պլանի աջ կողմում իր մազերը կարգի բերող Լա Գուլյուն է՝ «Մուլեն Ռուժի» պարուհին, որը կանգնած է անհայտ կնոջ հետ։ Հետին պլանում, մի քիչ ավելի ձախ, գրեթե կենտրոնում կանգնած է նկարի հեղինակը՝ կարճահասակ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, իսկ նրա հարևանությամբ՝ բժիշկ Գաբրիել դը Սելեյրան[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուլեն Ռուժում» նկարը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտի Հելեն Բյորչ Բարթլետի հավաքածուում։ Այստեղ նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1930 թվականի դեկտեմբերի 23-ին։ 2011 թվականին նկարը ցուցադրվել է Լոնդոնի Կուրտոյի արվեստի ինստիտուտում[7]։ Արվեստաբան Ջոնաթան Ջոնսն այս ստեղծագործությունն անվանել է գլուխգործոց[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. http://www.artic.edu/aic/collections/artwork/61128
  4. «Le Moulin-Rouge | Henri de Toulouse-Lautrec | Bildindex der Kunst & Architektur - Bildindex der Kunst & Architektur - Startseite Bildindex». www.bildindex.de. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  5. Toulouse-Lautrec, Henri de (1892–1895), At the Moulin Rouge, Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին
  6. Johnson, Ken (2005 թ․ մարտի 18). «Lautrec's Life, High and Low». The New York Times. էջեր para. 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «At the Moulin Rouge | The Art Institute of Chicago». www.artic.edu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Jones, Jonathan (2011 թ․ օգոստոսի 17). «Toulouse-Lautrec and the real story of the Moulin Rouge». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլեն Ռուժում» հոդվածին։