Մորիս Կլոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս Կլոշ
ֆր.՝ Maurice Cloche
Ծնվել էհունիսի 17, 1907(1907-06-17)[1][2]
ԾննդավայրԿոմերսի[3]
Մահացել էմարտի 20, 1990(1990-03-20)[4][1][5] (82 տարեկան)
Մահվան վայրԲորդո[3]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, լուսանկարիչ և ռեժիսոր
IMDbID ID 0166996

Մորիս Կլոշ (հունիսի 17, 1907(1907-06-17)[1][2], Կոմերսի[3] - մարտի 20, 1990(1990-03-20)[4][1][5], Բորդո[3]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Կլոշը ծնվել է 1907 թվականի հուլիսի 17-ին Կոմերսում, Ֆրանսիայի հարավային քաղաքներից մեկում։ Ավարտելով միջնակարգ կրթությունը՝ սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Որպես դերասան կինոյում դեբյուտել է 1933 թվականին։ 1937 թվականին ստեղծել է կազմակերպություն և սկսել է ինքնուրույն ֆիլմեր նկարահանել։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով նրա գործունեությունը գործնականում դադարեցվել է։ 1945 թվականին ֆիլմերի արտադրությունը վերականգնվում է։ Հենց այս տարիներին Մորիս Կլոշը հասնում է իր ստեղծագործական կարիերայի ամենաբարձր գագաթնակետին․ նա նկարահանում է Պարոն Վինսենթ ֆիլմը, որն արժանացել է BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար և «Օսկար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար[7]։ Նրա այս ժամանակաշրջանի բազմաթիվ ստեղծագործություններ նվիրված են քրիստոնեական բարեգործության և անձնազոհության գաղափարներին, ինչը թույլ էր տալիս խոսել նրա մասին՝ որպես կաթոլիկ եկեղեցու պաշտոնական տեսակետների արտահայտիչ (վերոնշյալ ֆիլմն, օրինակ, համարվում է 45-րդ լավագույն ֆիլմը, ըստ Վատիկանի կինոյի գործերի ցանկի)[8]։ Այնուամենայնիվ, երկար ստեղծագործական կենսագրությամբ (որը շարունակվեց, ներառյալ հեռուստատեսային աշխատանքը, մինչև 1980-ականների սկիզբը), հնարավոր չեղավ կրկնել «Պարոն Վինսենթ» ֆիլմի հաջողությունը։

Ընտրված կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1940 ф Կյանքը հիասքանչ է La vie est magnifique ռեժիսոր, սցենարիստ
1945 ф 11-ժամանոց հյուրը L'invité de la onzième heure ռեժիսոր
1946 ф Աքաղաղի սիրտ Coeur de coq ռեժիսոր
1947 ф Պարոն Վինսենթ Monsieur Vincent ռեժիսոր, սցենարիստ
1949 ф Վանդակ աղջիկների համար La cage aux filles ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1951 ф Փոքրիկ հրաշք The Small Miracle (Never Take No for an Answer) ռեժիսոր, սցենարիստ
1953 ф Փարիզյան ճնճղուկներ Moineaux de Paris ռեժիսոր, սցենարիստ
1954 ф Անդալուզյան հարսանիք Noches andaluzas ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1957 ф Եվ սա նույնպես Փարիզ է Ça aussi c'est Paris ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 https://www.acmi.net.au/creators/83248
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #101966486X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. RKDartists (նիդերլ.)
  7. Awards for Monsieur Vincent at IMDb(անգլ.)
  8. Greydanus S. «Monsieur Vincent (1947)» (անգլերեն). The Decent Films Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.