Մորիսա Թանչարոեն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1975[1][2][3] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] |
Կրթություն | Օքսիդենթալ քոլեջ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, պարուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Jed Whedon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մորիսա Թանչարոեն Ուիդոն (անգլ.՝ Maurissa Tancharoen Whedon, նոյեմբերի 28, 1975[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ, դերասանուհի, երգչուհի, պարուհի և քնարերգու։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին սցենարը Թանչարոենը գրել է 2001 թվականին, որը վաճառել է Revolution Studios-ին։ Դա անանուն փիթչ-սցենար էր, որում ՀԴԲ-ի երկու ասիա-ամերիակացի լրտեսներ հետաքննում են Հարավային Լոս Անջելեսում գտնվող և որպես կլերկ կորեական մթերային խանութի պաշտպանության տակ աշխատող ավազակախմբին[8]։ Նա աշխատել է որպես «Նյու Յորքի ոստիկանություն» ֆիլմի պրոդյուսեր Մարկ Թինկերի և «Հարավային Բրուկլինում»-ի պրոդյուսեր Ուիլյամ Մ. Ֆինքլսթեյնի ընթերակա, ինչպես նաև աշխատել է «DanceLife» սերիալի համագործադիր պրոդյուսերի հետ։
Որպես սցենարիստ և սյուժեների խմբագիր՝ Թանչարոենը աշխատել է «ՇԻԹ-ի գործակալներ» հեռուստասերիալի, Starz-ի «Սպարտակ։ Արենայի աստվածները», «Մահվան չափ գեղեցիկ», «Տիկնիկային տուն»[9] սերիալների և «Օլիվեր Բին» կարճատև սիթքոմի վրա։ Նա նաև աշխատել է «Սպարտակ։ Վրեժ» հեռուստասերիալի վրա[10]։
Բացի սցենարներ գրելուց, Թանչարոենը «Տիկնիկային տուն»-ում նաև խաղացել է Կիլոյի ոչ մեծ դերը։ Ինչպես նաև Ջեդ Ուիդոնի հետ «Տիկնիկային տան» «Առաջին տապանագիր» էպիզոդի համար գրված «Remains» երգի հեղինակներից ու կատարողներից մեկն է։ Նա «Սարսափելի բժշկի երաժշտական բլոգը» ֆիլմի սցենարիստներից մեկն է և այս ֆիլմում խաղացել է որպես գրուպի[11]։ 2011 թվականին երգչուհու դերով նկարահանվել է Ջոս Ուիդոնի «Մեծ աղմուկ ոչնչից» ադապտացիայում[12], ինչպես նաև «Նիլի լեգենդը»-ի երկրորդ եթերաշրջանի «The Musical» էպիզոդում եղել է Զելդի երգող ձայնը[13]։
Թանչարոենը Ջեդ Ուիդոնի և Ջոս Ուիդոնի հետ աշխատել է «Վրիժառուները» ֆիլմի վրա[14][15]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանչարոենն ասել է, որ իր ազգանունը ունի թաիլանդական ծագում[16]։ Նա սովորել է Օքսիդենտալի քոլեջում, որտեղ գրել է երկու պիես, որոնք շահել են «Argonaut & Moore» գրական մրցանակը[8]։ Նրա հայրը՝ Թոմի Թանչարոենը, հոլիվուդյան ֆիլմերի համար տրանսպորտի կոորդինատոր է։ Նրա եղբայրը՝ Քևին Թանչարոենը, ռեժիսոր է, որի առաջնաելույթային ֆիլմը «Փառք»-ն է (2009)։ 2009 թվականի ապրիլի 19-ին ամուսնացել է գործընկեր-սցենարիստ Ջեդ Ուիդոնի հետ, որը Ջոս Ուիդոնի եղբայրն է[17]։ Նրանց առաջնեկը աղջիկ է (Բենի Սյու Ուիդոն)[18] և ծնվել է 2015 թվականի հունիսին։
Վաղ տարիներին Թանչարոենը եղել է «Pretty in Pink» աղջիկների խմբի անդամ։ Խումբը լուծարվել է ավելի վաղ, քան հասել է իր հաջողությանը։ Դրանից որոշ ժամանակ անց Թանչարոենի մոտ ախտորոշվել է գայլախտ և նրան անհրաժեշտ է եղել քիմիաթերապիա[19]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Թանչարոենը կատակերգական վեբ սերիալի լավագույն սցենարի համար շահել է «Streamy» մրցանակ («Սարսափելի բժշկի երաժշտական բլոգը» սերիալի համար)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.tv.com/people/maurissa-tancharoen-whedon/
- ↑ 2,0 2,1 http://www.brainyquote.com/quotes/quotes/m/maurissata662090.html
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.mtv.com/artists/maurissa-tancharoen/biography/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://famousdude.com/3285-maurissa-tancharoen.html
- ↑ http://www.comicvine.com/creators/?letter=M&page=37&sortBy=
- ↑ http://www.comicvine.com/dollhouse-epitaphs/4050-36059/credits/
- ↑ 8,0 8,1 Charles Lyons. "Revolution catches FBI pitch", Daily Variety Gotham, June 11, 2001, page 6: " 'This is my first official gig as a screenwriter,' Tancharoen said. 'It's a break for me, and I am so grateful for the opportunity. Revolution is an amazing place to be.' "
- ↑ Mike Hale (օգոստոսի 2, 2008)։ «In Online Musical, the Mad Doctor Is In»։ The New York Times։ էջ 7 Arts։ ISSN 0362-4331։ Վերցված է հոկտեմբերի 20, 2011
- ↑ «Spartacus Gods Of The Arena Episode 3 Photo Preview»։ Cinemablend.com։ 2011-01-29։ Վերցված է 2012-07-26
- ↑ Liz Shannon Miller. "Dr. Horrible DVD: Yes, it's worth your money," Archived 2008-12-13 at the Wayback Machine. NewTeeVee.com, December 10, 2008.
- ↑ Listen To Joss Whedon Put Shakespeare's Words To Music
- ↑ @MoTancharoen (օգոստոսի 17, 2009)։ «#1 on itunes! Wow. And yes ...»։ twitter.com։ Վերցված է հոկտեմբերի 20, 2011։ «#1 on itunes! Wow. And yes that's me dancing, and yes, I sing on the bg vocals. @theguild rocks! #datemyavatar video!!!»
- ↑ «Joss Whedon Writes Thank You Letter to Fans for Years of Support, 'Avengers' Success»։ Hollywood Reporter։ 2012-05-09։ Վերցված է 2012-07-26
- ↑ Caroline van Oosten de Boer, Milo Vermeulen (2012-05-09)։ «The Purple - Purple prose»։ Whedonesque.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2012-07-26
- ↑ Exclusive: Jed Whedon and Maurissa Tancharoen Archived 2008-07-19 at the Wayback Machine. (interview), DoctorHorrible.net, July 19, 2008. Retrieved 2009-02-21. (includes audio)
- ↑ Official Dr. Horrible Twitter updates: Maurissa and Jed are getting married in less than 48 hours Maurissa Tancharoen Whedon
- ↑ Maurissa Tancharoen - IMDb
- ↑ Warrior Princess: Maurissa Tancharoen Whedon finds support through friends and family Archived 2014-09-03 at the Wayback Machine. lupus.org. Retrieved January 26, 2013.
|