Մորին Օ’Հարա
Մորին Օ’Հարա անգլ.՝ Maureen O'Hara | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Հասակը | 1.73 մ | ||||||||
Ծնվել է | օգոստոսի 17, 1920[1][2][3][…] | ||||||||
Ծննդավայր | Ռենելա, Իռլանդիա[4] | ||||||||
Մահացել է | հոկտեմբերի 24, 2015[5][1][2][…] (95 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Բոյսե, ԱՄՆ[6] | ||||||||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||||||||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[7] | ||||||||
Մասնագիտություն | գրող, ինքնակենսագիր, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1938-2000 | ||||||||
Ժանրեր | վեսթեռն | ||||||||
Ամուսին(ներ) | Ջորջ Հ. Բրաուն (չեղյալ է համարվել)[8] | ||||||||
Երեխա(ներ) | Բրուկլին ՖիցՍիմոնս[9] | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Բեմբի և Golden Boot Awards? | ||||||||
IMDb | ID 0000058 | ||||||||
ԿինոՊոիսկ | ID 124727 | ||||||||
|
Մորին Օ'Հարա (անգլ.՝ Maureen O'Hara, իսկական անուն ազգանունը՝ Մորին ՖիցՍիմոնս, անգլ.՝ Maureen FitzSimons, օգոստոսի 17, 1920[1][2][3][…], Ռենելա, Իռլանդիա[4] - հոկտեմբերի 24, 2015[5][1][2][…], Բոյսե, ԱՄՆ[6]), ծնունդով իռլանդացի ամերիկյան դերասանուհի և երգչուհի, 1930-1950-ական թթ. ամերիկյան կինոյի նշանավոր դերասանուհիներից մեկը։
Ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Ռանելագ արվարձանում 1920 թվականին[10]։ Նա ընտանիքի 6 երեխաներից մեկն էր, հայրը՝ Չառլզ Ստյուարտ Փառնել ՖիցՍիմոնը գործարար էր, իռլանդական «Շեմրոկ Ռովերս» ակումբի համասեփականատերերից մեկը, իսկ մայրը՝ Մարգարիտա Լիլբըրն ՖիցՍիմոնը օպերաին երգչուհի, իսկ կարիերայի ավարտից հետո կանացի հագուստի խանութի սեփականատեր[11]։
Կինոյում աշխատելու փորձեր արել է Լոնդոնում սովորելու տարիներին, և մի առիթով ասել է
![]() |
Եթե կինոն սա է, ապա ես չեմ ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ դրա հետ - "If this is the movies, I want nothing to do with them!"
|
![]() |
Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում, դրանցից առավել նշանավորներից են՝
- «Ճամայկա» պանդոկը» - 1939
- «Կուզիկը Նոտր Դամից» - 1939
- «Պարիր աղջիկ, պարիր» - 1940
- «Ինչ կանաչ էր իմ հովիտը» - 1941
- «Սև կարապը» - 1942
- «Հրաշք 34-րդ փողոցի վրա» - 1947
- «Բաղդադի թագուհին» - 1949
- «Ռիո Գրանդե» - 1950
- «Խաղաղ մարդը» - 1952
- «Լեդի Գոդիվան Քովենթրիից» - 1955
- «Արծվի թևերը» - 1957
- «Մեր մարդը Հավանայում» - 1959
- «Թակարդ ծնողների համար» - 1961
- «Կհասկանա միայն միայնակը» - 1991
Խաղացած ֆիլմերի մի մասի ռեժիսորը Ջոն Ֆորդն էր, իսկ խաղընկերը՝ Ջոն Ուեյնը։ 2004 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրական «Tis Herself» վերնագրով գիրքը։ Նույն տարում Իռանդիայի կինոյի ակադեմիան նրան մրցանակ է շնորհել «Կյանքում ունեցած ձեռքբերումների համար»։
Կյանքի վերջին տարիներին Մորին Օ'Հարան որևէ գործունեությամբ հիմնական չի զբաղվել, փոփոխաբար բնակվել է իր մի քանի տներում՝ Իռլանդիայի Գլենգարիֆֆ գյուղում, ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում կամ Վիրջինյան կղզիներում[13]։
2014 թ. նոյեմբերին 94-ամյա դերասանուհին ստացել է պատվավոր «Օսկար» համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20090108232853/http://www.tcm.com/thismonth/article/?cid=161244
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.irishtimes.com/news/ireland/irish-news/actor-maureen-o-hara-dies-aged-95-1.2405089
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.thejournal.ie/maureen-ohara-rip-2408512-Oct2015/
- ↑ «Maureen O'Hara»։ Nndb.com։ Վերցված է 26 հունիս 2013
- ↑ Vallance Tom (9 հունվար 2001)։ «Obituary: George H. Brown»։ The Independent]]։ Վերցված է 27 մարտ 2009
- ↑ https://www.imdb.com/name/nm0280617/bio
- ↑ Flynn John; Jerry Kelleher (2003)։ Dublin Journeys in America։ High Table Publishing։ էջեր 148–149։ ISBN 0-9544694-1-0
- ↑ «Maureen O'Hara»։ Turner Classic Movies։ Վերցված է 5 փետրվար 2009
- ↑ «Maureen O'Hara»։ Qwest.net։ Վերցված է 7 մայիս 2010
- ↑ Ryan Conor (21 սեպտեմբերի 2012)։ «O'Hara's former aide fears for star's wellbeing»։ Irish Examiner։ Վերցված է 26 հունիս 2013
- ↑ http://www.oscars.org/governors-awards/2014/maureen-ohara
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Internet Movie Database կայքում
- ԿինոՊոիսկ կայքում
- Մորին Օ’Հարա Peoples.ru կայքում
- TCM Movie Database կայքում
- Photo gallery
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Իռլանդիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 2015 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Իռլանդացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ