Մոսկվայի պետական համալսարանի գիտնականների ծառուղի
![]() Գիտնականների ծառուղու մի հատվածը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշահամալիր և հուշարձան |
Ստեղծում | 1953 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Ramenki District? |
Շինության ձև | Հուշակոթողային-պուրակային համակառույց |
Նյութ | գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Գիտնականների ծառուղի (ռուս.՝ Аллея учёных), հուշակոթողային-պուրակային համակառույց, որը գտնվում է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) գլխավոր շենքի մուտքի դիմաց` Վորոբյովի գորիի կողմից։ Բաղկացած է գիտության և մշակույթի ռուսաստանցի գործիչների տասներկու հուշարձան-կիսանդրիներից, որոնք տեղադրված են շատրվաններով ավազանի երկայնքով։ Քանդակները տեղադրված են համաչափ ավազանի կողեզրերի երկայնքով` վեցական յուրաքանչյուր կողմում։ Կոթողները ստեղծվել են 1949 թվականից մինչև 1953 թվականը[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանները տեղադրվել են 1953 թվականին։ Գեղարվեստական ցուցահանդեսների և համայնապատկերների տնօրենությունը ՄՊՀ-ի գլխավոր շենքի ճարտարապետների հետ համատեղ որոշել են բոլոր արձանների միասնական պարամետրերը. բարձրությունը` 104 սմ, քանդակների գլուխների բարձրությունը` 47 սմ, յուրաքանչյուր պատվանդանի չափսերը` 202,5×202,5 սանտիմետր[3][4]։
Բոլոր կոթողները «Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շենքերի համալիր» համակառույցի մի մասն են։ 1987 թվականին այն վերցվել է կառավարության պաշտպանության ներքո, և նրան շնորհվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[5]։
2017 թվականին ծառուղին վերականգնվել է։ Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովն այսպես էր նկարագրել համալիրի վիճակը մինչև վերանորոգումը.
![]() |
Հուշարձանները տեղադրվել էին Գիտնականների ծառուղում 1953 թվականին, վերջին անգամ նրանք վերանորոգվել էին մոտ 15 տարի առաջ. այն ժամանակվանից, ինչպես և բոլոր քաղաքային կոթողները, դրանք ծածկվել էին փոշու և մրի շերտով, տեղ-տեղ քայքայվել էին, և փոխարինման կարիք ունեին հին մածիկապատումները։ Դմիտրի Մենդելևի կիսանդրու հիմքը նստել էր, պահանջվում էր դրա ամրացում[3]։ | ![]() |
Աշխատանքների ընթացքում մասնագետները կիսանդրիները մաքրել են աղտոտվածությունից, կարերն ու ճաքերը լցրել են հատուկ հանքային և պալիմերային նյութերով, վերականգնել են կորուստները, քսել շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից պաշտպանող և հետագա քայքայումը կանխարգելող նյութ։ Հուշակոթողների հիմքերը, մրջնանոցների առաջացման վայրերում, մշակվել են հատուկ պաշտպանիչ միջոցներով[3][4][6]։
Հուշարձանների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնական | Քանդակագործ | Կոդը Մոսկվայի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում |
---|---|---|
Ալեքսանդր Գերցեն | Սերգեյ Կոնյոնկով | № 13780671 |
Վասիլի Դոկուչաև | Իգոր Կրեստովսկի | № 13780530 |
Նիկոլայ Ժուկովսկի | Մատվեյ Մանիզեր | № 13780723 |
Նիկոլայ Լոբաչևսկի | Նիկոլայ Դիդիկին | № 13780575 |
Միխայիլ Լոմոնոսով | Իոսիֆ Կոզլովսկի | № 13780635 |
Դմիտրի Մենդելեև | Մատվեյ Մանիզեր | № 13780618 |
Իվան Միչուրին | Մատվեյ Մանիզեր | № 13780538 |
Իվան Պավլով | Մատվեյ Մանիզեր | № 13780547 |
Ալեքսանդր Պոպով | Մարիա Լիտովչենկո | № 13780655 |
Կլիմենտ Տիմիրյազև | Սերգեյ Մերկուրով | № 13780626 |
Պաֆնուտի Չեբիշև | Իոսիֆ Ռաբինովիչ | № 13780704 |
Նիկոլայ Չեռնիշևսկի | Գեորգի Ներոդա | № 13780536 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Зорин, 2006, էջ 391
- ↑ Кожевников, 1976, էջ 105
- ↑ 3,0 3,1 3,2 «На Аллее ученых МГУ завершена реставрация 12 бюстов». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2017 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 4,0 4,1 «Реставрация 12 бюстов завершена на Аллее ученых МГУ». m24.ru. 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Решение о принятии под государственную охрану зданий памятников архитектуры советского времени». Единый государственный реестр объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации. 1987 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «В Москве отреставрировали памятники на Аллее ученых МГУ». ՌԻԱ Նովոստի. 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Вострышев, 2010, էջ 15
- ↑ Двинский, 1964, էջ 288
- ↑ Молокова, Фролов, 1997, էջ 279
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вострышев М. И. Москва: все улицы, площади, бульвары, переулки. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — 688 с. — ISBN 978-5-699-33874-0
- Двинский Э. Я. Москва: спутник туриста. — М.: Московский рабочий, 1964. — 654 с.
- Туризм и рекреация / Зорин И. В., Кружалин В. И., Некипелов А. Д., Шпилько С. П. — М.: РИБ "Туризм", 2006. — 400 с. — ISBN 5980250093, 9785980250096
- Кожевников Р. Памятники и монументы Москвы. — М.: Московский рабочий, 1976. — 167 с.
- Молокова Т. А., Фролов В. П. История Москвы в памятниках культуры к 850-летию столицы. — М.: Московский лицей, 1997. — 360 с.