Իվան Միչուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Միչուրին
Иван Мичурин
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1855[1]
Michurovka, Pronsk County, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 7, 1935(1935-06-07)[2][3][4] (79 տարեկան)
Միչուրինսկ, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄիչուրինսկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան, գենետիկ և pomologist
Գործունեության ոլորտկենսաբանություն և բուսաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Եղել է գիտական ղեկավարԻոսիֆ Գորշկով, Sergey Isayev? և Pavel Yakovlev?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Miciurin
Կայքimichurin.narod.ru/Index.html
 Ivan Vladimirovich Michurin Վիքիպահեստում

Իվան Վլադիմիրովիչ Միչուրին (ռուս.՝ Иван Владимирович Мичурин, հոկտեմբերի 15 (27), 1855[1], Michurovka, Pronsk County, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1935(1935-06-07)[2][3][4], Միչուրինսկ, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենսաբան, ԽՍՀՄ-ում պտղատու, հատապտղատու և այլ կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1935), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935)։

Պտղատու բույսերի նոր սորտերի ստացման աշխատանքները սկսել է 1875 թվականին, Տամբովի նահանգի Կոզլով (այժմ՝ Միչուրինսկ) քաղաքում։ 1899 թվականին քաղաքի մերձակայքում ձեռք է բերել նոր հողամաս, որտեղ աշխատել ու ապրել է մինչև կյանքի վերջը։ Իվան Միչուրինի հետազոտությունները գնահատվել և ծավալվել են միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Վլադիմիր Իլյիչ Լենինի ցուցումով Իվան Միչուրինի փորձարարական տնկարանը 1922 թվականին վերափոխվել է պետական հիմնարկության, որի բազայի վրա 1928 թվականին կազմակերպվել է պտղատու-հատապտղատու կուլտուրաների սելեկցիոն-գենետիկական կայան (1934 թվականից՝ Իվան Միչուրինի անվան կենտրոնական գենետիկական լաբորատորիա)։ Իվան Միչուրինը մեծ ավանդ ունի գենետիկայի զարգացման գործում։ Նա ուսումնասիրել է ժառանգականությունը՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների և արտաքին միջավայրի հետ, ստեղծել ուսմունք դոմինանտության մասին։ Ապացուցել է, որ դոմինանտությունը պատմական կատեգորիա է և կախված է ելակետային ձևերի ժառանգականությունից, օնտոգենեզից և ֆիլոգենեզից, հիբրիդների անհատական աոանձնահատկություններից, ինչպես նաև դաստիարակման պայմաններից։ Հիմնավորել է արտաքին պայմանների ազդեցությամբ գենոտիպի փոփոխման հնարավորությունը։ Իվան Միչուրինը գյուղատնտեսական կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիրներից է։ Նրա մշակած կարևորագույն հարցերն են՝ միջսորտային և հեռավոր հիբրիդացումը, հիբրիդների դաստիարակման մեթոդները՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների հետ, դոմինանտության կառավարումը, մենտորի մեթոդը (զարգացող հիբրիդի հատկանիշների փոփոխումը պատվաստացուի կամ պատվաստակալիդ ազդեցությամբ), սերմնաբույսերի գնահատումը և ընտրությունը, ֆիզիկական և քիմիական գործոնների օգնությամբ սելեկցիայի պրոցեսի արագացումը։ Ստեղծել է տրամախաչման համար ելակետային ձևերի զույգ ընտրության տեսությունը, հաստատել, որ ինչքան հեռու են տրամախաչվող բույսերի զույգերը, այնքան հիբրիդային սերմնաբույսերը հեշտ են հարմարվում նոր պայմաններին։ Առաջարկել է հեռավոր հիբրիդացման ժամանակ անհամատեղելիության գենետիկական պատնեշի հաղթահարման մեթոդներ՝ երիտասարդ հիբրիդների փոշոտումը առաջին ծաղկման ժամանակ, նախնական վեգետատիվ մերձեցումը, միջնորդի կիրառումը, փոշոտումը՝ ծաղկափոշու խառնուրդով են։ ԽՍՀՄ-ում շրջանացված են հետնյալ միչուրինյան սորտերը․ խնձորենու՝ Պեպին շաֆրանկա, Սլավյանկա, Բեսսեմյանկա, Միչուրինսկայա, Բելֆլյոր-կիտայկա և այլն, տանձենու՝ Բերեզիմնյայա Միչուրինա, բալենու՝ Նադեժդա Կրուպսկայա, Պլոդորոդնայա Միչուրինա և այլն։ Իվան Միչուրին պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 566