Իոսիֆ Գորշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Գորշկով
Ծնվել էսեպտեմբերի 6, 1896(1896-09-06)
Ժերնովնոե (գյուղ, Դոլգորուկովսկի շրջան), Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 21, 1965(1965-10-21) (69 տարեկանում)
Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտկենսաբանություն
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԻվան Միչուրին
ՊարգևներԼենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Իոսիֆ Գորշկով (ռուս.՝ Иосиф Степанович Горшков, սեպտեմբերի 6, 1896(1896-09-06), Ժերնովնոե (գյուղ, Դոլգորուկովսկի շրջան), Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1965(1965-10-21), Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական-ծագումնաբան, սելեկցիոներ-պտղաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր, Լենինի անվան ՀամԳԳԱ թղթակից-անդամ (1956): Պտղային, հատապտղային, դեկորատիվ, բանջարանոցային, բոստանային և այլ կուլտուրաների սելեկցիայի բնագավառի մասնագետ: 1935-1965 թվականներին եղել է Իվան. Միչուրինի անվան պտղատու բույսերի գենետիկայի և սելեկցիայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Գորշկովը ծնվել է Օռլովի նահանգի Ելեցկի գավառի Ժերնովնոե գյուղում (ներկայումս գյուղը գտնվում է Լիպեցկի մարզի Դոլգորուկովսկի շրջանում): 1914 թվականին ավարտել է Պենզայի այգեգործության ուսումնարանը: Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է: 1917 թվականից Ելցում աշխատել է որպես այգեգործ: 1919-1920 թվականներին Կոզլովի գավառում աշխատել է այգեգործության գծով հրահանգիչ: Կոզլովում ծանոթացել է Իվան Միչուրինի աշխատանքներին և դարձել նրա օգնականներից մեկը: 1921 թվականին ղեկավարել է Տրոիցկի տնկարանային բաժանմունքը (տեղաբաշխված է նախկին Տրոիցկի տղամարդկանց մենաստանի հողերում), որը 1923 թվականին վերակազմավորվում է Իվան Միչուրինի անվան փորձարարական տնկարանի: Գորշկովի ղեկավարությամբ տնկարանը վերափոխվում է քիմիական, բջջաբանական, էլեկտրոանալիտիկ լաբորատորիաներով, Միչուրինի նվաճումների թանգարանով, օդերևութաբանական կայանով, ջերմոցներով և բազմաթիվ պահեստարաններով ամբողջական գիտական կենտրոնի[1]: 1928 թվականին նրա բազայի վրա ձևավորվում է Պետական սելեկցիոն- ծագումնաբանական կայանը, 1934 թվականից` Իվան Միչուրինի անվան Կենտրոնական ծագումնաբանական լաբորատորիան (ԿԾԼ): 1935-1965 թվականներին եղել է Կենտրոնական ծագումնաբանական լաբորատորիայի տնօրեն: Ընտրվել է ՌՍՖՍՀ 4-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր (1955-1959)[2]:

Գորշկովը համարվում է պտղա-հատապտղային կուլտուրաների պետական սերմափորձարկման համակարգի կազմակերպիչներից մեկը, 68 տպագրված աշխատությունների և ագրոբիոլոգիայի հարցերով 180 հոդվածների հեղինակ է, մի շարք պտղատեսակների հեղինակ է` այդ թվում «Այգու զարդ» և «Գորշկովյան խնձորի» ու «շքեղազարդ տանձի»:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի 3 շքանշան (նույն թվականին 01.12.1944, 18.10.1956)
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի 2 շքանշան
  • Ի. Վ. Միչուրինի անվան Ոսկե մեդալ (1966)
  • ԽՍՀՄ և ԺՏՆՑ մեդալներ

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иван Владимирович Мичурин: Его жизнь и работа: К дню пятидесятилетия науч.-практ. деятельности. - М.: Новая деревня, 1925. - 51 с.
  • Виноград в Тамбовской области / Соавт. Г. С. Бузумен; ВАСХНИЛ. - Тамбов: Тамб. правда, 1949. - 71 с.
  • Мичуринскую агробиологическую науку на службу коммунизму / Упр. с.-х. пропаганды Тамб. обл. упр. сел. хоз-ва. - Тамбов: Тамб. правда, 1952. - 58 с.
  • Культура орешника-лещины / Упр. с.-х. пропаганды Тамб. обл. упр. сел. хоз-ва. - Тамбов: Тамб. правда, 1954. - 27 с.
  • Достижения и методы И. В. Мичурина - основа советского растениеводства. - М., 1958. - 42 c.
  • Статьи по плодоводству. - М.: Сельхозгиз, 1958. - 508 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Елисеев В., Филимонов Н. Горшков Иосиф Степанович // Липецкая энциклопедия : в 3-х т. / ред.-сост. Б. М. Шальнев, В. В. Шахов. - Липецк, 1999. - Т. 1. - С. 281.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лебедев В. А. Иван Владимирович Мичурин, 1855—1935. — М., 1950. — (Серия «ЖЗЛ»).
  2. Депутаты Верховного Совета РСФСР IV-го созыва (1955—1959)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]