Մոնռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մոնռոյ
իսպ.՝ Monroy[1]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես204,45 կմ²
ԲԾՄ378±1 մետր
Բնակչություն899 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10194
Ավտոմոբիլային կոդCC
Մոնռոյ (Իսպանիա)##
Մոնռոյ (Իսպանիա)

Մոնռոյ (իսպ.՝ Monroy), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայում։ Զբաղեցնում է 204,45 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 984։ Բնակավայրին լայն ճանաչում է բերել 14-րդ դարի սկզբներին կառուցված ամրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնռոյի ներկայիս տարածքում մարդիկ սկսել են բնակություն հաստատել դեռ բրոնզեդարյան ժամանակներում. հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են դրա բազմաթիվ վկայություններ, որոնցից ամենաարժեքավորը՝ ոսկե հնագույն մի ապարանջան ներկայումս պահվում է Կասերեսի թանգարանում։ Մեր թվականությունից առաջ չորրորդ դարում այստեղ եղել է հին հռոմեական բնակավայր։ Հետագայում տիրել են վեստգոթերը, այնուհետև՝ մավրերը։ 1309 թվականին տարածաշրջանի սեփականատեր են դարձել ազնվականական Մոնռոյ տոհմի ներկայացուցիչները։ Էրման Պերես դե Մոնռոյը ձեռնարկել է ամրոցի շինարարությունը։ Հետագա դարերի ընթացքում այն բազմիցս վերակառուցվել է, ավելի ու ավելի ամրացվել ու հզորացվել։

Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Գառովիլյասի դատական տարածաբաժնի կազմում[3]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 155 տուն և 851 բնակիչ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից ի վեր՝ Մոնռոյի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[4][5]

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը
  • Մոնռոյի ամրոց
  • Ծխական կաթոլիկ եկեղեցի[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Municipio Código INE -10-125
  4. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial= (INE)|fechaacceso=21 de junio de 2011}}
  5. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial= (INE)|fechaacceso=21 de junio de 2011}}
  6. LISTAR POR LOCALIDAD DE PARROQUIAS [1] Արխիվացված 2012-11-30 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • García Mogollón, Florencio-Javier - Historia Arquitectónica de la Iglesia Parroquial de Santa Catalina de Monroy (Cáceres), 2009, ISSN= 0213-2214}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնռոյ» հոդվածին։