Մոհամեդու Ուլդ Սլախի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամեդու Ուլդ Սլախի
արաբ․՝ محمد ولد صلاحي‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1970(1970-12-31) (53 տարեկան)
ԾննդավայրRosso, Մավրիտանիա
Քաղաքացիություն Մավրիտանիա
Մասնագիտությունգրող, ճարտարագետ և telecommunications engineer
ԱնդամությունԱլ-Կաիդա
 Mohamedou Ould Slahi Վիքիպահեստում

Մոհամեդու Ուլդ Սլախի (արաբ․՝ محمدو ولد الصلاحي‎‎, դեկտեմբերի 31, 1970(1970-12-31), Rosso, Մավրիտանիա), մավրիտանցի, որ առանց որևիցե մեղադրանքի պահվել է ԱՄՆԳուանտանամոյի բանտում 2002 թվականից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 17-ը։ Սլախին ենթարկվել է ընդլայնված մեթոդով հարցաքննության։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլախի Մոհամեդու Ուլդը ծնվել է Մավրիտանիայի Տրարզա շրջանի Ռոսո քաղաքում։ Մուհամեդուն շահած դրամաշնորհով սովորել է Գերմանիայում։ 1990-ական թվականներին Սլախին համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ անց է կացրել «Ալ-Կաիդա» մարզական ճամբարում և կռվել է Աֆղանստանում երկրի կոմունիստական կառավարության դեմ, որին աջակցում էր ԱՄՆ-ն։ Այնուհետև Մոհամեդուն վերադարձել է Գերմանիա, հետո փորձել է տեղավորվել Կանադայում, սակայն 2002 թվականին վերադարձել է Մավրիտանիա[1]։

Այդ ժամանակ խզվել էր այսպես կոչված «Միլենիումի պայմանագիրը», որն ամբողջ աշխարհում միաժամանակ մի քանի քաղաքների վրա հարձակում գործադրելու փորձ էր և պետք է տեղի ունենար 2000 թվականի հունվարի 1-ին։ Գործի գլխավորը` Ահմեդ Ռեամը, այցելում է Քվեբեկի նույն մզկիթը, որն այցելել էր Ուլդ Սլախին։ Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում էին Սլախիին ներկայացնել որպես երկրորդ գլխավոր մեղադրյալ, բայց չեն կարողացել ապացուցել[1]։

Սակայն ամերիկյան իշխանությունների համար Սլախին արդեն հնարավոր կասկածյալների շարքում էր, և սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո նրանով նորից հետաքրքրվել են։ Մոհամեդի զարմիկը` Աբու Խաֆսը, Ուսամա բեն Լադենի աջ ձեռքն էր։ Սլախին, ի տարբերություն ազգականի, բացարձակ չէր թաքնվում իշխանությունից[1]։

Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Մավրիտանիայում Ուլդ Սլախին ձերբակալվում է։ Նա պնդում է, որ մինչ Գուանատանամոյի բանտ տեղափոխելը նրան հարցաքննել են Հորդանանում և Աֆղանստանում։ Սլախին Գուանատանամոյի բանտում է գտնվել 2002 թվականի օգոստոսից, բայց նրան որևէ մեղադրանք չի ներկայացվել։ Ըստ փաստաբան Նենսի Հոլանդերի խոսքերի` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հրամայել է Մոհամեդուի հարցում օգտագործել «հարցաքննման հատուկ մեթոդներ»[1][2]։

Մոհամեդուն Գուանտանամոյի բանտից ազատվել է միայն 2016 թվականի հոկտեմբերի 17-ին, բանտարկումից ավելի քան 14 տարի հետո։ Ազատվելուց հետո նա վերադարձել է Մավրիտնիա։

2021 թվականի հունվարի 29-ին «New York Review of Books» ամսագրում լույս է տեսնում Սլախիի և Գուաանտանտամոյի վեց նախկին բանտարկյալների բաց նամակը, կոչ անելով ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին փակել ճամբարը։

Գուանտանամոյի օրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդուն անգլերեն է սովորել բանտում և ձեռագիր գրել է իր օրագրի 466 էջ[2]։ Իր փաստաբանը ձեռագիրը հանձնել է լրագրող Լարի Սիմսունին, որը խմբագրել է գիրքը։ Գրքի ամեն էջը պետք է ներկայացվեր զինվորական գրաքննիչին։ Մի քանի տարի շարունակ գրքի հրապարակումն արգելվում էր ամերիկյան պաշտոնատար անձանց կողմից։ Հուշագրությունները հրապարակվել են 2015 թվականին, երբ Սլախին դեռ առանց որևէ մեղադրանքի ձերբակալված էր[1][2]։

«Մավրիտանցի» ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրությունները հիմք են դարձել ֆիլմի ստեղծման համար։ Նախագծի մասին հայտարարվել է 2019 թվականի նոյեմբերին։ Նկարահանումները սկսվել են նույն թվականի դեկտեմբերի 2-ին, Հարավային Աֆրիկայում։ Ի սկզբանե ֆիլմը նախատեսված էր անվանել «Կալանավոր համար 760»[3], բայց 2020 թվականի նոյեմբերին ստացել է վերջնական «Մավրիտանցի» անվանումը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի փետրվարի 12-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Общественное пытание». 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 ««Գուանտանամոյի կալանավորի օրագիրը» կալանավորը ԱՄՆ-ի ամենասարսափելի բանտի մասին գիրք է գրել». 2015 թ․ հունվարի 21. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  3. Jodie Foster, Tahar Rahim & Shailene Woodley Board ‘Prisoner 760’, STX Launching At AFM
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդու Ուլդ Սլախի» հոդվածին։