Մոհամադ Ալի Ֆարդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամադ Ալի Ֆարդին
Ծնվել էապրիլի 7, 1930(1930-04-07)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էապրիլի 6, 2000(2000-04-06) (69 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԳերեզմանԲեհեշտ-է Զահրա
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասան, սցենարիստ և կինոռեժիսոր

Մոհամադ-Ալի Ֆարդին (պարս.՝ محمدعلی فردین, ապրիլի 7, 1930(1930-04-07), Թեհրան, Իրան - ապրիլի 6, 2000(2000-04-06), Թեհրան, Իրան), իրանցի ականավոր դերասան, կինոռեժիսոր և ազատ ոճի ըմբիշ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարդինը ծնվել և մեծացել է Թեհրանի հարավային աղքատ թաղամասում[1]։ Նա երեք երեխաներից ավագն էր[1]։ Վաղ հասակից հրապուրվել է ըմբշամարտով, աչքի ընկել պարապմունքների ու մրցումների ժամանակ։ Դպրոցն ավարտելուց հետո անդամագրվել է ռազմաօդային ուժերին։ Զորացրվելով՝ շարունակել է ըմբիշի կարիերան, արծաթե մեդալ է նվաճել 1954 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, հաջորդ տարում էլ զբաղեցրել է չորրորդ տեղը[1]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարդինն իրանական կինոյի համբավված, առաջատար դերասան էր, հայտնի էր « Սրտերի արքա» պատվանունով, որը նրան տրվել էր իրանական համանուն ֆիլմում ( Սոլթան Ղալբհա ) գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելուց հետո։

Նա փառքի է հասել 1960-ականներին։ Միջին իրանցիների համար նա հերոսական կերպար էր և ոչ իրանական կինոաստղերի այլընտրանք էր հանդիսանում։ Նկարահանվել է հիմնականում կարծրատիպային դերերում՝ մարմնավորելով ոսկե սիրտ ունեցող, խեղճ, կոպիտ տղայի, ով վերջում նվաճել է աղջկան։ Նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերից են « Behesht Door Nist»-ը, «Ghazal»-ը և «Ganje Qarun»-ը։ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նա նկարահանվել է ևս երկու ֆիլմում՝ Բար Ֆարազ-է-Ասեմանհա և Բարզախիհա ։

Ֆարդինը նկարահանվել է նաև հնդկա-իրանական բոլիվուդյան «Սուբահ օ Շամ» ֆիլմում[2] (1972), որտեղ նրա խաղընկերներն են Վահիդա Ռեհմանը, Սանջև Կապուրը, Սիմին Ղաֆարին և Ազարը։ Ֆիլմի ռեժիսորն է Թապի Չանակյան։ Նրա ձայնը ֆիլմում կրկնօրինակել է Սաթյեն Կապպուն։

Հետհեղափոխական սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի հետհեղափոխական գրեթե ողջ շրջանում Ֆարդինին արգելել են աշխատել կինոյում։ Նա կարողացել է նկարահանվել միայն մեկ՝ «Բարզախի -հա» ֆիլմում, որը թողարկվել է 1982 թվականին և հանգեցրել ցմահ արգելանքի։ Եվս մեկ ֆիլմ՝՝ կինոռեժիսորԻրաջ Ղադերիի The Imperiled-ը, գլխավոր դերերում ունեցել է չորս նախահեղափոխական տղամարդ աստղեր։ Օտար ներխուժմանը դիմակայելու իր հայրենասիրական պատմությամբ դա Ֆարդինի, Մալեք-Մոտիեյի, Ղադերիի և Ռադի համար հնարավորություն էր հետհեղափոխական մթնոլորտում վերստին դրսևորվելու որպես դերասան, վերականգնելու իրենց վտանգված դերասանական կարիերան։ Ֆիլմը հիթային էր և կինոթատրոններում ցուցադրվելու իր կարճ ժամանակահատվածում դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ բերած իրանական ֆիլմը։ Բայց շուտով այն արգելվեց, և, հետևաբար, չորս դերասաններին արգելեցին աշխատել։ Ֆիլմի հեղինակը նախահեղափոխական դարաշրջանում կայացած գրող և ռեժիսոր Սաիդ Մոթալեբին էր։ Նա բազմիցս պատմել է այն մասին, թե ինչպես են արգելվել ֆիլմն ու դերասանները[3]։ Մոթալեբին գրում է.

Մի ուրբաթ պարոն Մոհսեն Մախմալբաֆը հավաքեց մի քանի հոգու, և նրանք սկսեցին ստորագրահավաք մի խնդրագրի համար, որտեղ գրված էր. «Մենք հեղափոխություն ենք արել, մինչդեռ այս դերասանները օրինազանցներ են»։ Ստորագրությունները հավաքում էին հենց թատրոնի դիմաց՝ Թեհրանի համալսարանի մոտ գտնվող Հեղափոխության հրապարակում։ Ասում էին. «Տեսեք, թե ինչպես են թատրոնները մարդաշատ, իսկ ուրբաթ օրը աղոթատեղիները՝ ամայի»։ Այդպես արգելեցին իմ ֆիլմը[4]։ Հետո մի լրագրող, որին ուղարկել էին մեր ֆիլմի մասին ինչ-որ բան հարցնելու, գնաց ու ասաց այն ժամանակվա վարչապետին ( Միր-Հոսեյն Մուսավիին ). «Կինոթատրոններում մի ֆիլմ է ցուցադրվում, որի հեղինակները ցանկանում են համոզել, որ հեղափոխության հաղթանակի համար կռված մարդիկ պրոբլեմատիկ են»։ Վարչապետը պատասխանեց. «Դրանք անպիտան մտավորականների մնացորդներ են, որոնք շուտով գնալու են պատմության աղբանոցը»։ Մալեք-Մոտիեյը դարձավ գործազուրկ և իր ավտոտնակը վերածեց հրուշակեղենի խանութի։ Ղադերին բրնձի մի քանի պարկ դրեց իր աշխատասենյակում և դարձավ բրնձի առևտրական։ Ֆարդինն էլ հրուշակեղենի խանութ բացեց, և երբ գնում էի նրան հյուր, դրսում սպասում էի այնքան ժամանակ, մինչև բոլոր հաճախորդները դուրս գային, որպեսզի նա ինձ տեսնելիս չամաչի։ Այս ամենը պայմանավորված էր անտրամաբանական մոլեռանդությամբ, որը ես երբեք չեմ ների[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարդինը մահացավ սրտի կանգի հետևանքով 2000 թվականի ապրիլի 6-ին՝ 69 տարեկան հասակում։ Նրա մահվան լուրը գրեթե անտեսվեց պետական ռադիոյի և հեռուստատեսության կողմից, որը ղեկավարվում էր իսլամական իսթեբլիշմենտի թելադրանքով, իսկ վերջինս հավանություն չէր տալիս նրա դերասանական կարիերային և արգելել էր նրա ֆիլմերը 1979 թվականի հեղափոխությունից հետո։

Մոհամադ Ալի Ֆարդին թաղվել է Թեհրանի Բեհեշթ-է-Զահրա գերեզմանատանը։ Նրա հուղարկավորությանը Թեհրանում մասնակցել է ավելի քան 20000 հոգի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

  1. 1962 : Սոված գելեր (Gorg-haye Gorosneh)
  2. 1965 : Սեր և վրեժ (Eshgh-o Entegham)
  3. 1965 : Սիրուններից սիրունը (Khoshgel-e Khoshgela)
  4. 1966 : Թեհրանի մուրացկանները (Gedayan-e Tehran)
  5. 1966 : The Most Bounteous (Hatam-e Tahei)
  6. 1968 : Սրտերի սուլթանը (Solatan-e Ghalb-ha)
  7. 1969 : Ոսկե դղյակը (Ghasr-e Zarrin)
  8. 1972 : Դժոխք + ես (Jahannam + Man)
  9. 1973 : Գիշերվա պատմություն (Ghesse-ye Shab)
  10. 1975 : Մեծ խոստումը (Gharar-e Bozorg)
  11. 1978 : Ամպերից վեր (Bar Faraz-e Aseman-ha)

Պրոդյուսեր

  1. Gorg-haye Gorosne (1962)
  2. Khoshgel-e Khoshgela (1965)
  3. Sekke-ye Shans (1970)
  4. Jahanam + Man (1972)
  5. Ghesse-ye Shab (1973)
  6. Gharar Bozorg (1975)
  7. Bar Faraz-e Aseman-ha (1978)

Սցենարիստ

  1. Eshgh-o Entegham (1965)
  2. Khoshgel-e Khoshgela (1965)
  3. Hatam-e Tahei (1966)
  4. Solatan-e Ghalb-ha (1968)
  5. Ghesse-ye Shab (1973)

Դերասան

  1. Cheshme-ye Ab-e Hayat (1960)
  2. Farda Roshan Ast (1960)
  3. Faryad-e Nime Shab (1961) - Ամիր
  4. Bive-haye Khandan (1961)
  5. Dokhtari Faryad Mikeshad (1962)
  6. Tala-ye Sefid (1962)
  7. Gorg-haye Gorosne (1962)
  8. Zamin-e Talkh (1962)
  9. Zan-ha Fereshte-and (1963)
  10. Sahel-e Entezar (1963) - Ահմադ
  11. Agha-ye Gharn-e Bistom (1964) - Դաշ Հաբիբ
  12. Masir-e Roodkhaneh (1964) - Մահմուդ
  13. Ensan-ha (1964) - Ամիր
  14. Tarane-haye Roostaei (1964)
  15. Jahanam Zir-e Pa-ye Man (1964) - Յարղոլի
  16. Dehkade-ye Talaei (1965)
  17. Ghahraman-e Gharamanan (1965) - Հասան Ֆերֆերե
  18. Babr-e Koohestan (1965) - Մաջիդ
  19. Eshgh-o Entegham (1965)
  20. Khoshgel-e Khoshgela (1965)
  21. Ganj-e Gharoon (1965) - Ալի բիղամ
  22. Moo Tatalei-e Shahre Ma (1965)
  23. Hatam-e Taei (1966) - Ջալալ
  24. AmirArsalan-e Namdar (1966) - Ամիր Արսալան
  25. Mardi az Tehran (1966)
  26. Gadayan-e Tehran (1966)
  27. Jahan Pahlavan (1966)
  28. Wadi al mot (1967)
  29. Toofan-e Nooh (1967)
  30. Charkh-e Falak (1967) - Մամալ Ֆեշֆեշե
  31. Toofan Bar Faraz-e Patra (1968)
  32. Ed ora... raccomanda l'anima a Dio! (1968) - Սթենլի Մասերիկ
  33. Soltan-e Ghalb-ha (1968) - Սաեդ
  34. Shokooh-e Javanmardi (1968)
  35. Khashm-e Kowli (1968)
  36. Mardan-e Bokos (1968)
  37. Na’re Toofan (1969) - Թուֆան
  38. Donya-ye Por Omid (1969)
  39. Ghasr-e Zarrin (1969) - կրտսեր որդի
  40. Donya-ye poromid (1969)
  41. Behesht Door Nist (1969)
  42. Sekke-ye Shans (1970)
  43. Yaghoot-e Se Cheshm (1970)
  44. Mardi az Jonoob-e Shahr (1970) - Հադի
  45. Kooche Mard-ha (1970) - Ալի
  46. Ayoob (1971) - Այյուբ
  47. Yek Khoshkel va Hezar Moshkel (1971)
  48. Mard-e Hezar Labkhand (1971)
  49. Baba Shamal (1971) - Բաբա Շամալ
  50. Mi’adGah-e Khashm (1971) - Ղադամ
  51. Mardan-e Khashen (1971) - Նասր
  52. Homa-ye Sa’adat (1971) - Արամ
  53. Raze Derakhte Senjed (1971)
  54. Jahanam + Man (1972)
  55. Սուբաղ օ Շամ (պարսկերեն՝ همای سعادت). 1972 թ. հինդ-իրանական ֆիլմ
  56. Jabbar, Sarjookhe Farari (1973)
  57. Ghesse-ye Shab (1973) - Մոհսեն
  58. Shekast Napazir (1974) - Աքբար
  59. Salam bar Eshgh (1974)
  60. Najoor-ha (1974)
  61. Javanmard (1974)
  62. Movazebe Kolat Bash (1975) - Ֆարհադ
  63. Ta’asob (1975)
  64. Gharar-e Bozorg (1975) - Ամիր
  65. Ghazal (1976) - Հոջջաթ
  66. Bar Faraz-e Aseman-ha (1978) - Ռամին / Շահին
  67. Barzakhi-ha (1982) - Սեյյեդ Յակուբ (վերջին կինոդերը)

 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Akrami, 2009
  2. Chanakya, Tapi (1 January 2000), Subha-O-Sham, Վերցված է 28 January 2016-ին
  3. «Highest Grossing Iranian Films». 2011 թ․ մարտի 8.
  4. «Saeed Motalebi on How His Film Was Banned».
  5. «Motalebi: We Were All Dead on the Spot». 2019 թ․ դեկտեմբերի 15.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամադ Ալի Ֆարդին» հոդվածին։