Մոխրի մնացորդներ (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մոխրի մնացորդներ
Little Ashes
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրկենսագրական ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա
Թվականհոկտեմբերի 7, 2008[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորPaul Morrison?[2][3][4]
Սցենարի հեղինակPhilippa Goslett?
ԴերակատարներԽավիեր Բելտրան[4][5], Ռոբերտ Փեթինսոն[3][5], Մեթյու ՄաքՆալթի[3][5], Մարինա Գետել[5], Գարսիա Լորկա, Լուիս Բունյուել, Սալվադոր Դալի և Արլի Ժովեր
Պատմվածքի վայրՄադրիդ
Նկարահանման վայրԲարսելոնա
ԿինոընկերությունAria Films?
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ

Մոխրի մնացորդներ (անգլ.՝ Little Ashes, իսպ.՝ Sin límites), 2008 թվականին նկարահանված իսպանական-բրիտանական դրամա` նվիրված 1920-ականների ու 1930-ականներին Իսպանիայում ստեղծված իրավիճակի դեմ պայքարին, երբ ժամանակաշրջանի երեք ամենատաղանդավոր երիտասարդներ հանդիպում են համալսարանում և որոշում են իրենց աշխարհը փոխելու ծրագիրը: Լուիս Բունյուելն անօգնական է դառնում այն բանից հետո, երբ սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի ու բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ընկերությունը փոխակերպվում է սիրային հարաբերությունների:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին 18-ամյա Սալվադոր Դալին (Ռոբերտ Փեթինսոն) ժամանում է արվեստի դպրոց Մադրիդում: Ուսանողական հանրակացարանը, որտեղ նա տեղավորվում է, ժամանակակից միջավայր ունի, ինչը քաջալերում է Իսպանիայի այդ ժամանակվա ամենապայծառ ուղեղներին: Սալվադորը, ում վիճակված էր դառնալ մեծ արվեստագետ, շուտով գրավում է հանրակացարանի բնակիչների «էլիտայի»` գրող Ֆեդերիկո Գարսիա Լորկայի (Խավիեր Բելթրան) և մեծ ձգտումներ ունեցող Լուիս Բունյուելի (Մեթյու Մաքնալթի) ուշադրությունը: Միասին նրանք ձևավորում են Մադրիդի ամենաժամանակակից արվեստի խմբի կորիզը: Նրանց անձնական կյանքը չափազանց բարդ է դառնում, քանի որ Ֆեդերիկոն մերժում է իր նվիրված ընկերոջը` գրող Մագդալենային (Մարինա Գատել), իսկ Սալվադորն իրեն կապված է զգում Ֆեդերիկոյին: Լուիսը, որն իրեն ավելի ու ավելի օտարված է զգում զույգի մտերմության ֆոնին, որոշում է մեկնել Փարիզ` իրականացնելու իր սեփական նպատակները: Միևնույն ժամանակ Ֆեդերիկոն ու Դալին հեռանում են Մադրիդից ու ամառն անց են կացնում ծովափնյա գյուղում, Դալիի ընտանիքի տանը: Ֆեդերիկոն ընդունվում է Դալիի ընտանիքի կողմից, և նրանց հարաբերություններն ավելի մտերմիկ են դառնում, մինչև մի օր նրանց ընկերությունը ռոմանտիկ բնույթ է ստանում[6]: Մտերմության հետ նրանց հարաբերությունները նաև բարդանում են: Լուիսն այցելում է նրանց համալսարանում ու կասկածներ է ունենում նրանց մտերմության առթիվ: Սալվադորն ինքն էլ մեկնում է Փարիզ: Ընդունվելով բարձր հասարակության կողմից` Սալվադորը շուտով կապվում է Գալայի` ճանաչված մարդկանց հետ իր սիրային կապերով հայտնի, ամուսնացած կնոջ հետ: Վերջին այցելության ժամանակ Ֆեդերիկոն տեսնում է, որ իր ընկերը շատ է փոխվել. թե՛ կենսակերպով, թե՛ քաղաքական հայացքներով:

Հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Սալվադոր Դալիի և բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հարաբերությունների մանրամասները երկար ժամանակ խարդավանքների և բանավեճերի առարկա էին պատմաբանների ու կենսագիրների միջև: «Մոխրի մնացորդներ»-ում Դալիի և Լորկայի զգացմունքները ներկայացված են որպես սիրային հարաբերություններ: 1925-1936 թվականներին, իրենց ընկերության տարիներին, Դալին ու Լորկան փոխանակել են բազմաթիվ նամակներ: Լորկային գրած Դալիի նամակների բնօրինակները պահվում են Մադրիդում, Fundación Federico García Lorca-ում, իսկ Լորկայի կողմից Դալիին գրած ձեռագրերը` Պուբոլում, Fundacion Gala-Salvador Dalí-ում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում: Հայտնի է, որ Լորկան մեծապես տարված է եղել Դալիով այն տարիներին, երբ նկարիչը չի ցանկանցել շփվել Լորկայի հետ: Դալին գրել է.

Aquote1.png Նա համասեռամոլ էր, ինչպես բոլորին է հայտնի, և նա խելագարի նման սիրում էր ինձ: Նա երկու անգամ փորձել է տիրանալ ինձ: Ինձ համար չափազանց տհաճ էր, քանի որ ես համասեռամոլ չէի: Մեր հարաբերություններից ոչինչ չստացվեց: Սակայն իրականում ես զգում էի, որ նա մեծ պոետ է...[7][8] Aquote2.png

Ֆիլմի սցենարի հեղինակ Ֆիլիպա Գոսլեթը ենթադրում է.

Aquote1.png Պարզ է, որ ինչ-որ բան տեղի է ունեցել... Երբ որ կարդում ես նրանց նամակները, ապա ակնհայտ է դառնում, որ ինչ-որ բան կատարվել է...Հարաբերություններն սկսվել են որպես ընկերություն, սակայն վերաճել են սիրային կապի և ֆիզիկական հարաբերությունների, սակայն Դալին չի ցանկացել շարունակել հարաբերությունները[7]: Aquote2.png

Լորկայի ու Դալիի կենսագիր Յան Գիբսոնը գրել է.

Aquote1.png Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ներկայացվում իրավիճակը: Դալին սարսափում էր, երբ իրեն դիպչում էին, այսպիոսվ ես չեմ կարծում, թե Լորկան շատ է առաջ գնացել[7]: Aquote2.png

1930-ականներին, իսպանական ճնշումների տարիներին, Լորկայի սպանության ժամանակ ակնարկ է արվել նաև նրա սեռական կողմնորոշման վերաբերյալ, և դա կարևոր դեր է ունեցել նրա սպանության համար:

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Փեթինսոն-Սալվադոր Դալի
  • Խավիեր Բելթրան- Ֆեդերիկո Գարսիա Լորկա
  • Մեթյու ՄըքՆալթի-Լուիս Բունյուել
  • Մարինա Գատել-Մագդալենա
  • Բրունո Օրո-Պակո
  • Էսթեր Նուբիոլա-Ադել
  • Մարկ Պույոլ-Կարլոս
  • Արլի Ժովեր-Գալա Դալի
  • Սիմոն Էնդրյու-Ֆերնանդո դե Վալ
  • Վիկի Պենե-Մագդալենայի մորաքույր
  • Ռուբեն Արոյո-Ռաֆայել
  • Դիանա Գոմեզ-Անա Մարիա
  • Պեպ Սեզ-արվեստի ուսուցիչ
  • Խուան Պիկո-երիտասարդ սպա
  • Ֆերան Օդի-առաջին պահակ
  • Ադրիա Ալլու-երկրորդ պահակ
  • Ֆերան Լահոզ-Սենոր Միլագրո
  • Քրիստիան Ռոդրիգո- երիտասարդ լրագրող
  • Սուե Ֆլակ-Մադամ
  • Ռամոն Էնրիհ-պրոֆեսոր
  • Խավի Սայլես-առաջին տղամարդ
  • Ֆիլիպա Գոսլեթ և Հաննա Ռութզու-Ֆեդերիկոյի քույրեր
  • Պակո Ալոնսո- գնչու երգիչ

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրի մնացորդների պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնում, «Ռեինդանս» 16-րդ ամենամյա կինոփառատոնի ժամանակ: Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին, ժամը 14:30[9] : Մոխրի մնացորդներն առաջին անգամ ԱՄՆ-ում ցուցադրվել է Miami Gay & Lesbian կինոփառատոնի ժամանակ: Մեծ Բրիտանիայում ֆիլմը DVD տարբերակով թողարկվել է 2009 թվականի հուլիսի 13-ին[10], ԱՄՆ-ում` 2010 թվականի հունվարի 26-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]