Մոխրագույն կիվիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրագույն կիվիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրներ
Ցեղ Կիվիվներ
Տեսակ Մոխրագույն կիվիվ
Լատիներեն անվանում
Vanellus cinereus
(Blyth, 1842)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մոխրագույն կիվիվ[1] (Vanellus cinereus) քարադրների ընտանիքին պատկանող ոչ մեծ թռչուն։

Այս կիվիվի մարմնի երկարությունը հասնում է մինչև 34-37 սմ։ Գլուխը և պարանոցի գունավորումը մոխրագույն է, մոխրագույն շերտը ավելի արտահայտիչ է կրծքավանդակի վրա։ Մեջքը շագանակագույն է, փորը ՝ սպիտակ, իսկ պոչը՝ սև։ Սեռական դիմորֆիզմը բնորոշ չէ բոլոր տեսակների համար, սակայն արուները մի փոքր ավելի մեծ են, քան էգերը։ Երիտասարդ կիվիվների մոտ փետուրները ունեն ավելի արտահայտիչ մոխրագույն երանգ։

Տարբեր տեսակներ բնադրում են հյուսիսարևելյան Չինաստանում և Ճապոնիայում։ Հնդկաստանի հյուսիսարևելյան մասից մինչև Կամբոջայի հյուսիս-արևելք ընկած հատվածում բնակվում է մոխրագույն կիվիվների բնակչության մի մասը։ Ճապոնիայում բնակվող այս թռչունները ձմեռում են Հանսիի կղզու հարավային մասում։

Այս տեսակները չվում են Ռուսաստան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա և Նոր Հարավային Ուելս (Ավստրալիա

Մոխրագույն կիվիվները բույն են դնում ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում՝ խոնավ մարգագետիններում, բրնձի դաշտերում և ճահիճներում։ Նրանք ձմեռում են նաև նմանատիպ վայրերում։ Նրանք սնվում են միջատներով, ճիճուներով և մոլլովներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 82. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն կիվիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն կիվիվ» հոդվածին։