Մշտական այգեպանը
«Մշտական այգեպանը» (անգլ.՝ The Constant Gardener), Ֆեռնանդո Մեյրելեսի դետեկտիվ թրիլլերը[15], որ նկարահանվել է Ջոն Լե Կարրեի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվանագիտական աշխատող Ջասթին Քուեյլը (Ռեյֆ Ֆայնս) ամուսնանում է Տեսսի (Ռեյչել Վայս հետ, ում հետ նրան կապել էր պատահական սիրավեպը։ Վերջինս ինքն է առաջարկում ամուսնանալ, հենց իմանում է, որ Ջասթինը գնալու է աշխատելու Աֆրիկայում։
Տեսսը լրագրող է, որը փորձում է ապացուցել, որ հայտնի դեղագործական ընկերությունները Աֆրիկայի բնակիչների վրա փորձարկում են մշակվող դեղամիջոցներ, որոնց մեծ մասը մշակման փուլում ունենում են սարսափելի կողմնակի ազդեցություններ։ Աֆրիկայում, որտեղ Տեսսն ապրում է ամուսնու հետ, նա գտնում է իրեն համախոհ մի բժշկի, որին նույնպես անհանգստացնում են գլխավոր հերոսուհուն հուզող հարցերը։ Դեսպանական ընդունելությունների ժամանակ Տեսսը ոչ տեղին հարցեր է տալիս դեղամիջոցների փորձարկումների մասին՝ դրանով անհարմար վիճակի մեջ դնելով իր ամուսնուն։
Տեսսն ազատ շփվում է աֆրիկացիների հետ և նույնիսկ գնում է ծննդաբերելու տեղի բնակիչների համար նախատեսված հիվանդանոցում, չնայած ամուսինը կողմ չէ այդ գաղափարին, որովհետև տեղացիներից շատերը հիվանդ են (այդ թվում նաև ՄԻԱՎ-ով)։
Երեխայի մահվամբ ավարտված ողբերգական ծննդաբերությունից հետո Տեսսն ավելի է խորանում փորձարկումների վերաբերյալ իր հետաքննություններում և բավական մոտենում է ճշմարտությանը։ Նա ու իր համախոհ բժիշկը գնում են ուրիշ քաղաք՝ ստանալու համար իրենց անհրաժեշտ տվյալներ, բայց ճանապարհին նրանց դաժանորեն սպանում են։
Տեսսի ամուսինը, որը մինչ այդ միայն խնամում էր իր այգին ու նույնիսկ լսել չէր ուզում կենդանի մարդկանց վրա կատարվող փորձարկումների մասին, որոշում է պարզել կնոջ սպանության պատճառները։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ռեյֆ Ֆայնս | Ջասթին Քուեյլ |
Ռեյչել Վայս | Տեսսա Քուեյլ |
Դենի Հյուսթոն | Սենդի Վուդրոու |
Հյուբերտ Քունդ | Առնոլդ Բլում |
Դենիել Հարթֆորդ | Միրիամ |
Բիլ Նայի | սըր Բեռնարդ Պալեգրին |
Փիթ Փոսթլեթուեյթ | բժիշկ Լորբեր |
Քեյթ Փիրսոն | Փորթեր Քոուլրիջ |
Ջոն Սիբի-Օկումու | բժիշկ Ջոշուա Նգաբա |
Դոնալդ Սամպտեր | Թիմ Դոնոհյու |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոնների։ Ընդհանուր առմամբ այն դրական է ընդունվել քննադատների կողմից. այն ներկայացվել է տարբեր մրցանակների ավելի քան 30 անվանակարգերում՝ արժանանալով շուրջ 10 մրցանակի։
- 2006 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երեք անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, որոնցից վերջինում հաղթել է, և մրցանակի է արժանացել Ռեյչել Վայսը։
- 2006 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունում ֆիլմը ներկայացվել է չորս անվանակարգերում՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն մոնտաժ, լավագույն երաժշտություն, լավագույն ադապտացված սցենար։ Մրցանակի է արժանացել միայն Ռեյչել Վայսը երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար։
- Ֆեռնանդո Մեյրելեսը 2006 թվականին արժանացել է ALMA 2006 մրցանակի ռեժիսորական աշխատանքի համար։
- 2006 թվականին ֆիլմն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի լավագույն մոնտաժի համար (Քլեր Սիմփսոն), ինչպես նաև ներկայացված է եղել նույն մրցանակի ևս ինը անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն բրիտանական ֆիլմ (Ալեքսանդր Քորդայի անվան մրցանակ), լավագույն ռեժիսոր (Դևիդ Լինի անվան մրցանակ), լավագույն ադապտացված սցենար, տղամարդու և կնոջ լավագույն գլխավոր դերակատարումներ, օպերատորական աշխատանք, ձայն և երաժշտություն (Էնթոնի ).
- Ալբերտո Իգլեսիասը 2006 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի ֆիլմի լավագույն երաժշտության համար (Prix France Musique)։
- 2005 թվականին ֆիլմը ներկաացվել է Եվրոպական կինոակադեմիայի Screen International Award մրցանակի։
- Ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի (2006 թվական) լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։
- Ռեյչել Վայսն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար։
- 2005 թվականին ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 BFI Film & TV Database
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Academy Awards Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Carré J. l. The Constant Gardener — 2005.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film279_der-ewige-gaertner.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/wierny-ogrodnik
- ↑ 9,0 9,1 http://www.filmaffinity.com/es/film694609.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0387131/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 http://www.imdb.com/title/tt0387131/fullcredits
- ↑ 13,0 13,1 http://www.metacritic.com/movie/the-constant-gardener
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 http://www.ofdb.de/film/76319,Der-Ewige-G%C3%A4rtner
- ↑ «AFI|Catalog - The Constant Gardener»։ catalog.afi.com։ Վերցված է 2020-02-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայք գրքի ու ֆիլմի մասին
- «Մշտական այգեպանը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մշտական այգեպանը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Իտալերեն ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- Ֆիլմեր բժիշկների մասին
- Ֆիլմեր Աֆրիկայի մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- StudioCanal ֆիլմեր