Մշուշում (ֆիլմ)
Մշուշում ռուս.՝ В тумане | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա[1], պարտիզանների մասին ֆիլմ և ռազմական ֆիլմ |
Թեմա | Բելոռուսական դիմադրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | մայիսի 25, 2012[2], նոյեմբերի 15, 2012[3][4] և նոյեմբերի 29, 2012[5] |
Լեզու | ռուսերեն և գերմաներեն[2] |
Ռեժիսոր | Սերգեյ Լոզնիցա[6][4] |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Լոզնիցա և Վասիլ Բիկով |
Դերակատարներ | Յուլյա Պերեսիլդ, Նադեժդա Մարկինա, Վլադ Իվանով[6], Սերգեյ Ռուսկին, Տիմոֆեյ Տրիբունցև, Միխայիլ Եվլանով, Բորիս Կամորզին, Վլադիսլավ Աբաշին[7][6], Դմիտրի Բիկովսկի-Ռոմաշով և Sergey Kolesov? |
Օպերատոր | Օլեգ Մուտու |
Մոնտաժ | Դանիելիուս Կոկանոսկիս |
Պատմվածքի վայր | Բելառուս |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 127 րոպե |
Բյուջե | 2 000 000 €[8] |
Պաշտոնական կայքէջ |
«Մշուշում» (ռուս.՝ В тумане), Սերգեյ Լոզնիցայի պատերազմական ֆիլմը[9], որը նկարահանվել է Վասիլ Բիկովի համանուն վիպակի հիման վրա։ Կինոնկարը մասնակցել է 2012 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթային ծրագրին, որտեղ արժանացել է Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի հատուկ մրցանակին[10][11]։ Մեկնաբանելով Կաննի ընտրողների որոշումը, կինոգետ Անդրեյ Պլախովը նշել է, որ Լոզնիցայի նոր ժապավենում, ում նախկին ֆիլմը «Երջանկությունն իմ»-ն էր՝ միանշանական ընդունվել է Ռուսաստանում, «չկար ոչ մի ցնցող կամ հակահայրենասիրական բան»։ Քննադատի խոսքերով «Մշուշում» ֆիլմը համարվում է «էգզիստենցիալ դրամա՝ պարտիզանական նյութի վրա» ժանրի ստեղծագործություն[12]։ Այն 2012 թվականի Երևանի միջազգային կինոփառատոնում հաղթել է Ոսկե ծիրան մրցանակը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1942 թվական, Բելառուսն օկուպացվել է գերմանական բանակների կողմից։ Շոգենավի գնալու պատճառով կատարվող քննության ժամանակ ձերբակալում են երկաթգծի հսկիչ Սուշյոնյային, սակայն հետո անսպասելիորեն բաց թողնում։ Տեղի բնակիչները սկսում են կասկածել նրան զավթողների հետ իր ունեցած համագործակցության մեջ։ Երկու պարտիզաններ Բուրովն ու Վոյտիկը նրան քարշ են տալիս անտառ և պատրաստվում սպանել՝ որպես դավաճանի։ Մահապատժի վայրում, ինչը չեն հասցնում իրականացնել նրանք, հայտնվում են թակարդում, որը լարել էին օկուպանտները՝ Սուշոնյանին որպես ծուղակ օգտագործելով, որպեսզի բռնեն պարտիզաններին։ Բուրովը ստանում է ծանր վնասվածք։ Սուշոնյան մնուն է նրա հետ մենակ և հնարավորություն ստանում ապացուցելու իր անմեղությունը։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Սվիրսկի — երկաթգծի հսկիչ Սուշոնյա
- Վլադիսլավ Աբաշին — պարտիզան Բուրով
- Սերգեյ Կոլյոսով — պարտիզան Վոյտիկ
- Սերգեյ Ռուսկին — պոլիցայ
- Տիմոֆեյ Տրիբունցև — պոլիցայ
- Բորիս Կամորզին — պոլիցայ
- Միխայիլ Եվլանով — պոլիցայ
- Իգոր Խրիպունով — Միրոխա
- Կիրիլ Պետրով— Կորոբան
- Դմիտրի Բիկովսկի — Յարոշևիչ
- Նադեժդա Մարկինա — Բուրովի մայրը
- Վլադ Իվանով — Գրոսմեյեր
- Յուլյա Պերեսիլդ — Անելյա
- Գրիգորի Ֆիրսով — պարտիզանական զորախմբի հրամանատար
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի հատված ֆիլմի կարծիքից՝ «Сеанс» ամսագրում։
Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը շատ քննադատների համար թվաց հին, մի փոքր սովետական, որը մրցանակ է ստացել Կաննի կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի կողմից և Պլեսում հաղթել դժվար մրցույթ։ Այդ ամենի կողքին, «հնատիպության» մեջ է հենց իր քաջությունն ու ժամանակակիցությունը[13]։.
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի հատուկ մրցանակ՝ Կաննի 65-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթային ծրագրում՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում։
- «Անդրեյ Տարկովսկիի անվան 6-րդ միջազգային «Հայելի» կինոփառատոն»-ի գրան-պրի
- Գլխավոր մրցանակ (Ոսկե ծիրան) ՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում 2010 թվականի Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում[14].
- «Օդեսսայի 3-րդ կինոփառատոն»-ի լավագույն ֆիլմ մրցանակ։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վասիլ Բիկովի այս պատմվածքը նախկինում արդեն էկրանավորվել է՝ 1992 թվականին՝ ռեժիսոր Սերգեյ Լինկովի կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt2325741/
- ↑ 2,0 2,1 Freebase Data Dumps — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 filmportal.de — 2005.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=199807.html
- ↑ http://stopklatka.pl/film/we-mgle-2012
- ↑ https://www.webcitation.org/6AmX1NiVb?url=http://kinoart.ru/news/news136.html
- ↑ ««Մշուշում»»։ TIFF։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2012-10-20
- ↑ «2012 Official Selection»։ Cannes։ Վերցված է 2012-04-19
- ↑ «Cannes Film Festival 2012 line-up announced»։ timeout։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-20-ին։ Վերցված է 2012-04-19
- ↑ Անդրեյ Պլախով (2012-04-20)։ «Ռուսաստանը հայտնվեց «Մշուշում»» (ռուսերեն)։ «Коммерсантъ», № 71 (4856)։ Արխիվացված օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2012-05-01
- ↑ Ելենա Պլախովա (Հունիսի 6, 2012)։ «Որտեղ սերն ու արյունը հավասար են» (Ռուսերեն)։ Сеанс։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին
- ↑ «9-րդ «Ոսկե ծիրան»-ի արդյունքները» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2016-03-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայքը Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- «Մշուշում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2012 ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Դրամա ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ռուսերեն ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Հոլանդական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ռուսական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ռուսական ռազմական ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Հոլանդական ռազմական ֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Հոլանդական պատմական ֆիլմեր
- Ռուսական պատմական ֆիլմեր
- Հոլանդական դրամա ֆիլմեր
- Գերմանական ռազմական ֆիլմեր