Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին
Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին անգլ.՝ Goodbye Christopher Robin | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
| Թեմա | Վինի Թուխ[1], Ալան Ալեքսանդր Միլն, Քրիստոֆեր Ռոբին Միլն և Առաջին համաշխարհային պատերազմ |
| Թվական | 2017, հունիսի 7, 2018 և հունվարի 11, 2018[2] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Simon Curtis? |
| Սցենարի հեղինակ | Ֆրենկ Քոթրել Բոյս |
| Դերակատարներ | Դոնալ Գլիսոն[1][1], Մարգո Ռոբբի[1][1], Քելլի Մաքդոնալդ[1][1], Սթիվեն Քեմփբել Մուր[3][1][1], Ալեքս Լոուտեր[3][1][1], Ջերալդին Սոմերվիլ[3][1], Ռիչարդ ՄաքՔեյբ[3][1], Ֆիբի Ուոլլեր Բրիջ[1], Նիկո Միրալեգրո[1], Simon Williams?[1], Will Tilston?[1][1], Vicki Pepperdine?[1] և Shaun Dingwall?[1] |
| Օպերատոր | Բեն Սմիթարդ |
| Երաժշտություն | Քարթեր Բերուել |
| Պատմվածքի վայր | Անգլիա, Արևմտյան ռազմաճակատ[4] և Ashdown Forest? |
| Կինոընկերություն | Pathé և Fox Searchlight Pictures |
| Տևողություն | 107 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
«Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին» (անգլ.՝ Goodbye Christopher Robin), 2017 թվականի բրիտանական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Սայմոն Քյորտիսի կողմից և պատմում է Վինի Թուխի մասին պատմությունների հեղինակի՝ գրող Ալան Ալեքսանդր Միլնի կյանքի, որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի հետ նրա հարաբերությունների և նրա գրքերի ստեղծման մասին։
Մեծ Բրիտանիայում ֆիլմն էկրան է բարձրացել 2017 թվականի սեպտեմբերի 29-ին[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադաշտից վերադառնալով Անգլիա՝ Ալան Ա. Միլնը, ով մասնակցել էր Սոմի ճակատամարտին, հետտրավմատիկ սթրես է տանում։ Ծնվում է նրա որդին՝ Էրիստոֆեր Ռոբինը, որին ընտանիքում փաղաքշանքով կոչում են Բիլլի։ Տղայի համար որպես դայակ ընտրում են Օլիվին։
Միլնը փորձում է նորից սկսել գրել։ Այդ նպատակով Լոնդոնից նա տեղափոխվում է քաղաքից դուրս գտնվող իր առանձնատուն, որը շրջապատված է անտառով։ Դաֆնային դուր չի գալիս այդ որոշումը, և շուտով նա վերադառնում է Լոնդոն։ Որոշ ժամանակ անց մեկնում է նաև Օլիվը, որը պետք է խնամեր հիվանդ մորը։ Միլնը մնում է որդու հետ միայնակ։ Նրանք երկար զբոսանքներ են կատարում անտառում, որոնց ընթացքում Միլնը հորինում և որդուն պատմում է պատմություններ՝ նրա թավշե արջուկի և մյուս խաղալիքների մասին։
Միլնին հյուր է գալիս նրա ընկերը՝ նկարազարդող Էռնեստ Շեպարգը։ Նրանք միասին ստեղծում են գիրք Վինի Թուխի մասին, որը շուտով մեծ հաջողություն է ունենում։ Քրիստոֆեր Ռոբինը, որը դարձել էր հոր գրքի հերոսներից մեկի նախատիպը, ստիպված է բազմիցս հայտնվել հանրության առաջ։ Նա վախեցած ու շփոթված էր։ Օլիվը հեռանում է Միլնների տնից, որպեսզի ամուսնանա, բայց դրանից առաջ տղայի ծնողներին զգուշացնում է, որ այդպիսի փառքը կվնասի նրան։ Միլնը որոշում է այլևս չգրել Քրիստոֆեր Ռոբինի ու նրա ընկերների մասին, բայց այդ փառքի ստվերը հավերժ իր հետք է թողնում նրա կյանքի վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոնալ Գլիսոն — Ալան Ալեքսանդր Միլն
- Մարգո Ռոբի — Դաֆնա Միլն
- Քելլի Մաքդոնալդ — Օլիվ, Քրիստոֆեր Ռոբինի դայակը
- Ուիլ Թիլստոն — Քրիստոֆեր Ռոբինը մանուկ հասակում
- Ալեքս Լոուտեր — Քրիստոֆեր Ռոբինը չափահաս տարիքում
- Ֆիբի Ուոլլեր-Բրիջ — Մերի Բրաուն
- Վիկի Պեպերդին — Բեթի
- Սթիվեն Քեմփբել Մուր — Էռնեստ Շեպարդ
- Ռիչարդ Մաքքեյբ — Ռուպերտ
- Ջերալդին Սոմերվիլ — Լեդի Օ
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 2010 թվականին, իսկ որպես պրոդյուսեր նշվել է Դամիան Ջոնսի անունը։ Սցենարի հեղինակ է դարձել Սայմոն Վոնըժ[6][7][8]։
2016 թվականի ապրիլին Դոնալ Գլիսոնն սկսել է բանակցություններ վարել Ալան Ալեքսանդր Միլնի դերը կատարելու վերաբերյալ[9]։ 2016 թվականի հունիսին պաշտոնապես հաստատվել է նաև Մարգո Ռոբիի մասնակցությունը, որին վերապահվել է գրողի կնոջ դերը[10]։ Ավելի ուշ դերասանական կազմին է միացել Քելլի Մաքդոնալդը՝ կատարելու Քրիստոֆեր Ռոբինի դայակի՝ Օլիվի դերը[11]։
Ֆիլմի նկարահանումներն սկսել են 2016 թվականի սեպտեմբերին[12]։
Պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերի 29-ին ֆիլմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում, նույն թվականի հոկտեմբերի 13-ին՝ Միացյալ Նահանգներում[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 The Movie Database(բազմ․) — 2008.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 3 4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Goodbye Christopher Robin — 2017.
- ↑ «Goodbye Christopher Robin – Release Dates». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «U.K. sets Pooh scribe saga». Variety. Dave McNary. 2010 թ․ մայիսի 7.
- ↑ «Winnie the Pooh creator biopic hits Cannes». Screen Daily. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Goodbye Christopher Robin – Featurette». Steven Samblis (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Jaafar, Ali (2016 թ․ ապրիլի 13). «'Star Wars' Domhnall Gleeson in Talks To Play Winnie The Pooh Creator AA Milne In 'Goodbye Christopher Robin'». Deadline. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Jaafar, Ali (2016 թ․ հունիսի 14). «Fox Searchlight Confirms Domhnall Gleeson And Margot Robbie To Star in Winnie The Pooh Creator Pic 'Goodbye Christopher Robin'». Deadline. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Kelly Macdonald Joins 'Goodbye Christopher Robin' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Check out Domhnall Gleeson and Margot Robbie in a new A. A. Milne & Christopher Robin film | Live for Films». Live for Films. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Goodbye Christopher Robin (2017)». Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
| ||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Վինի Թուխ
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կենսագրական ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին
- ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1916 թվականին